«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, կշարունակվեն առավոտյան
 |tert.am|
21:53 - 17 օգոստոսի, 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, կշարունակվեն առավոտյան |tert.am|

tert.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված տեղանքով ու փլուզման վտանգի առկայությամբ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Այդ հատվածում ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուիզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես աշխատանքները կշարունակվեն»,-հայտնեց նա։

Կոստանյանը նշեց, որ այս պահին կա մեկ անհետ կորած, որը ենթադրաբար պայթյունի գոտում է գտնվել։

Եվս մեկ դիակի ինքնություն դեռ հստակ չէ։ Կոստանյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության փուլում է, նմուշառում է վերցվել և 5 օրվա ընթացքում քաղաքացու ինքնությունը հայտնի կլինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել