Ըստ ԱՆ-ի՝ պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չկա
19:09 - 14 օգոստոսի, 2022

Ըստ ԱՆ-ի՝ պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չկա

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններում գտնվող քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ։

«Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չկա, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

56-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:  

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Ըստ այս պահին հրապարակված տվյալների՝ զոհվել է մեկ մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել