ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան
 |1lurer.am|
11:24 - 09 օգոստոսի, 2022

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

«Ես մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի համաձայնագիրը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սանչեսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել