757 միլիոն դրամ կհատկացվի 15 բնակավայրի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 |1lurer.am|
12:16 - 18 օգոստոսի, 2022

757 միլիոն դրամ կհատկացվի 15 բնակավայրի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների համար մարզպետարաններին գումար հատկացնելու նախագիծը:

Նախագծով 757 միլիոն դրամ կուղղվի 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:

«15 ծրագրերից 2-ն արդեն 2022 թվականի ծրագրեր են: Տեխնիկայի ձեռքբերում արդեն հասցրել են իրականացնել:

Մինչ այս պահը մենք 273 ծրագրի համար վճարել ենք, հիմա կդառնա 288 ծրագիր, և գումարը կկազմի 8 միլիարդ 65 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել