Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը

 |armenpress.am|
20:30 - 10 օգոստոսի, 2022

Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը: Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու հարակից տարածքից հանվում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:

Այս մասին հայտնում Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։

Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ քաղպաշտպանության պլանի համաձայն՝ Բերձորից, Աղավնոից և Ներքին Սուսից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլև այն մշակութային կոթողները, որոնք հնարավոր է տեղափոխել:

Հուշարձանների տարհանման աշխատանքները համակարգողները նշել են, որ  հուշարձանները մնալով ոչնչացման լուրջ վտանգի կենթարկվեն, քանի որ  դեռևս 2021 թվականին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ բոլոր նոր հուշարձանները, որոնք կառուցվել են այս 30 տարիների ընթացքում, ենթակա են ոչնչացման, իսկ մնացածների դեպքում հայկական բոլոր արձանագրությունները պետք է ջնջվեն և ոչնչացվեն: 

Տարհանվող հուշարձանների մի մասի ճակատագիրը արդեն հստակեցված է և դրանք ժամանակավոր կտեղադրվեն այլ եկեղեցիների բակերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել