Ադամ Շիֆ

Ադամ Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին
 |aysor.am|

Ադամ Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին |aysor.am|

aysor.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ առանց հապաղելու մարդասիրական օգնություն տրամադրել Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին, որոնք այս պահին Ստեփանակերտում չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին Շիֆը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։ «Իմ գրասենյակն ուշադիր հետևում է Արցախում զարգացող իրադրությանը։ Խիստ մտահոգիչ են տեղեկությունները պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին։ Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել և օգնել տուժածներին օդային ճանապարհով տարհանելու հարցում։ Նախագահ Ալիևը պետք է առանց նախապայմանների ու սահմանափակումների թույլ տա օգնության ազատ հոսքը»,- նշել է Ադամ Շիֆը։ Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ 290 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բուժհաստատություններ, 7 հիվանդ մահացել է հիվանդանոցում, 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։  Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ ՀՀ ԱՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայտնեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։
10:28 - 26 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների․ Ադամ Շիֆ
 |armenpress.am|

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների․ Ադամ Շիֆ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Բաքվի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների թեմային, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «դաժան շրջափակման» առնչությամբ։ Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել Facebook և X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցերի իր էջերում։ «Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, իսկ անհետ կորած շատերի ճակատագիրը դեռ անհայտ է մնում։ Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում դեռ չեն գտնում իրենց հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում եմ դաժան շրջափակման ավարտի համար», - գրել է Շիֆը: Պաշտոնական տվյալներով Ադրբեջանը շարունակում է ապօրինի անազատության մեջ պահել 33 հայ գերիների՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը։ Բազմաթիվ իրավապաշտպաններ իրենց հերթին բարձրաձայնել են, որ իրականում Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է։ 
10:08 - 06 սեպտեմբերի, 2023
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության արգելքին միտված օրենսդրական նախաձեռնությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության արգելքին միտված օրենսդրական նախաձեռնությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարվա պաշտպանական հատկացումների օրինագծում։ Ներկայացված փոփոխությունները նպատակ են հետապնդում դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական  օժանդակությունը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ Ընդհանուր առմամբ ներկայացված են օրենսդրական փոփոխությունների թվով վեց առաջարկներ, որոնք նախատեսում են Ադրբեջանի ռազմական օժանդակության համար ամերիկյան ֆինանսական միջոցների տրամադրման արգելք, տրամադրված օժանդակության՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ կիրառման բացառում, ինչպես նաև առանձին գումարային հատկացում պաշտպանության դեպարտամենտին՝ Լաչինի միջանցքի բացմանը և Արցախի ժողովրդի հումանիտար իրավիճակի բարելավմանը նպաստելու համար։ Մեկնաբանելով կոնգրեսական այս նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան շրջափակումը դադարեցնելու գործում Բայդեն-Հարիսի վարչակազմի ձախողումն ավելի է ընդգծում կոնգրեսական առաջնորդության և օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտությունը։ Մենք ողջունում ենք օրենսդրական առաջարկներից յուրաքանչյուրը, աշխատում ենք Կոնգրեսի դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, որպեսզի դրանք օրենքի ուժ ստանան»: Ներկայումս օրենսդրական փոփոխությունների առաջարկները քննարկման փուլում են Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովում, ինչից հետո պետք է քննարկվեն լիագումար նիստում։  
12:38 - 01 սեպտեմբերի, 2023
Ադամ Շիֆը Արցախի հարցով պատրաստվում է նամակ գրել Ջո Բայդենին․ ամերիկահայ ցուցարարները հանդիպել են կոնգրեսականի հետ

Ադամ Շիֆը Արցախի հարցով պատրաստվում է նամակ գրել Ջո Բայդենին․ ամերիկահայ ցուցարարները հանդիպել են կոնգրեսականի հետ

ԱՄՆ Գլենդել քաղաքում ակցիա իրականացնող ամերիկահայերը հանդիպում են ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։  Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Մնացականյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հանդիպմանը քննարկվել է հնարավորինս արագ Արցախ սնունդ հասցնելու հարցը՝ թե՛ օդային ճանապարհով լինի, թե՛ ցամաքային։ Ըստ Մնացականյանի՝ Ադամ Շիֆը Արցախի հարցով պատրաստվում է նամակ գրել նախագահ Ջո Բայդենին։ Նշենք, որ օրեր շարունակ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին: Նրանք նաեւ նստացույց էին անում կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի` պահանջելով կոնգրեսականի հետ հանդիպում, ինչպես նաև այցելելություն Լաչինի միջանցք, որտեղ կոնգրեսականը կծանոթանակ իրավիճակին եւ դա կներկայացնի ԱՄՆ Կոնգրեսում։
15:20 - 12 օգոստոսի, 2023
Կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնվել է հանդիպել ամերիկահայերի հետ
 |news.am|

Կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնվել է հանդիպել ամերիկահայերի հետ |news.am|

news.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնվել է ընդունել ամերիկահայ ցուցարարներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան տեսանյութում տեղեկացրել է ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանը։ «Վաղը կհանդիպենք, նորությունների մասին հավեյլալ կտեղեկացնենք։ Հիմա նորից գնում ենք իր գրասենյակի մոտ, եւ տուն չենք գնալու, որ նկատելի լինի մեր հաստատակամությունը»,- ասաց նա։ Նշենք, որ արդեն 4 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին: Նրանք նաեւ նստացույց էին անում կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի` պահանջելով հանդիպում հայամետ կոնգրեսականի հետ։ Նրանք նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆից պահանջում են այցելել Լաչինի միջանցք, տեղում ծանոթանալ իրավիճակին եւ դա ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսում։
11:35 - 10 օգոստոսի, 2023
Ես ձեզ հետ եմ լինելու ամեն քայլափոխի. Ադամ Շիֆն աջակցություն է հայտնել Արցախին
 |aravot.am|

Ես ձեզ հետ եմ լինելու ամեն քայլափոխի. Ադամ Շիֆն աջակցություն է հայտնել Արցախին |aravot.am|

aravot.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հերթական անգամ աջակցություն հայտնելով Արցախի ժողովրդին: «Լաչինի միջանցքի շրջափակման մեկնարկի օրվանից ես, Կոնգրեսի իմ գործընկերների և ամբողջ երկրի հայերի հետ միասին, կոչ եմ արել Սպիտակ տանը, Պետդեպարտամենտին և ԱՄՆ ՄԶԳ-ին քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին և նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար: Քանի որ Ադրբեջանը մերժում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին մարդասիրական օգնություն հասցնել և Արցախից տեղափոխել շտապ բժշկական օգնություն պահանջող հիվանդներին, օր օրի աճում է միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությանը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը: Ես համառորեն կոչ եմ արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը և թույլ տալ մարդասիրական օգնության ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, և ես նախագահ Բայդենին հորդորել եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տիրող սարսափելի իրավիճակի լուծման համար։ Հրադադարի խախտումների դատապարտումից, հայ ռազմագերիների ազատ արձակման ջատագովներից մինչև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների և պատասխանատվության կոչեր՝ ես միշտ հաստատակամ եմ եղել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման իմ հանձնառության մեջ։ Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ես նաև հանդես եմ եկել միջազգային գործողությունների օգտին՝ այս ճգնաժամը խաղաղ ճանապարհով վերջ տալու համար: Եթե մենք իսկապես պաշտպանում ենք ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ապա պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և ընդդիմանանք էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում։ Օգտագործելով մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ մղել ԱՄՆ-ին հումանիտար օգնություն ուղարկել Արցախ, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ օգնությունները և պատժամիջոցներ կիրառել այս ճգնաժամի պատասխանատուների դեմ, մենք կարող ենք ապահովել Արցախի անվտանգությունը այժմ և ապագայում։ Ես ձեզ հետ եմ լինելու ամեն քայլափոխի և միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»:  
10:49 - 08 օգոստոսի, 2023
ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ադամ Շիֆն Ադրբեջանի ագրեսիան համարել է սարսափելի է և անողոք։ «Արցախի ժողովրդին մարդասիրական օգնությունը սադրանք չէ, դա անհրաժեշտություն է։ Ադրբեջանը պետք է թույլ տա հումանիտար ռեսուրսների տեղափոխումը Լաչինի միջանցքով, իսկ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
13:01 - 02 օգոստոսի, 2023
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծը |news.am|

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծը |news.am|

news.am: ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ: Այս մասին նա հայտնեց news.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ բանաձևը ոչ միայն կոչ է անում ճանաչելու Արցախի անկախությունը, այլև սանկցիաներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ։ «Մենք պետք է նաև աջակցենք պատերազմական հանցագործությունների հետաքննությանը և հետապնդենք, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր պատասխանատու են բռնաբարությունների, սպանությունների, մահացած հայերի մարմինները պղծելու և միջազգային իրավունքի խախտմամբ գերիներին ազատ չարձակելու համար։ Սա է այն ամենը, ինչին Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հանուն փրկության նրա անջատման անհրաժեշտությունը և դադարեցնի Ադրբեջան օգնություն ուղարկելը: Բանաձևի նախագծում ընդգծված է, որ Արցախի անկախությունը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից ամրագրված ինքնորոշման իրավունքին և 1991 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան: Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված հարձակումները և կոչ է անում Բաքվին առանց նախապայմանների վերջ տալ շրջափակմանն ու Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիային: Միացյալ Նահանգների վարչակազմին նախագիծը կոչ է անում դադարեցնելու ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ դրանով իսկ այդ երկրի վարչակազմի համար հստակեցնելով, որ հետագա հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների: Բանաձևի նախագծում ընդգծված է աջակցությունը Միացյալ Նահանգների ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հարձակումների և միջազգային օրենքների ու նորմերի աղաղակող խախտումների: Փաստաթուղթը նաև սատարում է Հայաստանում և Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժածներին ամերիկյան և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերը: Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը և Ջոշ Գոթհայմերը այս բանաձևի համահեղինակներն են: Ավելի վաղ Շիֆը հայտնել էր նախագիծ ներկայացնելու մտադրության մասին՝ նաև նշելով․ «Ես չափազանց մտահոգված եմ, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է ծրագրում Արցախի դեմ, հերթական պատերազմը հենց Հայաստանի դեմ, և կարծում եմ, որ սա հզոր ուղերձ կլինի Բաքվի դիկտատորին, որ երկկուսակցական հիմունքներով Կոնգրեսը սատար կկանգնի Արցախի ժողովրդի իրավունքներին»։
11:10 - 25 ապրիլի, 2023
Ադամ Շիֆն Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչող օրինագիծ կներկայացնի Կոնգրես

Ադամ Շիֆն Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչող օրինագիծ կներկայացնի Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Կոնգրես կներկայացնի օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչելու Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին կոնգրեսականը հայտնել է «Ասպարեզ»-ին տված հարցազրույցում: «Վաղն առավոտյան ես կներկայացնեմ օրինագիծ՝ ճանաչելու Արցախը, Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը: Սրանով ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես չափազանց մտահոգված եմ, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է ծրագրում Արցախի դեմ, հերթական պատերազմը հենց Հայաստանի դեմ, և կարծում եմ, որ սա հզոր ուղերձ կլինի Բաքվի դիկտատորին, որ երկկուսակցական հիմունքներով Կոնգրեսը սատար կկանգնի Արցախի ժողովրդի իրավունքներին»,- ասել է Շիֆը: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: 
10:50 - 24 ապրիլի, 2023
Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ |armenpress.am|

Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է կազմել՝ դատապարտելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Լուիս Բոնոն մարտի 8-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հիմա «պատժամիջոցների ժամանակը չէ»: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նամակի հեղինակները և Հայ դատի հանձնախումբը դատապարտելի են համարում այն, որ ԱՄՆ պաշտոնյան բացառել է պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ, որն արդեն երեք ամիս Արցախում շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի՝ ԱՄՆ դիվանագետի կողմից նման հայտարարությունը հաստատում է, որ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոնկրետ գործողություններ չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ, և Իլհամ Ալիևը կարող է շարունակել իր հակահայկական գործողությունները: Շիֆի նախաձեռնած նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք խորապես անհանգստացած ենք ուղևորության ընթացքում Ձեր մեկնաբանություններից, որոնք բացառում են Ադրբեջանի դեմ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների կիրառումը՝ ի պատասխան նրանց ակնհայտ ագրեսիայի: Հաղորդվել է, որ դուք հայտարարել եք, որ «պատժամիջոցների ժամանակը չէ… դա այս պահին նույնիսկ քննարկման փուլում չէ»: Մինչ 120 000 անմեղ մարդիկ երրորդ ամիսն է, ինչ զրկված են իրենց հիմնական իրավունքներից Լեռնային Ղարաբաղում շրջափակման պատճառով, որն Արդարադատության միջազգային դատարանը (Համաշխարհային դատարանը) Ադրբեջանին հրամայել է դադարեցնել, հիմա ժամանակը չէ բացառելու որևէ գործիքակազմ»: Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն, ԱՄՆ նախագահը, ԱՄՆ պետքարտուղարությունը և ամբողջ վարչակազմը պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ դադարեցնեն ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառեն այդ երկրի դեմ:
12:00 - 21 մարտի, 2023