ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Հրդեհը բռնկվել է «Մալաթիա» տոնավաճառի ավտոպահեստամասերի վաճառքի հատվածի տաղավարներում և կից երկու պահեստում

Հրդեհը բռնկվել է «Մալաթիա» տոնավաճառի ավտոպահեստամասերի վաճառքի հատվածի տաղավարներում և կից երկու պահեստում

Ապրիլի 22-ին՝ ժամը 12։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։    Ինչպես տեղեկացրել ենք՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։   ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մալաթիա» տոնավաճառի ավտոպահեստամասերի վաճառքի հատվածում գտնվող տաղավարներում և կից երկու պահեստում։   Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։ 12 քմ տարածքում այրվել են ավտոպահեստամասերի ռետինե դետալներ։
19:23 - 22 ապրիլի, 2024
Փրկարարներն օգնության են հասել Գառնու ձորում մոլորված արշավախմբի անդամներին

Փրկարարներն օգնության են հասել Գառնու ձորում մոլորված արշավախմբի անդամներին

Ապրիլի 20-ին՝ ժամը 21:02-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 6 հոգանոց արշավախումբը (ՀՀ քաղաքացիներ) Երանոս սարից իջել է Գառնու ձոր և մոլորվել․ գտնվում է Ազատ գետի ափին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։   Փրկարարները 6 քաղաքացու (Ն․ Հ․, ծնված 2003 թ., Ա․ Ս․, ծնված 2000 թ., Լ․ Ա․, ծնված 1998 թ., Ն․ Լ․, ծնված 1998 թ., Ս․ Մ․, ծնված 1998 թ. և Վ․ Հ․, ծնված 2000 թ.) գետանցման միջոցով տեղափոխել են հակադիր ափ, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտ 10 կմ ուղեկցել մինչև Քարերի սիմֆոնիա, որտեղից քաղաքացիները ինքնուրույն կշարունակեն ճանապարհը:
10:25 - 21 ապրիլի, 2024
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը

Ապրիլի 14-ին՝ ժամը 22:26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը: Փրկարարներն իրականացրել են դեպքի վայրի և ավտոմեքենայի սրահում հետախուզում․ տուժածներ չեն հայտնաբերվել: Դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա տեղի ուժերով հայտնաբերվել և գետից դուրս է բերվել Յ. Ա.-ն (ծնված 1990 թ.). բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
09:51 - 15 ապրիլի, 2024