Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է յոթերորդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 132 պատգամավորից, 88-ը ներկայացնում են «Իմ քայլը» դաշինքը, 26-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԱԺ գործող նախագահը Արարատ Միրզոյանն է։

Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը

Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը և զարգացման հեռանկարները: Շոմբի Շարփը շնորհավորեց  Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով մեր երկրի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարության բարձր մակարդակը: Այս համատեքստում նա շեշտեց խորհրդարանի դերը՝ որպես ժողովրդի խոսափողի: ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորեց խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ: Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից  ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը: Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատեց խորհրդարանի կարողությունների հզորացմանը և խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձևաչափերով աջակցության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը: 
Այսօր 18:32
Իրականացվել է Covid-ի դեմ 377 հազար 405 պատվաստում. նախարարը գոհ է տեմպից |armenpress.am|

Իրականացվել է Covid-ի դեմ 377 հազար 405 պատվաստում. նախարարը գոհ է տեմպից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև այժմ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 377 հազար 405 պատվաստում, որից երկու դեղաչափն էլ ստացել է արդեն 133 հազար 31 քաղաքացի: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների հարցով կազմակերպված քննարկման ընթացքում: «Եթե մարտ ամսին պատվաստման նկատմամբ հակվածության ցուցանիշը բնակչության մոտ 10 տոկոս էր, ապա այսօր դա 40 տոկոսից բարձր է: Մենք տեսնում ենք տեմպը, օրական պատվաստումների բավականին աճող ցուցանիշները: Երեկ իրականացվել է 9 924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 377 հազար 405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել են 244 հազար 374 քաղաքացիներ, իսկ երկրորդ դեղաչափ արդեն ստացել են 133 հազար 31 քաղաքացիներ»,- ասաց Ավանեսյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանում պատվաստումային գործընթացը հապաղել՝ նախարարը նշեց ապատեղեկատվության, հակաքարոզչության մասին, ինչը, ըստ նրա, բացասական ազդեցություն է ունեցել քաղաքացիների վրա: «Մենք 4-5 ամիսների ընթացքում փորձեցինք հետ պտտել այդ հակաքարոզչության անիվը: Եվ ես կարծում եմ, որ արդեն իսկ բավական լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»,- ասաց նախարարը:
Այսօր 12:07
Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ   |armenpress.am|

Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մյուս շաբաթվա համար ձևավորվում է աշխատանքային խումբ Սյունիքի սահմանային իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի առաջարկի: «Աշխատանքային խումբը ձևավորվում է մյուս շաբաթվա համար: Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված գտնվում է Սյունիքում»,- ասաց Քոչարյանը: Ավելի վաղ նույն առաջարկությամբ հանդես էր եկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով նշել էր, որ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր՝ սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար:
15:57 - 22 սեպտեմբերի,2021
Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի |armenpress.am|

Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վարչատարածքային բաժանման նախատեսվող փոփոխություններով խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում, սակայն ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը չի բացառում, որ կարող են այդ հարցին դեռ անդրադառնալ: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ Արա Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք խոշորացվող համայնքներում ավագանիները վարձատրվելո՞ւ են: «Այս պահին մեր ներկայացրած տարբերակում ավագանիների վարձատրության գաղափարը դեռ չենք ներառել: Դա  քննարկվող թեմա է: Ես կտրուկ չեմ բացառում, որ դա չպետք է լինի: Մասնագիտական քննարկման հարթությունում և´ կողմ, և´ դեմ շատ փաստարկներ կան: Չեմ բացառում, որ ինչ-որ պահի դրան կանդրադառնանք»,- ասաց Տերտերյանը:
13:35 - 22 սեպտեմբերի,2021
Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից |armenpress.am|

Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից. ՔՊ-ից պատգամավոր Վահե Ղալումյանը սրան բացասական է վերաբերում, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ դա լավագույն լուծումը չի համարում: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Վահե Ղալումյանն ասաց. «Բազմիցս անդրադարձել և ուսումնասիրել ենք ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ճակատագիրը: Այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից, որին անձնապես ես բացասական եմ վերաբերում: Իմ կարծիքով, մենք ազգային փոքրամասնություններին լիարժեք ուշադրություն ենք դարձնում, և այդ համայնքները զարգանալու ավելի մեծ հնարավորություն կունենան խոշորանալու դեպքում»: Նա համոզված է, որ համայնքների նախաձեռնությամբ առաջիկայում անդրադառնալու են այդ խնդրին:   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ, խոսելով վարչատարածքային փոփոխությունների մասին, նշեց, որ 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին, ևս 5-ը՝  ազգային փոքրամասնություններով կամ նրանց հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չեն անդրադարձել: «Սա հատուկ խնդիր է: Եթե խոսքը համայնքների կառավարման մասին է, ապա անքննարկելի է, որ համայնքների կառավարման համար կառուցվածքը պետք է ունենա կառավարման իր տրամաբանությունը: Եթե խոսքը ազգային փոքրամասնությունների մշակութային կամ որևէ այլ տիպի մոտիվացիաներն ավելի ուշադիր տեսնելու մասին է, ինչը անկասկած անքննարկելի խնդիր է, ապա դրա լուծման տարբեր և ավելի գործնական մեխանիզմներ կան: Եվ այս համայնքներն ընդհանուր կառավարման տրամաբանությունից ուղղակի մեխանիկորեն դուրս պահելը, ըստ երևույթին, ամենալավ լուծումը չէ»,- ասաց Տերտերյանը: Ըստ նրա՝ այդ լուծումները կարող են լինել տարբեր՝ սկսած դիֆերենցված տեղական ինքնակառավարման համակարգ ներդնելուց, վերջացրած ենթաօրենսդրական կամ այլ տիպի կարգավորումներով:
12:45 - 22 սեպտեմբերի,2021
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան |1lurer.am|

Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկում» թեմայով: «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգը մեր երկրում ընդունվել է 2011 թվականին, որից հետո՝ 2016 թվականին, Կառավարության նախաձեռնությամբ, սկսվել է օրենքի կիրառումը: Առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ: Օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք»,- ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Ղալումյանը համայնքների խոշորացումը բնութագրեց որպես դրական գործընթաց: «Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան խոշորացված համայնքների օրինակներն ուսումնասիրելով՝ ակնհայտ է, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները»,- նշեց Ղալումյանը:
12:15 - 22 սեպտեմբերի,2021
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան

Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան

Ես կարծում եմ, որ պարգևավճարների հարցը բարձրաձայնողները կարող են այսօր ստուգել իրենց հաշվեհամարները և տեսնել, որ ԱԺ ամբողջ աշխատակազմը և բոլոր պատգամավորները՝ անկախ նրանից, թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ ստացել են սիմվոլիկ պարգև՝ պարգևատրման տեսքով։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ բոլոր պատգամավորները ստացել են պարգևավճարներ, ինչն իրենց համար անընդունելի է։  «Դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլև ամբողջ պետական ապարատին, այսինքն հանրային ծառայողները կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար՝ տարբեր չափերի, ըստ իրենց զբաղեցրած պաշտոնի»,- նշեց նա։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այդ պարգևավճարներից չի օգտվելու։ «Գումարը կա՛մ կվերադարձնենք պետբյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում կիրականացնենք որևէ ծրագիր»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։ Ավելի ուշ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը։ Հավելենք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ որոշվել է, որ ՀՀ անկախության երեսուն ամյակի կապակցությամբ Աժ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: Անդրադառնալով ՀՀ կողմից ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան գանգատ ներկայացնելուն՝ Տիգրանյանն ասաց․ «Պետք է ասել, որ սա ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված երկարատև ամիսների քրտնաջան աշխատանքի, փաստահավաք աշխատանքի արդյունքն է։ Այդ աշխատանքները իրականացվել են լռելյայն, առանց դրանց մասին ասուլիսներ տալու և հանրությանը ավելորդ ցնցումների մեջ գցելու, քարտեզագրվել են բոլոր այն խախտումները, որոնք իրականցվել են Ադրբեջանի կողմից՝ հումանիտար միջազգային իրավունքի հետ կապված։ Բնականաբար դրական ենք գնահատում այս գործողությունները և կանխատեսելի էր, գիտեինք, որ գանագատ է ներկայացվելու, և չէր բացառվում որ նաև հարևան պետությունը կներկայացնի նման գանգատ։ Ես կարծում եմ, որ մեր փաստական հիմքերն ավելի ամուր են, և այս գանգատը կունենա տրամաբանական ավարտ»։
13:31 - 17 սեպտեմբերի,2021
Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Աշխարհի բոլոր պետությունների համար օրինաչափություն է, որ պետական սահմանն ու հարաբերությունները երրորդ պետության հետ պետք է կարգավորվեն միջազգային եւ երկկողմ փաստաթղթերով։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով ուրվագծվել են ՀՀ եւ Ադրբեջանի սահմանները․ «Էդ անհեթեթությունը, որ անընդհատ շեշտվում է, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պատասխանել է էդ հարցին, ուղղակի աբսուրդ է։ Յուրաքանչյուր օրենքի ընդհանուր դրույթների մասում հստակ սահմանվում է, թե էդ օրենքն ինչին է ուղղված, ինչ է կարգավորում եւ հասարակական հարաբերությունների որ շրջանակն է ամրագրում։ Ես վստահ եմ, էդ օրենքում չեք գտնի մի բառակապակցություն առ այն, որ դրանով կարգավորովում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Որոտանի ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետի շուրջ քննարկումներին՝ Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ խառնաշփոթը միտումնավոր է ստեղծվում․ «Որովհետեւ դեռեւս Սեւ լճի  շուրջ տեղի ունեցող գործողությունների ընթացքում, երբ, իշխանությունների խոսքով, 1000-ից ավելի ադրբեջանցիներ ուղղակի ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, իշխանությունները պնդում էին, որ, այո՛, կա ագրեսիա, որը պետք է համարժեք արձագանք ստանա։ Հիմա իրենք իրենց հռետորաբանությունը ամբողջությամբ փոխել են, անգամ ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել նաեւ մեր կառավարության մեջբերումները եւ աշխարհին ներկայանան ոչ թե որպես ագրեսոր, այլ երկու պետություններ, որոնք ունեն սահմանային վեճ։ Դա ամենեւին այդպես չէ․ մենք խնդիր ունենք մեր պետական սահման ներուժած անձանց հետ, եւ հիմա, ըստ էության, պայքար չենք իրականացնում»,- ասաց Աննա Մկրտչյանը։ Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
12:05 - 17 սեպտեմբերի,2021
Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին

Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատագամովր Գեղամ Նազարյանը հարց հնչեցրեց, թե ինչու մինչեւ հիմա անհետ կորած զինծառայողների հարցով զբաղվող առանձին հանձնաժողով չի ստեղծվել, եւ մի՞թե Անկախության տոնը նշելու ավելի ընդունելի ձեւ չկար, քան փայտով, գունագեղ միջոցառմամբ զոհերի ծնողների սիրտը փորփրելն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանի ընթացքում ասաց, որ ինքն անձամբ վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, բայց այդ հանդիպումները չեն լուսաբանել․  «Անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա, ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ինքս եմ այդ հարցերը համակարգում, եւ մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են։ Հիմնական հարցադրումն այն է, որ այսքան ժամանակ անց մենք լուր չունենք գտնվելու վայրն անհայտ մեր զինվորների մասին։ Իրավիճակի բարդությունն ու առանձնահատկությունը դրանում է, որ լուր չունենալով պատճառով մենք օգտագործում ենք այդ ցավալի բառակապակցությունը»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, Փաշինյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորել կամ խոցել է իր ձեւակերպմամբ․ «Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք, տոնական չէ, բայց կա այլ խնդիր․ մեր Հանրապետությունը 30 տարեկան է, եւ եթե այդ միջոցառումը անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով․․․ Տեսեք, մեր դրոշի գույները շատ վառ գույներ են, եւ ես չեմ կարծում, որ մենք պիտի չեղարկենք դրոշի գույները, բայց ես ուզում եմ ասել, որ միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է»։  Փաշինյանը հայտնեց՝ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության եւ Արցախյան երեք պատերազմներում եւ ընդհանրապես պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների եւ քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ իրենք աշխատանքային քննարկումներ են իրականացնում շուրջ վեց ամիս։ Ներողություն խնդրելով նաեւ Գեղամ Նազարյանից, Փաշինյանը մի փաստ արձանագրեց․ «ՀՀ-ի անկախության որեւէ տոնակատարություն չենք ունեցել, երբ չունենանք անհետ կորածներ, երբ չունենանք թարմ շիրիմներ Եռաբլուրում․ «Դիլեման հետեւյալն է․ արդյոք մենք պիտի ընդգծենք Հայաստանի Անկախության տարեդարձը։ Իմ ասածի առանցքային փիլիսոփայությունն այն է, որ, իմ ընկալմամբ, մեր բոլոր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի։ Կարծում եմ՝ սա պիտի լինի էն զոհողությունների մեկնաբանությունը, որոնք ունեցել ենք»։ Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ Անկախության տոնը պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոույով․ «Մեր տղերքը սիրում էին էս երկիրը, սիրում են, զոհվել են էս երկրի համար, ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ որ դրանից հետո սթափվենք, փոխվենք՝ յուրաքանչյուրս։ Էդ տղերքին հանգիստ թողեք, նարնց հոգիները հիմա մեզ են նայում, հետո մեր դատավորներն են լինելու։ Մի օգտագործեք զոհերի անունները, ուղղակի եկեք զբաղվենք տղերքի ծնողների հարցերով։ Դեռ ուշ չէ, եկեք՝ քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է ձեւաչափը, որ հնչելու է միայն սիմֆոնիկ երաժշտություն, ու վերջ»,- ասաց Նազարյանը։ Միջոցառումն ի սկզբանե հենց այդ տրամաբանությամբ է նախատեսված եղել, եւ միջոցառումը երկու տող ունի՝ «Անկախ» եւ «Հայրենիքիս հետ»։ Վերջինը Թումանյանի բանաստեղծության վերնագիրն է, որ գրվել է 1915-ին․ «Եթե հիշենք բանաստեղծության բովանդակությունը, մեր այսօրվա մոտեցումը լիարժեք կամ չգիտեմ՝ ինչքանով հաջող փորձ է անում հենց Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տրամաբանությունը դնել մեր այսօրվա տեսլականի հիմքում։ Բանաստեղծության առաջին տունն ավարտվում է՝ «զարկված հայրենիք, զրկված հայրենիք», հետո՝ «ողբի հայրենիք, որբի հայրենիք», հետո՝ «լույսի հայրենիք, հույսի հայրենիք», հետո՝ «իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք»։ Սա էն տրամաբանությունն է, որ մենք փորձում ենք դնել մեր էսօրվա գործողությունների հիմքում, եւ մեր խոնարհումն ու հարգանքը պիտի արտահայտվի այնպես, որ մենք պետք է փոխենք էն տրամաբանությունը, որով ընկալում ենք մեզ, մեր երկիրը, մեր անելիքը, մեր պարտավորությունները՝ մեր նահատակների առաջ»,- ասաց Փաշինյանը եւ կարդաց Թումանյանի բանաստեղծության նախավերջին տունը․ «Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետՈւ խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքինՈւ պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―               Հույսի՜ հայրենիք,                  Լույսի՜ հայրենիք»։   Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
17:58 - 15 սեպտեմբերի,2021