Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին
 |1lurer.am|
16:56 - 17 օգոստոսի, 2022

Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին |1lurer.am|

1lurer.am: ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար։

Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել