ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատում չի փնտրում եւ սպառնալիք չէ նրա համար. ԱՄՆ-ի պաշտպանության նախարար

 |armenpress.am|
17:22 - 10 օգոստոսի, 2022

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատում չի փնտրում եւ սպառնալիք չէ նրա համար. ԱՄՆ-ի պաշտպանության նախարար |armenpress.am|

armenpress.am:  Հյուսիսատլանտյան դաշինքը տրամադրված չէ Ռուսաստանի հետ դիմակայության եւ սպառնալիքներ չի ներկայացնում նրա համար: Այդ մասին օգոստոսի 10-ին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Եկեք պարզաբանենք: Մենք առճակատման չենք ձգտում եւ սպառնալիքներ չենք ներկայացնում Ռուսաստանի համար: Մեր նորացված ներկայությունը միայն արտացոլում է մեր մշտական լուրջ հավատարմությունը դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածին, որում ասված է, որ ՆԱՏՕ-ի գծով մեկ դաշնակցի վրա հարձակումը՝ հարձակում է ՆԱՏՕ-ի գծով յուրաքանչյուր դաշնակցի վրա»,- ասել է Օսթինը՝ հանդես գալով Լատվիայի պաշտպանության նախարարության ղեկավար Արտիս Պաբրիկսի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Այսպիսով, նա մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, որ «ՆԱՏՕ-ն ուժեղացնում է արտաքին պաշտպանությունը եւ ավելացնում մարտական ստորաբաժանումների քանակությունը դաշինքի արեւելյան մասում»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես մեծացնում է իր ներկայությունը դաշինքի արեւելյան թեւում: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փաստաթղթեր է ստորագրել, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել