Չինաստանի զինվորականները զորավարժություններ կսկսեն Թայվանն օղակի մեջ վերցնելու նպատակով |armenpress.am|
14:51 - 09 օգոստոսի, 2022

Չինաստանի զինվորականները զորավարժություններ կսկսեն Թայվանն օղակի մեջ վերցնելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) օգոստոսի 9-ին հայտարարել է շտապ վարժանքներ անցկացնելու մասին, որոնց նպատակը կդառնա Թայվան կղզու շրջափակումն ու պաշտպանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է  հաղորդում է South China Morning Post-ը (SCMP):

«ՉԺԱԲ-ի ռազմական գործողությունների թատերաբեմի Արեւելյան հրամանատարությունը հայտարարել է, որ առաջիկա վարժանքները այս ինքնակառավարվող կղզու միացյալ ուժերի կողմից պաշտպանության եւ շրջափակման գործողությունների պատրաստություն են:

Վարժանքներն ավարտելու ամսաթիվը չեն ճշտել»,-նշում է հրատարակությունը: Մի շարք դիտորդներ նաեւ ենթադրել են, որ ՉԺՀ-ի իշխանությունները կարող են հասնել Թայվանի շրջանում ներկայիս մասշտաբային վարժանքների կանոնավոր դարձնելուն: Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, ՉԺԱԲ-ի նոր զորավարժությունները հայտարարելուց ոչ շատ առաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում ՉԺՀ-ի զորաշարժերը Թայվանի շրջանում: Մինչդեռ Թայվանի զինվորականները մարտական արկերով հրաձգությամբ հրետանային վարժանքներ են սկսել: Հրետանային գնդակոծության պարապմունքներին ներրգրավված են հարյուրավոր զինծառայողներ, որոնք գործարկել են 40 հաուբիցներ:

SCMP-ի տվյալներով, վարժանքների ընթացքում տեղի զինվորականները նմանակում են Թայվանի վրա հարձակման դիմագրավումը: Իրադրությունը Թայվանի նեղուցի շրջանում սրվել է անցած շաբաթ ԱՄՆ-ն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի հետեւանքով: Պեկինը ԱՄՆ-ի վճռական բողոք է ներկայացրել: ՉԺՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դրան ի պատասխան կձեռնարկվեն «վճռական, հզոր եւ արդյունավետ» միջոցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել