Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգևոր հովիվ
16:10 - 10 օգոստոսի, 2022

Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգևոր հովիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ օգոստոսի 9-ից Հոգեշնորհ Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը ծառայության է կոչվել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ որպես Միլանի (Իտալիա) հոգևոր հովիվ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Հիշեցնենք, որ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո նշանակվել էր Դադիվանքի հոգևոր սպասավոր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել