Ռումբերի կեղծ ահազանգերի մասին տեղեկությունները ստացվում են հիմնականում էլեկտրոնային նամակների միջոցով․ հայտնի չէ, թե որ երկրից․ ԱԻՆ խոսնակ |news.am|
18:43 - 16 օգոստոսի, 2022

Ռումբերի կեղծ ահազանգերի մասին տեղեկությունները ստացվում են հիմնականում էլեկտրոնային նամակների միջոցով․ հայտնի չէ, թե որ երկրից․ ԱԻՆ խոսնակ |news.am|

news.am:  Հնարավոր չէ ասել, թե փրկարարները երբ կկարողանան հասնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի էպիկենտրոնին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Քանի որ կա շենքի փլուզման վտանգ, այն կարծում եմ՝ կապամոնտաժվի։ Ընթացքում տարածքի մաքրման աշխատանքներ կարվեն, որպեսզի մեր ուժային կառույցների գործընկերները կարողանան իրենց գործողություններն իրականացրել։ Անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերելուց հետո որոշակի ժամանակահատված որոնողական աշխատանքները կշարունակվեն, որովհետեւ գուցե լինի մարդ, որը փլատակներում է, սակայն իրենցից տեղեկություն չունենք»,- նշեց նա։

Կոստանյանի խոսքով՝ ծխահարված եւ վնասվածք ստացած փրկարարներ եղել են միայն առաջին օրը՝ կապված հրդեհի ծավալների հետ։ Բոլորը ստացել են բուժօգնություն եւ վերադարձել շարքեր։

ԱԻՆ խոսնակը նաև անդրադարձել է ռումբի մասին կեղծ ահազանգերին, նշելով, որ Մետրոպոլիտենում եւ այլ հասարակական վայրերում ռումբերի կեղծ ահազանգերի մասին տեղեկությունները ստացվում են հիմնականում էլեկտրոնային նամակների միջոցով։ Ըստ խոսնակի՝ չկա տեղեկատվություն, թե ահազանգերը որ երկրից են արվում, եւ ահազանգողներն օտարերկրացիներ են, թե՝ ոչ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել