«Թալիբան» արմատական շարժում

Թալիբանը (մեդրեսեի սովորողներ, ուսանողներ) իսլամական շարժում է, որը սկիզբ է առել Աֆղանստանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») եւ Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան։
 
2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները եւ համացանցը, շախմատը եւ այլն։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով եւ առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։
Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը պլանավորում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի եւ «Թալիբան»-ի հետ կապերի հարցում: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը: «Թրասը Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ Է անում՝ համաձայնվել Աֆղանստանի շուրջ համակարգված միջազգային մոտեցմանը…եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան. ուրեմն միջազգային հանրակցությունը, ներառյալ Ռուսաստանը եւ Չինաստանը, պետք Է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ: Ենթադրվում Է, որ կողմերը նաեւ կքննարկեն Անվտանգության խորհրդի դերը գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ շարունակվող հակամարտությունների եւ ճգնաժամերի ֆոնին, այդ թվում՝ Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում եւ Եթովպիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:05 - 22 սեպտեմբերի,2021
«Թալիբան»-ը հերքել է իր առաջնորդներից մեկի՝ փոխվարչապետ նշանակված Բարադարի սպանությունը |armenpress.am|

«Թալիբան»-ը հերքել է իր առաջնորդներից մեկի՝ փոխվարչապետ նշանակված Բարադարի սպանությունը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» ծայրահեղական շարժման խոսնակը հերքել է տարածվող այն լուրերը, որ իրենց գլխավոր առաջնորդներից մեկը՝ շարժման քաղաքական գրասենյակի նախկին ղեկավար մոլլահ Աբդուլ Ղանի Բարադարը, որին նախորդ շաբաթ փոխվարչապետ էին նշանակել, սպանվել է հակառակորդների հետ փոխհրաձգության ժամանակ:Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Սուլայլ Շահինի մեկնաբանությունը:«Թալիբան»-ի խոսնակը Twitter-ում գրել է, որ Աբդուլ Ղանի Բարադարը ձայնային հաղորդագրություն է տարածել՝ հերքելով այն տեղեկությունները, որ ինքը սպանվել կամ վիրավորվել է բախման ժամանակ:«Նա ասում է, որ դա անհիմն սուտ է», - գրել է Շահինը:«Ռոյթերս»-ը հավելում է, որ «Թալիբան»-ը նաև տեսանյութ է հրապարակել, որում «իբրև թե» ցուցադրվում է Բարադարը հարավային Կանդահար քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, սակայն տեսանյութի իսկությունը, ըստ «Ռոյթերս»-ի, դեռևս ստուգված չէ:
21:12 - 14 սեպտեմբերի,2021
«Թալիբան»-ը ցանկանում է վերականգնել ավիահաղորդակցությունը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ |factor.am|

«Թալիբան»-ը ցանկանում է վերականգնել ավիահաղորդակցությունը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ |factor.am|

factor.am: «Թալիբան»-ը ցանկանում է ավիահաղորդակցությունը վերականգնել Ռուսաստանի ու Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է շարժման քաղաքական թևի ներկայացուցիչ Սուհաիլ Շահինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այո, մենք ցանկանում ենք, որպեսզի ավիահաղորդակցությունը երկու երկրների հետ վերականգնվի։ Ես չգիտեմ վերականգնման ժամկետների մասին մանրամասներ, սակայն մենք ցանկանում ենք, որ այդ չվերթները վերսկսվեն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուհաիլ Շահինը հայտնել էր, որ Քաբուլում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Խոսնակի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Քաբուլի օդանավակայանի հարցը, ինչպես նաև՝ Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և փոխգործակիցությանն առնչվող մի շարք հարցեր:
21:29 - 13 սեպտեմբերի,2021
Էրդողանը հայտարարել է թալիբների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է թալիբների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աֆղանստանի իրադրությունը եւ հայտարարել «Թալիբան» շարժման հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին, որպեսզի թույլ չտրվի միգրանտների հոսքի աճ: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Նախագահ Էրդողանը հայտարարել է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ Աֆղանստան հումանիտար օգնություն հասցնելն ապահովելու նպատակով, հակառակ դեպքում պետք է սպասել միգրացիոն ճնշման ուժեղացման»,-ասվում է հաղորդագրության մեջ: Էրդողանը նշել է ամենակարճ ժամկետներում եւ առանց նախնական պայմանների ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության նորմացման եւ միգրացիոն համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը, ասվում է հաղորդագրության մեջ: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: 
12:36 - 09 սեպտեմբերի,2021
ԱՄՆ-ին մտահոգել է թալիբների ներկայացրած կառավարության կազմը |azatutyun.am|

ԱՄՆ-ին մտահոգել է թալիբների ներկայացրած կառավարության կազմը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները մտահոգված է այն բանից հետո, երբ թալիբները ներկայացրել են Աֆղանստանի կառավարության կազմը, որը բաղկացած է 90-ականների և ԱՄՆ կոալիցիայի դեմ երկու տասնամյակ տարվող պատերազմի մասնակից ֆունդամենտալ վետերաններից։ «Հայտարարված ցուցակում բացառապես «Թալիբան» շարժման կամ նրանց մերձավորների անուններն են, և չկա որևէ կին»,- ասել է Սպիտակ Տունը՝ ընդգծելով, թեպետ սա ժամանակավոր կաբինետ է, սակայն ԱՄՆ-ը կդատի թալիբներին ոչ թե խոսքով, այլ՝ արված գործողություններով։ Օրինակ՝ վարչապետ Մուլլահ Մոհամմադ Հասսան Ախունդը ՄԱԿ-ի սանկցիաների տակ է։ Նա, որպես զինյալ խմբի ղեկավար, «Թալիբան»-ի նախկին կառավարման ընթացքում ծառայել է առանցքային պաշտոններում։ Թալիբների խոսնակը, մինչդեռ, ասել է, թե «գործող» կաբինետը ձևավորվել է աֆղան ժողովրդի կարիքներին համապատասխան։
09:57 - 08 սեպտեմբերի,2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Քաբուլի օդանավակայանի վերաբացման խոչընդոտների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Քաբուլի օդանավակայանի վերաբացման խոչընդոտների մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Քաբուլի օդանավակայանի վերաբացման հետաձգման պատճառը Աֆղանստանում կառավարության ձևավորման հետաձգումն է ՝ կապված «Թալիբան» շարժման ներսում առկա տարաձայնությունների հետ: Այս մասին Չավուշօղլուն նշել է թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում։ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի ավիաընկերություն չի թռչի Աֆղանստան, քանի դեռ օդանավակայանում լիարժեք անվտանգության վստահություն չկա: «Ներկայումս այս ուղղությամբ տեխնիկական աշխատանքներ են տարվում Աֆղանստանում: Մեկ խումբ ուղարկվել է Քաթարի կողմից: Մենք էլ մեր հերթին ենք քաղաքացիական ավիացիայի վարչության խումբ ուղարկել», -ասել է թուրք նախարարը: Օդանավակայանի անվտանգությունը, ըստ Չավուշօղլուի, պետք է ապահովի մի ընկերություն, որը վայելում է միջազգային հանրության կամ մի շարք երկրների վստահությունը, հակառակ դեպքում ոչ մի ապահովագրական ընկերություն թույլ չի տա թռիչքներ իրականացնել դեպի այս օդանավակայան: «Աֆղանստանի նման երկրից Թուրքիայի ամբողջական հեռացումը սխալ որոշում կլինի: Մենք չենք ասում, որ ցանկանում ենք կառավարել այս երկրի բոլոր կառույցները, բայց ճիշտ չենք համարում կապերն ամբողջությամբ խզելը», - ասել է նա: «Տնտեսական, քաղաքական կամ անվտանգության առումով Աֆղանստանի փլուզումը կազդի բոլոր երկրների վրա: Մենք արդեն զգում ենք այս ազդեցությունը »,- եզրափակել է նախարարը:
17:58 - 07 սեպտեմբերի,2021
Քաբուլում բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ լրագրողներ են տուժել |hetq.am|

Քաբուլում բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ լրագրողներ են տուժել |hetq.am|

hetq.am: Աֆղանական Kabul News հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը տուժել են Քաբուլում հակապակիստանյան բողոքի ցույցերի լուսաբանման ժամանակ։ Այդ մասին հայտնում են աֆղանական լրատվամիջոցները։ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ուժ են կիրառել և խլել նրանց սարքավորումները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Tolo News հեռուստաընկերության օպերատորի ձերբակալության մասին։ Նրան արդեն ազատ են արձակել և վերադարձրել տեսախցիկը։ Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, Քաբուլում աֆղանները դուրս էին եկել բողոքի ցույցի ընդդեմ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆայիզ Համիդի Աֆղանստան կատարած այցի։ Ցուցարարները բողոքում են երկրի ներքին գործերին Իսլամաբադի միջամտությունից։  Բողոքի ցույցը սկսվել էր Քաբուլի հյուսիսային հատվածում և շարունակվել Պակիստանի դեսպանատան մոտ։ Ցուցարարների մեջ շատ են եղել կանայք։ Գրոհայինները սկսել են կրակել ամբոխի ուղղությամբ, կան վիրավորներ։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:37 - 07 սեպտեմբերի,2021
Թալիբների դեմ պայքարը կշարունակվի. Դիմադրության ուժերը հերքել են Փանջշերը գրավելու մասին «Թալիբան»-ի հայտարարությունը |tert.am|

Թալիբների դեմ պայքարը կշարունակվի. Դիմադրության ուժերը հերքել են Փանջշերը գրավելու մասին «Թալիբան»-ի հայտարարությունը |tert.am|

tert.am: Փանջշերի մոջահեդները հերքել են նահանգի գրավման մասին թալիբների հայտարարությունը և հայտարարել պայքարը շարունակելու մտադրության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դիմադրության ճակատի ուժերը ներկա են բոլոր ռազմավարական դիրքերում՝ հովտի ամբողջ երկայնքով ... Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի ժողովրդին, որ թալիբների և նրանց գործընկերների դեմ պայքարը կշարունակվի մինչև արդարության և ազատության գերակայությունը», - ասված է նրանց թվիթերյան գրառման մեջ: Հիշեցնենք, որ այսօր «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտնել է, որ աֆղանական Փանջշեր նահանգն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ: Փանջշերը միակ նահանգն է, որը թալիբների վերահսկողության տակ չէ:
10:50 - 06 սեպտեմբերի,2021
Դիմադրության ներկայացուցիչը հայտարարել է, որ զինյալները դուրս են շպրտել թալիբներին Փանջշերից |armenpress.am|

Դիմադրության ներկայացուցիչը հայտարարել է, որ զինյալները դուրս են շպրտել թալիբներին Փանջշերից |armenpress.am|

armenpress.am: Դիմադրության ներկայացուցիչները դուրս է շպրտել «Թալիբան» աֆղանական արմատական շարժման զինյալներին նրանց վերահսկողությունից դուրս գտնվող Փանջշեր նահանգից: Շատ թալիբներ, այդ թվում՝ պակիստանցիներ, գերի են ընկել: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է հակաթալիբանյան դիմադրության ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին: Նա նշել է, որ Փանջշերը ամբողջությամբ ազատագրված է: «Ոչ պակաս, քան հազար ահաբեկիչ հայտնվել են ծուղակում, բոլոր հարձակվողները սպանվել են, հանձնվել կամ գերեվարվել փախուստի ու նահանջի ժամանակ: Գերեվարվածների թվում շատ են օտարերկրացիները, մեծամասնությունը՝ պակիստանցիներ», - գրել է նա թվիթերի իր էջում: Դրա հետ մեկտեղ, Bakhtar News Agency աֆղանական լրատվական գործակալությունը կիրակի հայտնել է, որ «Թալիբանը», հակառակը, արդեն վերահսկում է Փանջշեր նահանգի գրեթե ամբողջ տարածքը՝ բացառությամբ Ռուխա շրջանի ու նահանգի մայրաքաղաք Բազարակի: Գործակալության տվյալներով, ներկայումս թալիբները սկսում են գրոհն այդ երկու բնակավայրերի ուղղությամբ:
14:06 - 05 սեպտեմբերի,2021