ՀՀ ԶՈւ զինծառայողները համացանց են ներբեռնել լուսանկարներ` զինվորական ծառայության առօրյայից և ենթարկվել կարգապահական պատասխանատվության
21:22 - 08 օգոստոսի, 2022

ՀՀ ԶՈւ զինծառայողները համացանց են ներբեռնել լուսանկարներ` զինվորական ծառայության առօրյայից և ենթարկվել կարգապահական պատասխանատվության

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել