Հայրենի հող հանձնողն այս իշխանությունն է, որն առաջին օրվանից սկսել է հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը․ Ռ․ Քոչարյան |tert.am|
12:29 - 07 հունիսի, 2021

Հայրենի հող հանձնողն այս իշխանությունն է, որն առաջին օրվանից սկսել է հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը․ Ռ․ Քոչարյան |tert.am|

tert.am: Մինչև քարոզարշավը մեր բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին մեր ժողովրդին հուզող երկու հիմնական հարցեր, առաջինն անվտանգություն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Այս մասին Սյունիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հաջորդ հացը, Քոչարյանի խոսքով, տնտեսական իրավիճակն է։ «Ունենք խոր անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ 4 ամսում 80 հզր մարդ մեկնել է երկրից, այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում չի եղել վերջին 25 տարում։ Սա ահազանգ է, որ մենք բոլորս ինչ-որ բան պետք է անենք։ Ձեզանից յուրաքանչյուրն իր անելիքն ունի հունիսի 20-ին՝ կանգնեցնել այս վիճակը, փոխել այն քաղաքական թիմը, որը երկիրն այս վիճակին է հասցրել և ընտրել նրանց, ովքեր, ձեր կարծիքով, ի վիճակի են երկիրն այս փոսից, ճգնաժամից հանել»,-ասաց նա՝ նշելով, թե առաջարկում են իրենց։

«Մենք ձեզ ասում ենք, որ մենք այն ուժն ենք, որն ունի փորձ, գիտելիքներ, որն արդեն երկու անգամ՝ Ղարաբաղում և Հայաստանում, ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել, և եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու, և մենք գնալու ենք դեպի ուժեղ ՀՀ։ 24 համարն էլ սիմվոլիկ է․ օրն ունի 24 ժամ, մենք պատրաստ ենք աշխատել 24 ժամ»,-հայտարարեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ սա այն թիմն է, որն իր խոստումն ի վիճակի է կատարել։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել