Բողոքի ակցիա Ստեփանակերտում. մասնակիցները հայտարարում են՝ ռուս գեներալի ասածները իրենց հավատ չեն ներշնչել |azatutyun.am|
18:28 - 05 օգոստոսի, 2022

Բողոքի ակցիա Ստեփանակերտում. մասնակիցները հայտարարում են՝ ռուս գեներալի ասածները իրենց հավատ չեն ներշնչել |azatutyun.am|

azatutyun.am: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ երեկվա հանդիպումից հետո դրա մասնակիցներն ու մի խումբ քաղաքացիներ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել:

Հանդիպման մասնակիցներից Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հայտարարեց, որ ռուս գեներալի ասածները իրենց հավատ չեն ներշնչել, դրա համար հիմա իրենք դիմում են Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությանը, որպեսզի Բաքվից պահանջեն հարգել եռակողմ հայտարարությունը:

«Երեկ մենք ոչ մի բան չենք լսել, որը վստահեցնում է, որ այսօր կլինի խաղաղ Արցախը», - նշեց Օսիպյանը:

Արցախցի ընդդիմադիր գործիչն ասում է, որ իրենք բավարարված չեն երեկվա հանդիպումից։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարից ոչ մի հստակ հավաստիացում չեն ստացել, որ նոր միջադեպեր չեն լինի։ Ըստ Օսիպյանի՝ խաղաղապահներից իրենք տեղեկացել են, որ բավարար միջոցներ ու լիազորություններ չունեն ադրբեջանական կողմի ագրեսիային հակազդելու համար։

«Մենք նշել ենք մեր կարմիր գծերը՝ եթե մենք արդեն ունենք զոհեր, մենք ունենք տարածքային կորուստներ, մենք լռելու որևիցե նպատակ չունենք: Եթե դուք չեք կարողանում ապահովել այստեղի խաղաղ կյանքը, ուրեմն պետք ա դուք հայտարարեք դա, եթե դուք չհայտարարեք, մենք ենք հայտարարելու», - նշեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահը:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂ-ում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն այսօր հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում գեներալ-մայորը հավաստիացրել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ կանի իրավիճակի հետագա սրումը կանխելու համար:

 

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել