Շախմատիստ Գաբրիել Սարգսյանը հաղթեց Մամեդյարովին. Հայաստան-Ադրբեջան՝ 3-1
 |armenpress.am|
18:21 - 08 օգոստոսի, 2022

Շախմատիստ Գաբրիել Սարգսյանը հաղթեց Մամեդյարովին. Հայաստան-Ադրբեջան՝ 3-1 |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին տուրում հաղթեց Ադրբեջանի հավաքականին:

 Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց ադրբեջանցիների հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը: Միավորը կիսեցին Հրանտ Մելքումյանն ու Մանուէլ Պետրոսյանը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

Օլիմպիադայի ավարտին մնացել է մեկ տուր: Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը դեռևս առաջատարն է: Սակայն մյուս հավաքականների արդյունքները դեռևս հայտնի չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել