Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել
10:54 - 15 օգոստոսի, 2022

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:  Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի  տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել