Դեպքի առիթով գործադիրի կողմից օպերատիվ շտաբ ստեղծված չէ, սակայն գործում է փրկարարական շտաբ․ Արմեն Փամբուխչյան
12:39 - 15 օգոստոսի, 2022

Դեպքի առիթով գործադիրի կողմից օպերատիվ շտաբ ստեղծված չէ, սակայն գործում է փրկարարական շտաբ․ Արմեն Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպքի առիթով գործադիրի կողմից օպերատիվ շտաբ ստեղծված չէ, սակայն գործում է փրկարարական շտաբ, որը ստեղծվում է հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի ժամանակ․ «Այս դեպքում, մասնավորապես, հենց առաջին պահից ստեղծվել է, երբ մենք հասկացել ենք այս միջադեպի բարդությունը, Երևան քաղաքի վարչությունն է այդ շտաբը համակարգրողը, բայց ինչպես գիտեք, նաև փրկարար ծառայության տնօրենը և ես անմիջապես մասնակցություն ունենք բոլոր հրահանգների և աշխատանքների իրականացմանը»։ 

Փամբուխչյանն ասաց՝ որպես այդպիսին շտաբ չի ստեղծվել, սակայն առողջապահության նախարարությունը ամբողջությամբ ներգրավված է, մինչև ուշ գիշեր առողջապահության փոխնախարարը եղել է դեպքի վայրում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը այստեղ է եղել իր անձնակազմով, նաև տրամադրել են մի շարք տեխնիկաներ։ «Այս ամբողջի հանրագումարը ստացվում է, որ գործում է կառավարության կողմից շտաբ, սակայն յուրաքանչյուր գերատեսչություն համագործակցելով, իր կարիքները գնահատելով միմյանց հետ կարողանում են կառավարել»։

Նախարարը նաև ասաց՝ հրդեհը հնարավոր կլինի մարել մի քանի օր անց․ «Կրակը լինելու է մի քանի օր, սա կապ չունի նրա հետ, որ չենք կարողանում հանգցնել։ Այդպիսին է կրակի, այսպես ասած, բովանդակությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել