«Գազպրոմ»

Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցների տակ
 |hetq.am|

Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցների տակ |hetq.am|

hetq.am: 2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հատկանշական է, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարով և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։ Սահմանափակումները համատեղ ներդրել են Ֆինանսների նախարարությունը, Առևտրի նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նավալնիի մահվան կապակցությամբ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցրել «ռուսական կառավարության երեք պաշտոնյաների մասով»։ ԱՄՆ գանձապետարանն ընդգծել է, որ սահմանափակումները վերաբերում են ռուսական ֆինանսական հատվածի ընկերություններին, Եվրոպայի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այն ընկերություններին, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցների ռեժիմը: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաեւ ռուսական ռազմարդյունաբերությանն առնչվող հարյուրավոր ընկերություններ: Պատժամիջոցներով ԱՄՆ-ն սահմանափակում է նշված ընկերությունների և անձանց մուտքը ԱՄՆ, ֆինանսական և այլ տարատեսակ գործարքները, տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը և այլն։ Այլ խոսքով՝ «սառեցնում են» կապերը նշված ընկերությունների և անձանց հետ՝ փորձելով սահմանափակել նրանց գործունեությունը, ռուսական ռազմարդյունաբերությանը որևէ կերպ աջակցելու հնարավորությունը և տնտեսապես հարվածել Ռուսաստանին։ Պատժամիջոցների այս նոր փաթեթում է ներառվել նաև ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն (OOO ГЕОПРОМАЙНИНГ): Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Հարցին ի պատասխան, թե ինչպես այս պատժամիջոցները կարող են ազդել «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվների վրա, հայաստանյան «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը խնդրեց գրավոր նամակ ուղղել խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին։ Հարցման պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։ Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։ Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ  «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։ Երկու ընկերություններում էլ Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու եկավ Տրոցենկոներին փոխկապակցված անձ՝ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։  Ենթադվում էր, որ այս քայլը պայմանավորված է պատժամիջոցների գործոնով։ Տրոցենկոն դուրս է եկել հայաստանյան ակտիվներից, որպեսզի այդ ընկերությունները չտուժեն պատժամիջոցներից։ Այս անգամ, սակայն, պատժամիջոցների տակ է հայտնվում հայաստանյան ակտիվները տիրապետող ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը։  ԶՊՄԿ-ի նոր բաժնետերն ու նրա կապերը պատժամիջոցների տակ հայտնված մեկ այլ ընկերության՝ AEON Mining-ի հետ Բացի «Գեոպրոմայնինգ»-ից, Տրոցենկոներին կապակցված մեկ այլ ընկերության անուն ևս հայտնվել է պատժամիջոցների նոր ցանկում։ Խոսքը AEON Mining ընկերության մասին է (ՕՕՕ АЕОН МАЙНИНГ)։ Ըստ ռուսական աղբյուրների՝ ընկերությունը Ռոման Տրոցենկոյի բիզնես կայսրության մի մասն է։  Տրոցենկոյին է պատկանել նույն անունով՝ AEON ենթակառուցվածքային կորպորացիան։ 2023 թվականի ավարտին Ռոման Տրոցենկոն վաճառել է AEON կորպորացիայի 69%-ը, որի գնորդները նույն կորպորացիայում բարձր պաշտոններ զբաղեցնող երկու անձինք են։ Մասնավորապես, AEON Mining-ի բաժնետերերի փոփոխության մասին տեղեկություններ չգտնվեցին։ Ավելի մանարամասն՝ hetq.am-ում։ 
18:22 - 27 փետրվարի, 2024
Հուլիսի 31-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս բնակավայրի, օգոստոսի 1-ին՝ Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը

Հուլիսի 31-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս բնակավայրի, օգոստոսի 1-ին՝ Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս բնակավայրի «Ակումբ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Ավետիսյան, Աղայան, Ծատուրյան, Աթարբեկյան փողոցների, Ստեփանյան փողոցի թիվ 2-ից 10 առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
11:27 - 28 հուլիսի, 2023
«Գազպրոմը» առաջիկա ձմռանը մեկ միլիարդ խորանարդ մետր գազ կառաքի Ադրբեջան
 |azatutyun.am|

«Գազպրոմը» առաջիկա ձմռանը մեկ միլիարդ խորանարդ մետր գազ կառաքի Ադրբեջան |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանն առաջիկա ձմռանը շուրջ մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ կառաքի Ադրբեջան», - այսօր տեղեկացրել է «Գազպրոմ» ընկերությունը՝ հաղորդելով, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 15-ին։ «Վառելիքի մատակարարումները կիրականացվեն 2021-ին Մոսկվայի և Բաքվի միջև գազի սեզոնային փոխանակումների վերաբերյալ կնքված համաձայնագրի հիման վրա։ Առաքումները կիրականացվեն մինչև 2023 թվականի մարտ», - հաղորդում է «Գազպրոմը»։ Ադրբեջանը ռուսական գազի ներկրումից հրաժարվել էր 2006 թվականին՝ «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման մեկնարկից հետո։ 2010-ից 2014 թվականներին արդեն Ադրբեջանն էր իր տարածքում արդյունահանված գազը մատակարարում ռուսական շուկա։ «Գազպրոմից» սահմանափակ քանակությամբ գազի գնումները Ադրբեջանը վերսկսել էր 2017-18 թվականներին։
17:46 - 18 նոյեմբերի, 2022
«Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել
 |factor.am|

«Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել |factor.am|

factor.am: Ռուսական «Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը Թեհրանում նավթային համագործակցության հուշագիր են ստորագրել, գրում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը։ Նշվում է, որ իրանական ընկերության ղեկավարը այս  հուշագիրն անվանել է Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենախոշոր  օտարերկրյա ներդրումը։ Իրանական Shana գործակալությունն էլ հայտնում է, որ Ռուսաստանի և Իրանի նավթային երկու ընկերությունների միջև կնքված պայմանագրի գումարը կազմում է 40 միլիարդ դոլար։ Նշվում է նաև, որ հուշագիրը նախատեսում է իրանական Քիշ կղզում գազային հանքավայրերի մշակում, իրանական նավթային «Հյուսիսային Ֆարս» հանքավայրի զարգացում, ինչպես նաև 6 այլ նավթահանքերի շահագործում։ 
14:40 - 19 հուլիսի, 2022
«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

Ավստրիայի OMV, Իտալիայի Eni, Գերմանիայի Uniper ընկերությունները հունիսի 15-ին ծանուցում են ստացել ռուսական «Գազպրոմ» ընկերությունից՝ գազի մատակարարման ծավալների կրճատման մասին, գրում է Meduza-ն։ Eni ընկերությունը ծանուցվել է մատակարարումների 15% կրճատման մասին, Uniper-ը՝ 25%։ OMV-ն չի հաղորդել, թե որքանով են կրճատվելու մատակարարումները, սակայն, ինչպես և Uniper-ը, նշել է, որ կարող է փոխարինել դրանք այլ աղբյուրների հաշվին։ Հունիսի 14-ին «Գազպրոմը» հայտնել էր, որ 40%-ով կրճատելու է գազի հոսքը «Հյուսիսային հոսք-1» գազատարով։ Ընկերությունը նշել էր, որ պատճառը Վիբորգի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի սարքավորումների վերադարձի ուշացումն է, որոնք վերանորոգման էին ուղարկվել։ Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ԵՄ-ին մատակարարվող գազի կրճատման մասին «Գազպրոմի» որոշումը քաղաքական է անվանել։ Նրա խոսքով՝ այդ կերպ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել եվրոպական գազային շուկան և բարձրացնել գները։ Հունիսի 14-16-ը գազի գներն Ամստերդամի բորսայում 97 եվրոյից հասել են գրեթե 130 եվրոյի՝ մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց։ Ինչպես նշել է ՌԲԿ-ն, OMV, Eni և Uniper էներգետիկ ընկերություններն ավելի վաղ համաձայնել էին ռուսական գազի դիմաց վճառման նոր սխեմային, որի համաձայն՝ պետք է ռուսական «Գազպրոմբանկում» երկու հաշիվ բացել՝ ռուբլով և դոլարով/եվրոյով։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
18:04 - 16 հունիսի, 2022
«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը նիդերլանդական GasTerra ընկերությանը

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը նիդերլանդական GasTerra ընկերությանը

«Գազպրոմը» հաստատել է գազի մատակարարման լիարժեք դադարեցումը նիդերլանդական GasTerra գազային ընկերությանը՝ ռուբլով վճարումներ չկատարելու պատճառով։ Այս մասին ասված է հոլդինգի հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մայիսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ՝ «Գազպրոմ էքսպորտը» GasTerra B.V ընկերությունից չի ստացել ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարը»։ Իսկ երեկ «Գազպրոմ էքսպորտը» հաղորդել էր, որ մայիսի 31-ից դադարեցնում է ռուսական գազի մատակարարումը նշված ընկերությանը։ Ավելի վաղ GasTerra-ն հայտարարել էր, որ որոշել է չկատարել մատակարարված գազի համար ռուսական ռուբլով վճարելու մասին «Գազպրոմի» պահանջը։ Ընկերությունն իր որոշումը բացատրել էր նրանով, որ նոր սխեմայով վճարումները կարող են հանգեցնել Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցների խախտման։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2021 թ-ին ՌԴ-ն Նիդերլանդներ է արտահանել շուրջ 6,67 մլրդ կուբամետր գազ, որն այդ երկրի գազի պահանջարկի 16%-ն է կազմում։   Նորա Վանյան
16:23 - 31 մայիսի, 2022
Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով չեն վճարելու |shantnews.am|

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով չեն վճարելու |shantnews.am|

shantnews.am: Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Այս մասին TASS-ի հաղորդմամբ նա գրել է Twitter-ում։ «Մենք առաջիկայում էլ ռուսական գազի դիմաց ռուբլով չենք վճարի։ Մենք ձեռնարկում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի էներգակիրների մատակարարման հարցում Ռուսաստանից անկախանանք»,- ասել է Լինդները։ Ապրիլի 26-ին «Գազպրոմ» ընկերությունը Լեհաստանի և Բուլղարիայի ներմուծող ընկերություններին հայտնել էր, որ ապրիլի 27-ից դադարեցնում է մատակարարումները գազի դիմաց ռուսական ռուբլով վճարումներ կատարելուց հրաժարվելու պատճառով։ Գերմանիայի իշխանությունները այս որոշման վերաբերյալ անհանգստություն էին հայտնել և չէին բացառել, որ հնարավոր է մատակարարումները գերմանիա նույնպես դադարեցվեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր , համաձայն որի ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարման դիմաց վճարումների կարգը փոխվել է , այսպես կոչված, ոչ բարեկամ երկրների համար: Այդ երկները պետք է արտարժույթով վճարումներ կատարեն «Գազպրոմբանկ»-ին, որն իր հերթին  այդ գումարով բորսայում պետք է ռուբլի գնի և փոխանցի արտահանող կազմնակերպություններին։ Ռուսաստանը պարտավորվում է գազի մատակարարումները կատարել այն արժեքով և ծավալներով, որոնք ամրագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերով։
17:56 - 30 ապրիլի, 2022