Արագածոտնի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
10:36 - 16 օգոստոսի, 2022

Արագածոտնի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 17-ին ժամը 11:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 13:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տանձանոց և Մուղնի թաղամասերի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ գյուղերի գազասպառողների, «Տրանսգազ», «Երման», «Մոբիլբիոգազ», «Շահումյան Ալկո», «Ապտես», «Ագարակ Գրաֆ գազ», «Կարս», «Գեղամ Սիմոն», «Սեդուլ», «Պեշտ», «ՏաԳազ», «Սաէգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում են«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: Ընկերությունից նաև հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 17-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան գյուղերի գազասպառողների, «Ս.Կ. Կազ», «Նորաշ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել