Բնակիչներն ահազանգում են. Նորքի անտառներն ամիսներ շարունակ չեն ոռոգվում, Հ1-ի շենքից կոյուղաջուր է թափվում անտառ |hetq.am|
20:32 - 01 հուլիսի, 2021

Բնակիչներն ահազանգում են. Նորքի անտառներն ամիսներ շարունակ չեն ոռոգվում, Հ1-ի շենքից կոյուղաջուր է թափվում անտառ |hetq.am|

hetq.am: Հեռուստաաշտարակի մոտ գտնվող Նորքի անտառի տարածքում ապրող բնակիչները մտահոգված են՝ դժվարությամբ պահպանված անտառները չեն ոռոգվում։ Խիստ շոգ եղանակին ոռոգման բացակայությունը հրդեհների մեծ ռիսկ է առաջացնում։ Միայն հունիս ամսին անտառում արդեն երկու անգամ հրդեհ է բռնկվել։ 

Ասում են՝ դիմել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, բայց խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում։ Բնակիչները նաև պնդում են, որ չոռոգելու պատճառը ոչ թե ջրի բացակայությունն է, այլ  կապված է ջրամատակարարի հետ, որը պարբերաբար կողպեքով փակում է ոռոգման պտուտակը։

«Հայանտառը» իր հերթին պնդում է, որ «Նորքի անտառում ոռոգման համակարգը անխափան աշխատում է», և որ «պարբերաբար իրականացնում են ոռոգման աշխատանքներ»։ Ըստ «Հայանտառի» տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանի, «Հայանտառն» ունի պայմանագիր մատակարար կազմակերպության հետ և անհրաժեշտության դեպքում պատվիրում է ոռոգման ջուր և վճարում է դրա համար։

Անտառ կոյուղաջրեր են լցվում։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել