ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը |armenpress.am|
20:11 - 08 օգոստոսի, 2022

ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանագրերի բոլոր դրույթների կատարման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել