Շփման գծի որոշ հատվածներում Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ. հայկական կողմը կորուստներ չունի
10:49 - 06 օգոստոսի, 2022

Շփման գծի որոշ հատվածներում Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ. հայկական կողմը կորուստներ չունի

Արցախի Հանրապետության պատպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

«Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել