«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև․ Իշխան Սաղաթելյան |hetq.am|

Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև․ Իշխան Սաղաթելյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն համոզված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել է, թե Փաշինյանից դրական ազդակներ է ստանում: «Ինձ համար ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի և Հայաստանի շահը, Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց: Մենք լրջագույն մտահոգություն ունենք տեղի ունեցող հարցերի առնչությամբ: Դատապարտելի է Փաշինյանի և Էրդողանի սիրախաղը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը: Սաղաթելյանի խոսքով` երկիրը վտանգի մեջ է, ադրբեջանցիները ՀՀ-ում ոստիկանական անցակետ են դրել, և այս ֆոնին Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի նախագահի հետ: «Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, և դա չի բխում Հայաստանի շահերից»,- ասաց նա: Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց Թուրքիայի նախապայմանները, որոնց առկայության պարագայում պատրաստ է վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները` նշելով, որ երեք նախապայմանին ավելացել է նաև չորրորդը` միջանցք Սյունիքով: Մյուս նախապայմաններն են` Արցախից հրաժարում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդունում: Ըստ Սաղաթելյանի` խորհրդարանական ընդդիմությունը չի կարող այս առաջնահերթություններն անտեսել և մասնակցել արտահերթ նիստին, որի օրակարգում համայնքերի միավորումն է: Սաղաթելյանը հայտարարեց` գործընթացն ապօրինի է և ունի քաղաքական նպատակ` ազատվել ոչ ցանկալի համայնքների ղեկավարներից: Նա նաև հավելեց` սկսում են փողոցային պայքար, քանի որ կարծում են են՝ միայն խորհրդարանական գործիքակազմը չի կարող երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել: Հոկտեմբերի սկզբից «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելելու են Հանրապետության տարբեր համայնքներ` հանդիպելու բնակչության հետ:
13:16 - 24 սեպտեմբերի,2021
Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դեմ չեն համայնքների խոշորացմանը, սակայն Ազգային ժողովում ընդգրկված նախագիծը հակասահմանադրական է ու ապօրինի՝ համայնքների կարծիքները չի լսվել, համայնքների շահը հաշվի չի առնվել։ Սաղաթելյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս վիճակով, այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը։ Որևէ սկզբունք չի կիրառվել։ Ամբողջը քաղաքական պրոցես է համայնքների ղեկավարներից ազատվելու, իրենց շահը առաջ տանելու համար։ Համայնքների բնակչության շահը ամբողջությամբ անտեսված է։ Համայնքների բաժանումը իրականացրել են՝ ըստ իրենց թեկնածուների։ Տարածքներ կան, որտեղ իրականացրել են Խորհրդային միության շրջանների վերականգնումը, տարածքներ կան՝ երկու քաղաքներ են միացրել։ Օրինակ, Ապարանում համայնքին գյուղ են միացրել համայնքապետից ազատվելու համար։ Նույնը Գեղամասար համայնքում, որը 18 բնակավայրից բաղկացած համայնք է, քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Էջմիածին քաղաքին մեկ գյուղ են միացրել ու խոշորացում են իրականացնում։ Սկզբունք չկա, համայնքի շահ չկա, կա քաղաքական նպատակ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովի այս նիստին մասնակցելու պատճառ և հիմնավորում չեն տեսնում։ Սաղաթելյանը խոսքով՝ համայնքներում կան մեծ դժգոհություններ, սակայն ղեկավարները, ավագանիներն, այս իշխանության գործողությունները հաշվի առնելով՝  համարձակություններ չունեն և պայքարի դուրս չեն գալիս։ «Առնվազն 300 համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված են քրեական գործեր»,- հավելեց Սաղաթելյանը։ Ըստ փոխխոսնակի՝ նիստին չմասնակցելու երկրորդ հիմանվորումն այն է, որ հարցը առաջնահերթ չէ՝ հաշվի առնելով երկրի սահմանին տիրող իրավիճակը և Ադրբեջանի ապօրինի գործողությունները։
13:02 - 24 սեպտեմբերի,2021
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում երկու հարց է։ Հարցերից մեկը վերաբերում է համայնքների խոշորացմանը։ ԱԺ նախագահը հայտնեց, որ հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու այս քննարկմանը։ «Օրակարգ է բերվել մի հարց, որը մեր գնահատմամբ, չի համապատասխանում մեր ՀՀ սահմանադրության և ՍԴ-ի որոշման պահանջներին։ Այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը բնականաբար չեն կարող լինել օրինական։ Երկրորդ կարևոր խնդիրը այն է, որ մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին։ ՀՀ նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք համապատասխան ընթացակարգով վիճարկում»,- նշեց նա՝ հավելելով, որ  «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում «այս ապօրինություններին»։ Նա հիշեցրեց, որ իրենք պահանջել են ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մասնակցությամբ քննարկում, մինչդեռ տեսնում են, որ լարված իրավիճակ է առաջանում։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց, որ իրենք միանում են ընդդիմադիր մյուս խմբակցությանը և չեն մասնակցելու հարցի քննարկմանը։ «Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը, իրենց ընտրությունը առաջին հերթին թե՛ համայնքների, թե՛ խոշորացման տրամաբանության ընտրությունը պարզ, տեսանելի քաղաքական, խիստ քաղաքական, անցանկանի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»,- ընդգծեց նա։ Infocom-ի՝ համայնքների խոշորացմանը վերաբերող շարքին կարող եք ծանոթանալ այստեղ
11:22 - 24 սեպտեմբերի,2021
Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ   |armenpress.am|

Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մյուս շաբաթվա համար ձևավորվում է աշխատանքային խումբ Սյունիքի սահմանային իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի առաջարկի: «Աշխատանքային խումբը ձևավորվում է մյուս շաբաթվա համար: Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված գտնվում է Սյունիքում»,- ասաց Քոչարյանը: Ավելի վաղ նույն առաջարկությամբ հանդես էր եկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով նշել էր, որ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր՝ սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար:
15:57 - 22 սեպտեմբերի,2021
Անկախության երեսուներորդ տարեդարձին մեզ միասնականություն, կամք և ոգի է անհրաժեշտ՝ նոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը․ «Հայաստան» դաշինք

Անկախության երեսուներորդ տարեդարձին մեզ միասնականություն, կամք և ոգի է անհրաժեշտ՝ նոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը ուղերձ է հղել Անկախության 30-ամյակի առթիվ․ «Երեսուն տարի առաջ՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացիներն Անկախությանն ասացին՝ այո։ Մենք ընտրեցինք ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը՝ անկախ պետականությունը, համոզված լինելով, որ ինքնության, արժանապատվության, խաղաղության և արարումի մեր ճանապարհն անցնելու ենք ազգային միասնականությամբ, անասելի դժվարություններով, բայց անկոտրում նվիրումով ու հաստատակամությամբ։ Անկախության երեսուն տարիները ձեռքբերումների, Արցախի ինքնորոշման համար պայքարի, փորձությունների, արժանապատիվ և ստեղծարար  խաղաղություն հաստատելու տարիներ են եղել, որոնք ամրագրվել են Հայրենիքի անկախության, ազատության  ու նրա խաղաղության համար  հազարավոր քաջորդիների բացարձակ նվիրումով, հայրենի հողն արյամբ արժևորելու նրանց աննահանջությամբ։ Պետականաշինության մեր հաջողությունների կողքին եղել են նաև բացթողումներ, որոնք, սակայն, խմբագրելի էին և չէին կարող սպառնալ մեր ինքնիշխան պետականությանը։Ցավոք, վերջին երեք տարիներին ՀՀ-ում վարվող քաղաքականությունը լրջագույն կորուստների հանգեցրեց՝  խաթարելով Հայաստան-Արցախ անվտանգային միասնական համակարգն ու սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը։ Այսօր, ավելի քան երբևէ, Անկախության երեսուներորդ տարեդարձին, մեզ՝ ողջ հայ ժողովրդին, միասնականություն, կամք և ոգի է անհրաժեշտ՝ մի կողմից գնահատելու անցյալի մեր ձեռքբերումները, արժևորելու մեր պետականության կերտման ու պահպանման համար սերունդների ճիգը, հայրենի հողի համար թափված հազարավորների իմացյալ զոհաբերությունը, մյուս կողմից՝ նոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը։ Սիրելի հայրենակիցնե՜ր, աշխարհասփյուռ հայե՜ր, շնորհավորում ենք ՀՀ Անկախության  30-ամյակի կապակցությամբ և վստահեցնում, որ միասին կարող ենք Հայաստանին նոր զարթոնք ու հաղթանակներ բերել»։
12:44 - 21 սեպտեմբերի,2021
Արամ Վարդևանյանի կարծիքով՝ հայհոյանքի քրեականացումը չի կիրառվելու իշխանական հայացք ունեցողների նկատմամբ |hetq.am|

Արամ Վարդևանյանի կարծիքով՝ հայհոյանքի քրեականացումը չի կիրառվելու իշխանական հայացք ունեցողների նկատմամբ |hetq.am|

hetq.am: Արդեն ուժի մեջ է մտել հայհոյանքի քրեականացման իշխանական խմբակցության ընդունած օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ փոփոխությունների՝ անձին հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում կիրառվելու է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ): Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ): Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Այս փոփոխությունները մեկ օրում երկու արտահերթ նիստով «Իմ քայլը» խմբակցությունը կատարել է 7-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտման վերջին օրը: Այս մասին զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետ: -Պարոն Վարդևանյան, արդեն ուժի մեջ է մտել հայհոյանքի քրեականացման նախագծերի փաթեթը, ո՞րն է Ձեր վերաբերմունքը այդ փոփոխություններին, համարո՞ւմ եք արդյոք ժողովրդավարության առումով հետընթաց: -Ցանկացած հայ մարդու համար ակնհայտ է, որ վիրավորանքն ու հայհոյանքն անընդունելի է, այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց միաժամանակ ակնհայտ է նաև, որ այս նախաձեռնությունն իր ձևով ու բովանդակությամբ հետընթաց է ժողորդավարության տեսանկյունից: Նախկինում վիրավորանքն ու զրպատությունը քրեականացված էին, նախկինում չկա՞ր հայհոյանք, չկայի՞ն կոպիտ արտահայտություններ, կոշտ հռետորաբանություն չի՞ եղել: Իհարկե եղել է, բայց չնայած դրան՝ ամբողջությամբ ապաքրեականացվել է վիրավորանքն ու զրպարտությունը: Այն ժամանակ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի այդ նախաձեռնությունն օրինակելի էր դիտարկել նաև այն պատճառով, որ եվրոպական երկրները նույնիսկ նման կտրուկ փոփոփոխություն չէին նախատեսում… Սա, իհարկե, հետընթաց է, պատճառները, կարծում եմ, տարբեր կարող են լինել: Առնվազն վերջին շրջանում այս իշխանությունների վարքագիծը տրամաբանության, ողջամտության և առավել ևս իրավունքի գերակայության տեսանկյունից դիտարկել հնարավոր չէ, հետևաբար սա ևս բացառություն չէ: Այն նաև սահմանադրականության խնդիր է առաջացնում մի քանի ռակուրսներով դիտարկելով: Ստացվում է՝ քաղաքացիաիրավական ներգործության մեխանիզմը դեռ կա, և կարելի է ասել՝ կոնկրետ թվային սահմանափակում ունի՝ տարբեր վիրավորանքների, այդ թվում՝ հայհոյանքի պարագայում, բայց քրեաիրավական ներգործության տուգանքի չափն ավելի նվազ է, սա աբսուրդ է: Չի կարող մի արարքի համար քաղաքացիաիրավական ներգործությունն ավելի խիստ լինել, քան՝ քրեաիրավականը: Սա հենց ցույց է տալիս, որ այս նախաձեռնությունն անհասկանալի նպատակ է հետապնդում, ինձ թվում է՝ քաղաքական հակառակորդներին կամ ընդդիմախոսներին, ակտիվիստներին, որոնք կփորձեն իրենց խոսքում շատ կոշտ լինել, լռեցնելու, վախեցնելու, ահաբեկելու միջոց է լինելու: Կարծում եմ՝ այս հարցը վաղ թե ուշ ՍԴ-ում հայտնվելու է: Կարող եմ տեղեկացնել, որ «Հայաստան» խմբակցության օրակարգում այս հարցը կա՝ մանրամասն ուսումնասիրելու տեսանկյունից: Ես ունեմ այն կարծիքը, որ իրավակիրառական պրակտիկայում այս հոդվածի մեկնաբանությունը, հենց նույնիսկ առաջին ենթադրյալ դեպքը երբ լինի, արդեն իսկ թույլ է տալու պնդել, որ սա իր մեջ հակասահմանադրական տարրեր է պարունակում: -Իրավակիրառության տեսանկյունից ինչպե՞ս են կողմնորոշվելու արտահայտած բառը վիրավորանք է, թե՞ հայհոյանք՝ հաշվի առնելով այն, թե ինչ է լինում խորհրդարանում, երբ, օրինակ, հնչում է «կապիտուլյանտ» բառը: -Ես հենց դրա համար էլ ասացի, երբ առաջին դեպքը կլինի իրավակիրառ պրակտիկայում, այդ ժամանակ ֆիքսելու ենք երկակի ստանդարտ: Այստեղ չկա որոշակիություն, սելեկտիվ արդարադատության ծայրահեղ ռիսկեր կան: Նախ փորձեմ կանխատեսում անել, որ առաջին անգամ այս հոդվածը կիրառվելու է ոչ իշխանական հայացք ունեցող ցանկացած անձի նկատմամբ, իշխանական հայացք ունեցողի նկատմամբ չի կիրառվելու, եկեք տեսնենք ճիշտ կլինեմ, թե ոչ: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:39 - 20 սեպտեմբերի,2021
«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Լիլիթ Գալստյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Լիլիթ Գալստյան

«Նիկոլին ծառայող ՀՀ ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, բերման է  ենթարկել Շ․ Ազնավուր հրապարակում սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։ Հայաստան դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։ Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի։ Թուրքը մեր դրոշն է ջնջում,  Նիկոլն ու կամակատարները ներքին թշնամի են որսում։ Այսպիսին է բռնատիրության իրական դեմքը»,- գրել է Գալստյանը:
19:03 - 18 սեպտեմբերի,2021
«Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ ՔՊ-ն հրաժարվում է քննարկում կազմակերպել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

«Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ ՔՊ-ն հրաժարվում է քննարկում կազմակերպել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կազմակերպում քննարկում Սյունիքի մարզում ստեղծված իրադրության վերաբերյալ: Խմբակցությունն արձանագրել է, որ «Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ»: «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 13–ին նախաձեռնել էր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մինչև օրս խորհրդարանական մեծամասնությունը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից»,-  ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստան» խմբակցությունից նշել են, որ միայն «նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն»:
12:40 - 18 սեպտեմբերի,2021
Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատը տրամաբանական է․ կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը․ Արամ Վարդևանյան

Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատը տրամաբանական է․ կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը․ Արամ Վարդևանյան

Այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի։ Հայտնելով իր կարծիքը՝ Վարդևանյանը նշեց․ «Մի քանի շաբաթ առաջ ելույթներից մեկում ես հստակ գնահատական տվեցի Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ առ այն, որ իրենք միջազգային հանցագործներ են։ Իհարկե, իշխող խմբակցության կողմից դիտարկվեց որ ես դրանով անմեղության կանխավարկած եմ խախտում, եթե նույնիսկ խախտում եմ՝ ճիշտ եմ անում, որովհետև կան դեպքեր, երբ դրանք այնքան ակնհայտ են, որ դրան այլ որակում տալ հնարավոր չէ։ Այդ տրամաբանության մեջ ներկայացված գանգատը գտնում եմ, որ տրամաբանական է, նույնիսկ կարծում եմ, որ կարելի էր նաև ավելի շուտ ներկայացնել, իհարկե դա իրավական բազմաթիվ շերտեր ունի»։ Վարդևանյանը տեղեկացրեց, որ ծանոթացել է տարածված հաղորդագրության բովանդակությանը։ Պատգամավորը նշեց, որ դրանից պարզ է, որ այն վերաբերում է նաև հենց 44-օրյա պատերազմին։ Վարդևանյանի կարծիքով գանգատում կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը։ «Կհիշեք, որ հենց 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից բազմիցս էր ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունը այդ միջազգային հանցագործություններում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ կողմից տարածվածին, կարծում եմ այն ավելի շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական, առավել ևս միջազգային իրավունքի, որովհետև կարծես թե բոլորի համար, միջազգային հանրության համար շատ հստակ ու ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից են կատարվել միջազգային մի շարք նորմերի խախտումներ՝ ուժի արգելման սկզբունքի խախտումից, մինչև ազգերի ինքնորոշման իրավունքի նման բռնի կերպով ոտնահարումներ։ Ինչին ականատես ենք եղել և այն մինչ օրս շարունակվում է։ Մյուս կողմից, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ պաշտոնատար անձնաց դիրքորոշումները չեն բխում այդպիսի գանգատ ներակայացնելուց, այսինքն ինչու հենց նման կտրուկ գնահատականներ չենք լսում։ Երբ զառանցանքներ ենք լսում այդ երկրի կողմից, դրանց պատասխան չի տրվում, ինչն ինձ համար անհասկանալի է»,- եզրափակեց Վարդևանյանը։ 
12:51 - 17 սեպտեմբերի,2021
ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան

Ուզում ենք արձանագրել, որ անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ և ունենում է նորանոր դրսևորումներ։ Շաբաթվա կարևոր և գլխավոր թեման Գորիս- Կապան ստրատեգիական և ռազմավարական ճանապարհում Ադրբեջանի կողմից ոստիականական անցակետի տեղադրումն է։ Հիշում եք, որ հենց նստաշրջանը սկսելուց անմիջապես հետո մենք հայտարարեցինք՝ պահանջում ենք, որ ԱԱԾ տնօրենը և պաշտպանության նախարարը գան Ազգային ժողով, տեղի ունենա փակ նիստ և այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթն ավարտվում է, և չնայած կար համաձայնություն իշխող խմբակցության, ԱԺ նախագահության կողմից, բայց այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։  Վերջինիս խոսքով իշխանությունները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի և ՀՀ շահերը և ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, ինչը, ըստ «Հայաստան» խմբակցության, պետական դավաճանության դասական օրինակ է։ «Երկրորդ հայտարարությունը, որ ուզում եմ անել, այն է, որ քիչ առաջ առանց մեր իմացության, տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները, այդ թվում ընդդիմադիր պատգամավորները ստացել են պարգևավճար։ Շատ մանրամասներ չգիտենք, որովհետև րոպեներ առաջ է տեղի ունեցել։ Ենթադրում ենք, որ դա Անկախության տոնին է նվիրված։ Սա անընդունելի է, «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու, դա անընդունելի և դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10․000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ և այս իրավիճակում շարունակում են պետական պաշտոնյաները այդ թվում ԱԺ պատգամավորները ստանալ պարգևավճար»,- հավելեց Սաղաթելյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ իրենք, հավատարիմ մնալով իրենց նախընտրական ծրագրին և նախընթաց ժամանկահատվածում արված հայտարարություններին, այդ գումարից չեն օգտվելու։ Գումարը կա՛մ կվերադարձնեն պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։ Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը պատրաստվում է պարգևատրման գործող ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում են, որ առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելը ապօրինի գործընթաց է։
12:11 - 17 սեպտեմբերի,2021
Հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության օր առաջ հեռացմանը․ Քոչարյանը հանձնարարել է մեծացնել հանրային ակտիվությունը․ կայացել է «Հայաստան» դաշինքի հավաքը

Հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության օր առաջ հեռացմանը․ Քոչարյանը հանձնարարել է մեծացնել հանրային ակտիվությունը․ կայացել է «Հայաստան» դաշինքի հավաքը

«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հավաքը, որը վարել է Դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր։ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար։ Դաշինքի անդամները վերահաստատել են իրենց նպատակը՝ հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության օր առաջ հեռացմանը և իրականացնել Հայաստանը զարգացման նորմալ հուն տեղափոխելու՝ «Հայաստան» դաշինքի առաքելությունը։
13:05 - 15 սեպտեմբերի,2021
Շարունակո՞ւմ եք մնալ կարծիքին, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, թե՞ ամեն դեպքում «գզրոցում» ինչ-որ բաներ ունեք, կարող է՝ դուրս հանեք․ Ագնեսա Խամոյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Շարունակո՞ւմ եք մնալ կարծիքին, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, թե՞ ամեն դեպքում «գզրոցում» ինչ-որ բաներ ունեք, կարող է՝ դուրս հանեք․ Ագնեսա Խամոյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դարձյալ վերացարկվելով քննարկման բուն նյութից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, հարց հնչեցրեց Հոկտեմբերի 27-ի քրգործի մասին։ Խամոյանը, մասնավորապես, ընթերցեց Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիներ առաջ տված հարցազրույցից մի հատված, որտեղ վերջինս ասել էր, թե Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, եւ ամեն ինչ քրգործի նյութերում է, «Ջհանգիրյանն իր գզրոցում, բարձի տակ որեւէ բան չի պահել»․ «Շարունակում եք մնալ Ձեր այս կարծիքի՞ն, թե՞ ամեն դեպքում գզրոցում պահած ինչ-որ բաներ ունեք, եւ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կարող է՝ դուրս հանեք»,- հարցրեց Խամոնյանը։ Ի պատասխան՝ Ջհանգիրյանն ասաց, որ ինչ ասել է՝ ուժի մեջ է․ «Ամեն ինչ բացահայտված է, պարզ է, հիմա էլ նախաքննությունը շարունակվում է։ Մենք էդ ժամանակ, էդ պայմաններում արել եւ կարողացել ենք անել անհնարինը, եւ էդ բոլորն արձանագրված է քրգործի նյութերում։ Այո, իմ գզրոցներում որեւէ բան չկա, ինչ կա՝ նյութերում է։ Եւ ժամանակին, երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաեւ էդ գզրոցները քրքրել են, չկասկածեք»,- պատասխանեց Ջհանգիրյանը։ Խամոյանն արձագանքեց, որ, փաստորեն, ինչ կա-չկա բացահայտված է։ Նա հարցրեց՝ այդ դեպքում ինչու է Հոկտեմբերի 27-ի թեման շարունակում քաղաքական շահարկումների առարկա լինել՝ նաեւ ԱԺ նիստերի դահլիճում։ Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ Խամոյանն իր ասածը փորձում է փոքր ինչ այլ կերպ մեկնաբանել․ «Ես չեմ ասել, որ բոլո՜ր հանցակիցները բացահայտված են, պատվիրատուները բացահայտված են, ես ասել եմ՝ ինչ կա-չկա՝ քրգործի մեջ է։ Խնդրում եմ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը, որը նախկինում ՀՀ զինդատախազ եւ գլխավոր դատախազի տեղակալ է եղել։ Այս թեմային անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արամ Վարդեւանյանը, որը նախկինում Մարտի 1-ի գործով պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի շահերը։ Դիմելով Ջհանգիրյանին՝ նա ասաց․ «Ձեր պատասխանից ստացվում է, որ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քննությունը, որի պատասխանատուն, փաստացի, Դուք եք եղել, կարողացել եք լիարժեքորեն, ամբողջությամբ իրականացնել, եւ քրգործի նյութերը համարում եք առավել քան ամբողջական։ Այդ ժամանակ, ստացվում է, ունեցել եք նաեւ դրա համար անկախություն․․․ Մի խոսքով։ Եթե գտնում եք, որ լրիվ բացահայտված չէ, բայց Դուք նաեւ, երբ հայտարարվեց նախաքննության ավարտ, շարունակել եք պաշտոնավարել։ Ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք ավարտին չեք հասցրել»։ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Ո՛չ իմ կամքով»։ Նա հիշեցրեց, որ 2004 թվականի գարնանը Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի վարույթը Զինդատախազության վարույթից վերցվել եւ փոխանցվել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո, Ջհանգիրյանի խոսքով, ինքն այդ գործին այլեւս չի առնչվել։ Արամ Վարդեւանյանը ճշտեց՝ այսինքն՝ 5 տարի քննությունից հետո գործից անջատված մասով դեռ ավարտին չէին գալի՞ս։ Ջհանգիրյանը հաստատեց։
13:31 - 14 սեպտեմբերի,2021
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը․ Արծվիկ Մինասյան

Քննարկվում է հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր ինստիտուտներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, բայց չափազանց սկզբունքային նշանակություն ունի այն քաղաքականության հիմնադրույթը, թե ի վերջո ինչպես ենք մենք պատկերացնում հակակոռուպցիոն քաղաքականությունը մեր երկրում։ Անշուշտ սա բոլոր տիպի երկրների համար հիմնարար հարցերից մեկն է, առավել ևս մեր նման երկրի համար, որն անցնելով խորհրդային կարգերը, որտեղ շատ մեծ էր կոռուպցիայի դերը՝ անցումային շրջանում նույնպես զերծ չենք մնացել այս բացասական երևույթից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։  Մինասյանը նշեց, որ երկար ժամանակ քննարկումների արդյունքում որդեգրվել է մի մոդել, որտեղ ընդդիմության համոզմամբ հակակոռուպցիոն քաղաքականությունը չի կարող ունենալ դրական արդյունք։ Պատգամավորը մանրամասնեց․ «Նախ այն պատճառով, որ կոռուպցիա ծնող հիմնական շարժառիթը ու պատճառը իշխանական ազդեցության լծակն է թե՛ հանրային ֆինանսական ռեսուրսների հասանելիության, թե՛ այդ ռեսուրսների բաշխման և թե՛ հանրային իրավունքների տրամադրման՝ որոշումների կայացման մակարդակում։ Այս առումով սկզբունքային նշանակություն ունի, թե որոնք են կոռուպցիայի դեմ պայքարի հակահամակարգային տարրերը, որոնք պետք է նպաստեն, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի։ Անշուշտ, ինչպես միջազգային փորձն է վկայում՝ դրա կենտրոնական տեղում քաղաքական ընդդիմությունն է, որը ունենալով լծակներ, փոխադարձ զսպման համակարգի միջոցով հասնել այն բանին, որպեսզի իշխանական լծակների տիրապետող անձիք կարողանան հավասարակշռված այս համակարգում զերծ մնալ, կամ նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները»։ Մինասյանը նշեց, որ դեռևս 2000-ականների կեսից Հայ հեղափոխական դաշնակցությունը կարևորել է այս հարցը, օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների տեսքով ներկայացրել է իր մոտեցումները և կուսակցությունը մեծ դերակատարություն ունի Գրեկոյի՝ Հայաստանի անդամակցության հարցում։ Մինասյանի խոսքով բոլոր ժամանակներում կուսակցության համար սկզբուքնային նշանակություն է ունեցել այն, որ հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնական, արմատական հարցերից մեկը՝ ընդդիմության դերակատարաությունն է։ «Պատահական չէ, որ մեր բոլոր ժամանակների պնդումներում եղել է հիմնավորում՝ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարումը կամ առնվազն ազդեցիկ դերակատարությունը այս մարմնի գործունեության մեջ պետք է քաղաքական ընդդիմությունը ունենա։ Այս տեսակետը մենք միշտ հայտնել ենք, սակայն այն մոդելը, որը որդեգրվել է հիմա բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս սկզբնական փուլում ընդունված օրենքի մեջ կար հնարավորությւոն, որ գոնե մասնակի ազդեցություն ունենա ընդդիմությունը՝ այն է մրցութային խորհրդում ընդդիմադիր խմբակցությունները ներակայացնում էին մրցութային խորհրդի անդամներ։ Մեր համոզմամբ այս համակարգը, որը ստեղծվել է չի կարող օբյեկտիվորեն իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար։ Այս համակարգը վստահություն չի ներշնչում առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չկան անհրաժեշտ գործողությունները, որոնք կփաստեն, որ կա որոշակի հնարավորություն վստահելու այս համակարգին, մենք չունենք այս համակարգի նկատամբ այն վստահությունը, ինչը դուք ունեք։ Ուզում եմ հայտարարել, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը»,- եզրափակեց պատգամավորը։
11:39 - 14 սեպտեմբերի,2021
Վահե Հակոբյանը անհասկանալի է համարում ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով |armenpress.am|

Վահե Հակոբյանը անհասկանալի է համարում ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում ադրբեջանական կողմը լկտիանում է։ «Ադրբեջանական կողմը Որոտանի ճանապարհի վրա ոստիկանական հենակետ է դրել։ Համացանցում հայտնվել են տեսանյութեր և, իմ տեղեկություններով, կանգնեցնում են իրանական բեռնատարեր, ինչ-որ պետտուրք, մաքսատուրք են մուրում և դրանից հետո թողնում են, որ նրանք շարունակեն երթևեկությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Պատգամավորը անհասկանալի է համարում Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով․ «Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ ,այո, դա ադրբեջանական տարա՞ծք է»։ Վահե Հակոբյանի կարծիքով ՝ այսօր ավելի կարևոր խնդիր չկա, քան Սյունիքն է։ «Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը կլինի բոլոր խնդիրների լուծումը»,- հավելեց Հակոբյանը։
11:28 - 13 սեպտեմբերի,2021