Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվածներին զորացրելու մասին
11:34 - 10 օգոստոսի, 2022

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվածներին զորացրելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել էր մասնակի զորահավաք:  

Արցախի տեղեկատվական շտաբից պարզաբանել էին, որ պայմանավորված շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ, իսկ հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել