Չավուշօղլուն Հայաստանին  «նախազգուշացրել է հետագա սադրանքների անթույլատրելիության մասին» 
 |tert.am|
12:50 - 08 օգոստոսի, 2022

Չավուշօղլուն Հայաստանին «նախազգուշացրել է հետագա սադրանքների անթույլատրելիության մասին» |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «Թուրքիան հանդես է գալիս արդարության օգտին»: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

«Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին։ Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- շեշտել է Չավուշօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել