Բլինքենը Ալիևին լարվածությունը նվազեցնելու կոչ է արել
09:53 - 06 օգոստոսի, 2022

Բլինքենը Ալիևին լարվածությունը նվազեցնելու կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․

«Պետքարտուղարը լարվածությունը նվազեցնելու կոչ է արել, ինչպես նաև հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսություն սկսել՝  լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,-այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Ավելի ուշ Բլինքենը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հեռախոսազրույցին․ 

«Վստահեցրել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել