Կարծում ենք՝ օրվա ավարտին կկարողանանք ավարտել մաքրման աշխատանքները․ ԱԻ փոխնախարար
 |news.am|
10:03 - 18 օգոստոսի, 2022

Կարծում ենք՝ օրվա ավարտին կկարողանանք ավարտել մաքրման աշխատանքները․ ԱԻ փոխնախարար |news.am|

news.am: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում չորս օր առաջ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով  փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները շարունակվում են։

Փլատակների մաքրման աշխատանքների 90%-ն ավարտված են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, ասաց ԱԻՆ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Մենք հիմա բացառապես կենտրոնացած ենք փրկարարական աշխատանքների վրա։ Կանգնուն մնացած հատվածին կա հարակից մի հատված, որտեղ դեռեւս փլատակներ կան։ Հավանական է, որ այդտեղ է փնտրվող քաղաքացին։ Մնացյալ հատվածն էլ անելուց հետո կարձանագրենք, որ մնում է շինության հարցը, որն իրենից անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանք չի ներկայացնում, եւ հետեւաբար՝ միայն ԱԻՆ-ի կողմից չի արվելու դա։ Գուցե նաեւ տարածքի սեփականատերերի միջոցով արվի։ Կարծում ենք, որ օրվա ավարտին կկարողանանք ավարտել աշխատանքները»,- նշեց փոխնախարարը։

Դավիթ Համբարյանի խոսքով՝ ամենամեծ դժվարությունը ստեղծում է շենքի վթարային վիճակը, որովհետեւ այնտեղ  մուտք գործելու վտանգներ կան․ «Շենքից նաեւ կախված են մեծ կոնստրուկցիաներ, որոնք պետք է առանձնացնել, որ հարակից հատվածը տեսադիտարկման միջոցով փորձենք հասկանալ՝ չնայած միայն դա բավարար չի լինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել