Մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
22:06 - 15 օգոստոսի, 2022

Մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ

Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Կրկին հորդորում ենք հետեւել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։

Գործընկերներիս եւ լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց եւ պաշտոնական հաստատում ստանալուց հետո։

Հ.Գ աշխատանքները շարունակվում են առանց դադարի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել