Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է. Զելենսկին դեմ է սառեցված հակամարտությանը
 |tert.am|
09:46 - 09 օգոստոսի, 2022

Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է. Զելենսկին դեմ է սառեցված հակամարտությանը |tert.am|

tert.am: Պատերազմից հետո Ուկրաինան պետք է վերականգնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես գրավել է: Բացի այդ, Ռուսաստանը պետք է պատժվի իր հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր երեկոյան ուղերձում, գրում է dw.com-ը։

«Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմից հետո չպետք է մնա հալվող կամ սառեցված հակամարտություն: Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է, իսկ ագրեսոր երկիրը պետք է պատժվի հանցագործությունների համար», - իր ուղերձում ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով, «միայն ագրեսորի ակնհայտ պարտությունը, նրա զավթածի ակնհայտ կորուստը և արածի համար նրա միջազգային իրավական պատասխանատվությունը» կարող են կանխել նոր պատերազմը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել