ՌԴ ՊՆ-ն կրկին արձանագրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերը |armenpress.am|
21:12 - 04 օգոստոսի, 2022

ՌԴ ՊՆ-ն կրկին արձանագրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում իր պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Անցած 24 ժամվա ընթացքում Սարիբաբա և Բուզդուխ բարձունքների շրջաններում, նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 2 ներկայացուցիչ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել (Արցախի ՊԲ-ն հայտնում է 19 վիրավորի մասին, - խմբ.)»,-ասված է հաղորդագրությունում:

ՌԴ ՊՆ-ից ընդգծել են, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, այդ միջադեպերը հարթել է, շփման գծի խախտումներ չեն եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել