Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում. Երևանի քաղաքապետարան
10:32 - 10 օգոստոսի, 2022

Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում. Երևանի քաղաքապետարան

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:

Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:

Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել