Հայաստանը Վրաստանին խնդրել է կարգավորել լաստանավային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ |hetq.am|
15:14 - 13 օգոստոսի, 2022

Հայաստանը Վրաստանին խնդրել է կարգավորել լաստանավային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ |hetq.am|

hetq.am: Հայաստանը դիմել է վրացական կողմին Վերին Լարսի անցակետում մեծ ծանրաբեռնվածության պատճառով Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցության բացման խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը։

Վերին Լարսը ռուս-վրացական ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է։ Հենց այդ անցակետով է Հայաստանն իր բեռները փոխադրում դեպի Ռուսաստան և հակառակը։

Ինչպես նշում է գործակալությունը, ծանրաբեռնվածության պատճառով Վերին Լարսում տարանցիկ բեռների բացթողումը ձգձգվում է մի քանի շաբաթ։ «Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով դիտարկել ծովային տրանսպորտը որպես «Լարս» սահմանային-անցագրային կետին այլընտրանք, որը կփոխադրի Հայաստանի տարանցիկ բեռները՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև սննդամթերքի և արագ փչացող ապրանքների մասով»,- հայտնել են գործակալությունում։ 

Շարունակությունը՝ hetq.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել