21:00-ի դրությամբ որևէ քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից. աշխատանքները կանցկացվեն առանց դադարի. ԱԻ նախարար |armenpress.am|
21:43 - 15 օգոստոսի, 2022

21:00-ի դրությամբ որևէ քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից. աշխատանքները կանցկացվեն առանց դադարի. ԱԻ նախարար |armenpress.am|

armenpress.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ԱԻՆ փրկարարական ծառայությունը կենտրոնացած է այն հատվածի վրա, որտեղից քաղաքացու ձայն է լսվել:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժամը 21:00-ի դրությամբ որևէ  քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից:

«Սխալ տեղեկություն տարածվեց վերջին մեկ ժամվա ընթացքում: Ասեմ, որ, ցավոք, առայժմ, որևէ քաղաքացու փրկարարները դուրս չեն բերել: Ներկայում մեր ծառայողները իրենց ուժերը կենտրոնացրել են այդ հատվածում և իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ, կիրառվում է հատուկ տեխնիկա: Յուրաքանչյուր նման արձագանքի պարագայում մենք կենտրոնացնում ենք համապատասխան ուժեր: Տեղում էր «Շտապ օգնություն» ծառայության մեքենան: Ինչպես գիտեք նման րոպեները կարող են որոշիչ լինել, հետևաբար բոլոր ուժերը կենտրոնացնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ճիշտ ու ժամանակին բուժօգնություն ցուցաբերվի»,-ասաց ԱԻ նախարարը:

Արմեն Փամբուխչյանը մանրամասնեց, որ ամբողջ գիշերը շարունակելու են աշխատանքները: Փրկարարները որդեգրել են ոչ մի վայրկյան դադար սկզբունքը:

«Մեզ համար վայրկյանները կարևոր են: Ամբողջ գիշեր աշխատելու ենք, քիչ անց կլինի տեխնիկայի համալրում և կկատարվի հերթափոխ: Փրկարարների պակաս չունենք: Ժամը 21:00-ի դրությամբ անհետ կորած է համարվում 22 քաղաքացի»,-ասաց նա:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել