ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Ինչպես  տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարանի տարածած հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերն այնուհետև ծաղիկներ են դրել նաև անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այսօր 13:51
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|

Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|

tert.am: Վաշինգտոնը ողջունում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ», - հավելել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ  Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
10:20 - 20 ապրիլի, 2024
«Մաքուր ապատեղեկատվություն է». Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին |tert.am|

«Մաքուր ապատեղեկատվություն է». Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունն անդրադարձել է ադրբեջանական լրտավամիջոցների հաղորդագրություններին, ըստ որոնց՝ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել: Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ «փաստաթղթի» լուսանկարը: Պետքարտուղարությունը, ի պատասխան «Azertac» պետական գործակալության հարցման, ասել է, որ այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է: «Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կուղղորդենք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- հարցմանն ի պատասխան՝ նշել է Պետքարտուղարությունը։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն  հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:
13:15 - 19 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

Միացյալ Նահանգները դեմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևին։ Այս մասին գրում է Reuters-ը։ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկու պետության ստեղծման սկզբունքին։ Այս քվեն չի նշանակում, որ դեմ ենք Պաղեստինի պետականությանը, փոխարենը հստակեցնում է, որ այն պետք է լինի երկու կողմերի միջև բանակցությունների արդյունք»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը իր հայտարարության մեջ՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպամ Ռիյադ Մանսոուրը քվեարկությունից հետո հայտարարել է․ «Փաստը, որ այս բանաձևը չանցավ, չի կոտրի մեր կամքը և պարտության չի մատնի մեր վճռականությանը։ Մենք չենք դադարեցնի մեր ջանքերը»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։
10:52 - 19 ապրիլի, 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հարցազրույցին, ողջունել դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնել, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար: Անդրադարձում նշված է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջերս լրատվամիջոցներին տրված ընդարձակ հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդրին։ Դեսպանն իր խոսքում կարևոր արձանագրում է կատարել։ Նա մասնավորապես նշել է, մեջբերելով միջազգային իրավունքը, որ «նրանք, ովքեր փախել են, պետք է կարողանան վերադառնալ և ապրել ապահով միջավայրում»: Դեսպանն իր երկրի անունից հայտարարել է, որ խստորեն աջակցում է վերադարձի իրավունքին և պատրաստակամություն հայտնել աշխատելու այլ միջազգային կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձը ապահովելու համար։ ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ նախատեսվում է մշակութային ժառանգության պահպանության նախածրագրում ներառել նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության խնդիրը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները չափազանց գնահատելի են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության տեսակետից։ Դեսպանը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքների հետ՝ հասցեագրելու վերջիններիս կարիքները և ծանոթանալու առկա խնդիրներին։ «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնում, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար: Մենք, 1990-ականներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքները մեզ վրա զգացածներս, ակնկալում ենք, որ միջազգային մակարդակով բարձրաձայնվի նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնի տեղահանված հայության իրավունքների վերականգնման խնդիրը։ Միջազգային իրավասու կազմակերպությունները պետք է պատասխանատվություն սահմանեին հայության էթնիկ զտումների իրականացման մեջ անմիջական ներգրավված անձանց նկատմամբ, ինչը խոշոր բացթողում է։ Արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցանքները մնում են անպատիժ՝ վերածվելով ցեղասպանածին հարուցիչների։ Հենց այդ կերպ 1905 թ․ առ այսօր մի քանի փուլով տեղի ունեցած հայկական էթնիկ զտումների պատասխանատուներից և ոչ ոք չարժանացավ միջազգային պատժի։ Բաքվի եռակի կոտորածների՝ 1905 թ․, 1918 թ․, 1990 թ․ պատասխանատուները անարգել փոխանցեցին կոտորածահեն իրենց քաղաքականությունը վերարտադրվող ավտորիտար վարչակարգերին, որոնցից վերջինն իրականացրեց նախորդների երազանքը՝ առանց հայերի տեսնել Լեռնային Ղարաբաղը, ուստի Լեռնային Ղարաբաղի հայության ապահով և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը կարող է իրապես վկայել համաշխարհային արդարադատության և մարդակենտրոն արժեքների համար պայքարի մասին»։
19:33 - 18 ապրիլի, 2024
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած թուղթին, որն իբր, ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին: Նշենք, որ ադրեբջանական լրատվամիջոցներում տարածված փաստաթղթում կային կետեր, որոնք վերաբերում էին պաշտպանության և անվտանգության ոլորտներում ԱՄՆ ու ԵՄ կողմից ՀՀ-ին աջակցությանը։
18:01 - 18 ապրիլի, 2024
ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից
 |armenpress.am|

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերումը։ Ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը չի հանդիսանում բանակցված եռակողմ պայմանավորվածության մասնակից, որով 2020 թվականին ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում և ռուսական զորքեր հաստատվեցին այնտեղ: «Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանին, և անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով, և դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է»,- նշել է պետքարտուղարության խոսնակը` պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի տեղեկությունները, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա, ու ինչ ազդեցություն դա կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին: Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ մեկնարկել է ՌԴ  խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։
10:09 - 18 ապրիլի, 2024
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|

factor.am: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիվ պատերազմը, ինչպես նաև մի շարք մասնակից պետություններում վերջին տարիներին ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների բազմաթիվ խախտումները զգալիորեն վատթարացրել են հարաբերությունները ԵԱՀԿ անդամների միջև։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգը, հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։ «Մենք միասին չկարողացանք բարեխղճորեն իրագործել մեր ընդհանուր որոշումները: Արդյունքում, պետությունների միջև անվստահությունն աճում է, և վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ նվազում է»,- ասել է Բորգը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ «մնում է սպառնալիքի տակ»։ Ըստ Բորգի՝ կազմակերպությունը, Ուկրաինայից զատ, իր ուշադրությունը կենտրոնացրել է ձգձգվող հակամարտությունների վրա, այդ թվում՝ Մերձդնեստրում և Հարավային Կովկասում։ «Իմ վերջին այցերը Սերբիա, Կոսովո և Մոլդովա, ինչպես նաև առաջիկա այցը Հարավային Կովկաս հանդիսանում են  գործընկերների հետ երկխոսության մեր համատեղ ջանքերի մի մասը՝ վստահությունը վերականգնելու և ԵԱՀԿ-ի դերն ամրապնդելու համար»,- հայտարարել է Մալթայի ԱԳ նախարարը։ Բորգը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։  
13:28 - 17 ապրիլի, 2024
Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան
 |arm.sputniknews.ru|

Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Արտատարածաշրջանային ուժ ասելով՝ Իրանը նկատի ունի օվկիանոսից այն կողմ գտնվող ուժերին, որոնք անվտանգային, դեմոգրաֆիկ որևէ վտանգների հետ չեն առնչվում։ Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք Իրանը, հայտարարելով, թե դեմ է այստեղ արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, նաև Ռուսաստանին նկատի ունի։ «Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել»,- ասաց դեսպանը։ Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ, որովհետև Անդրկովկասի հետ սահման ունի։ «Արտատարածաշրջանային ուժեր» ձևակերպումը պարզաբանելու հարցին ի պատասխան դեսպանը նշեց, որ նկատի ունի ԱՄՆ–ին ու որոշ եվրոպական երկրների։ Սոբհանին նաև ասաց, որ Իրանը ՀՀ իշխանությունների հետ խոսել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին։ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ այն ամբողջովին տնտեսական բնույթ ունի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է։ «Հայաստանի ջանքերը՝ ուղղված տնտեսության զարգացմանն ու ԼՂ-ից տեղահանված հայերի խնդիրների լուծմանը, այն հարցերը չեն, որ դեմ լինենք դրան։ Եվ սա Հայաստանի իրավունքն է՝ տնտեսության զարգացման ուղիներ փնտրել և լուծել խնդիրները։Մեր մտահոգությունն է, որ Հայաստանն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի։ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը չպետք է լինի ի հաշիվ այլ երկրների»,- շեշտել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները տեղյակ են պահել, որ հանդիպումն ուղղված չի եղել որևէ 3-րդ երկրի դեմ։
17:05 - 16 ապրիլի, 2024
«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կշեղի Վրաստանին եվրոպական ուղուց․ Միլլեր |azatutyun.am|

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կշեղի Վրաստանին եվրոպական ուղուց․ Միլլեր |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը խորապես մտահոգված է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ և կշեղի Վրաստանին իր եվրոպական ուղուց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Վաշինգտոնը նաև մտահոգություն է հայտնել, որ այս օրինագիծը կխոչընդոտի անկախ լրատվամիջոցների աշխատանքը, որոնք բարձրորակ տեղեկատվության հասանելիություն են ապահովում Վրաստանի քաղաքացիների համար։ «Բայց քանի որ սա դեռ օրենքի նախագիծ է, դեռ չեմ խոսի օրենքի վերածվելու դեպքում հետևանքների մասին», - ասել է Միլլերը։ Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները անցած շաբաթ պաշտոնական շրջանառության մեջ դրեցին «Օտար պետությունների ազդեցության թափանցիկության», կամ ավելի պարզ ասած՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Աղմկահարույց օրենքի նախագծի շուրջ քննարկումները Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում երեկ մեկնարկեցին ընդդիմության բողոքի ցույցերի, Թբիլիսիի մերձավոր դաշնակիցների կոշտ քննադատության, պատգամավորների միջև ծեծկռտուքի ուղեկցությամբ:  
09:34 - 16 ապրիլի, 2024
Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը՝ Սողոմոն Թեհլիրյանի և Վիլյամ Սարոյանի վերջին հանգրվանը

Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը՝ Սողոմոն Թեհլիրյանի և Վիլյամ Սարոյանի վերջին հանգրվանը

Հունվարից Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը դարձել է անհայտ հրկիզողի թիրախը: Ընդհանուր վեց միջադեպի հետևանքով այրվել են 19 տարեկան ծառեր, հայտնում է KMPH Fox 26-ը։ Ուրբաթ գիշերը գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ դարձյալ ութ ծառ է այրվել։ Դեպքի վայր են ժամանել Ֆրեզնոյի հրշեջներն ու ոստիկանությունը, սակայն ձերբակալվածներ չեն եղել: Ծառերի հեռացման և փոխարինման նախահաշիվը կազմում է մոտավորապես $25,000: Տնօրենների խորհուրդը վստահ չէ, որ ապահովագրությունը կհատուցի այդ ծախսերը: Գերեզմանատան խորհուրդին, սակայն, մտահոգում է այն փաստը, որ բոլոր միջադեպերը ատելության հիմքով նպատակաուղղված հանցագործություններ են: Հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին: Այն բազմաթիվ հայ ականավոր գործիչների, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանի, Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Մաղաքյանի և այլոց թաղման վայրն է։ Գերեզմանատան դարպասներն ու կամարը հստակ նշում են, որ գույքը հայկական է: Ենթադրվում է, որ միջադեպը կապված է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ։
17:05 - 15 ապրիլի, 2024