Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 7-ին Նախիջևանում: 1982թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

1991-93թթ. եղել է «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1996-98թթ.՝ «Երևան» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար:

1990-93թթ. եղել է Հայաստանի գրողների միության քարտուղար, 2003-2008թթ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

1990-2018թթ. եղել է ՀՅԴ անդամ: 2018-ի մայիսին հեռացվել է կուսակցությունից։

Ընտրվել է ՀՀ ԱԺ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների պատգամավոր: Եղել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար եւ քարտուղար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները Արցախում հանդիպել են խմբակցությունների, Արցախի պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները Արցախում հանդիպել են խմբակցությունների, Արցախի պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդեւանյանը, Արթուր Սարգսյանը եւ Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Առանձին հանդիպում է կայացել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի վարչական ղեկավարության, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:Հանդիպումների ընթացքում «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման ընթացքը, մարտահրավերներն ու առաջիկա անելիքները:Ընդգծվել է, որ «Դիմադրություն» շարժման՝ առավել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախի Հանրապետությունը։Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հակառակ Հայաստանի օրվա իշխանությունների՝ Արցախի Հանրապետության հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցության բացակայությանը, պետք է իրականացվեն համատեղ ծրագրեր եւ փոխայցելություններ։Վերահաստատվել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը:
14:47 - 23 հունիսի, 2022
Նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու «Հայաստան» խմբակցության նախագիծը չմտավ նստաշրջանի օրակարգ |news.am|

Նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու «Հայաստան» խմբակցության նախագիծը չմտավ նստաշրջանի օրակարգ |news.am|

news.am: Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին, քվեարկությամբ մերժեց նստաշրջանի օրակարգ մտցնել «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Օրինագծի հեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագծով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դամից հասցնել 80 հազար դրամի՝ հաշվի առնելով հանրապետությունում  արձանագրված գնաճը: Նա քվեարկությունից առաջ հրաժարվեց ելույթ ունենալ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Հիշեցնենք, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին:
11:47 - 12 ապրիլի, 2022
Ընդդիմությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 80 հազար. ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 80 հազար. ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում  նվազագույն աշխատավարձը 68 հազարից բարձրացնել՝ դարձնելով 80 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Վարդանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը մեկ անգամ ևս առաջարկել էր նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, սակայն առաջինը լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկվել, հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: «Նախագիծը լրամշակվել է: Ներկայացված նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Փոփոխություններ են կատարվում նաև ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, փոփոխվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը»,-ասաց Վարդանյանը՝ առաջարկելով, որ կարգավորումը ուժի մեջ մտնի 2023-ի հունվարից: Կառավարությունից նշել էին, որ փոփոխությունները հղի են մի շարք վտանգներով՝ չձևակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ: Ըստ Վարդանյանի՝ առկա հնարավոր ռիսկերը հակակշռվում են բազմաթիվ այլ դրական փոփոխություններով: «Հատկապես այս փուլում, երբ վերջին 2-3 տարիներին ունենք գնաճի բավականին բարձր ցուցանիշներ, պարտավոր ենք որպես ԱԺ, որպես պատգամավորներ մտածել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնց գնողունակությունը կտրուկ անկում է ապրել»,-ասաց պատգամավորը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս կարգավորմամբ միայն մասնավոր հատվածի նվազագույն աշխատավարձի վրա՞ են դրականորեն ազդում, իսկ հանրային ծառայության աշխատավարձերը կապված են բազային աշխատավարձի հետ, և նախագծով բազային աշխատավարձի փոփոխություն չի՞ ենթադրվում: «Բնականաբար սա ենթադրելու է նաև Հանրային ծառայության ոլորտում որոշակի փոփոխություն»,- պատասխանեց Վարդանյանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը: Նա հիշեցրեց, որ կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախատեսված է մինչև 2026թ ձեռնարկել քայլեր՝ աշխատավարձը մինչև 85 հազար սահմանելու համար: «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ` որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր»,-ասաց նա: Ըստ փոխնախարարի՝ պատգամավորի ներկայացրած նախագծում բացակայում են տնտեսական հիմնավորվածության տեսանկյունից վերլուծությունները: Նրա խոսքով՝ նվազագույն ամսական աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի և զբաղվածության մակարդակի նվազմանը, ինչը կարող է բերել նաև գնաճի ճնշումների: Ներկայացված նախագիծն առաջարկում է 17 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը: «Մեր կանխատեսումներով՝ այս նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի ծախսը կավելանա տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով»,-նշեց փոխնախարարը՝ հորդորելով անփոփոխ թողնել օրենքը: Երկար քննարկումից հետո նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:
13:26 - 05 ապրիլի, 2022
Աղվան Վարդանյանն առաջարկեց ազատել գրքերի տպագրությունը ԱԱՀ-ից․ նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ |armenpress.am|

Աղվան Վարդանյանն առաջարկեց ազատել գրքերի տպագրությունը ԱԱՀ-ից․ նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկեց գրքերի տպագրությունը և դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումը ազատել ավելացված արժեքի հարկից։ Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքի նպատակը ընթերցանության, կրթվածության խթանումն է, հրատարակչական գործին աջակցելը։ «Կարծում եմ մեր հիմնական խնդիրներից մեկը հենց գրքի, ընթերցանության հանդեպ վերաբերմունքն է և ,կարծում եմ, սա միայն կբարելավի խնդիրը։ Ուզում եմ տեղեկացնել պատգամավորներին, որ աշխարհի շուրջ 30 երկրներում, ինչպիսիք են օրինակ Կանադան, Լիբանանը, Հորդանանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Նորվեգիան, Հարավային Ամերիկայի երկրները, գրքերի համար սահմանել են զրո տոկոս ավելացված արժեքի հարկ, իսկ մի շարք երկրներում, ինչպես օրինակ Սինգապուրը, Ճապոնիան, Թայլանդը, Իռլանդիան, Բելգիան, Կիպրոսը, տպագրված գրքերի համար սահմանված է ավելացված արժեքի հարկի արտոնություն նվազման դրույքաչափի կիրառման միջոցով։ Նույն իրավիճակն է մեր հարևան երկրներում Թուրքիայում սահմանված է 8 տոկոս ավելացված արժեքի հարկ, Վրաստանում ու Ադրբեջանում նույնպես արտոնություններ են սահմանված»,- ասաց Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ նախագիծը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ է  քվեարկել, և այդ առումով նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։ «Հույս ունեմ խորհրդարանը կկարևորի գրքի հանդեպ վերաբերմունքը, մեր հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումը և այս հարցը կընդգրկի օրակարգ»,- հավելեց Վարդանյանը։ Նախագծի հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ Հայաստանում ևս կան արտոնություններ գրահրատարակչական ոլորտում, և գրքերի մի մասը, օրինակ՝ մանկական գրականությունը, ուսումնամանկավարժական ձեռնարկները, ազատված են հարկերից։ «Նախագծով առաջարկվում է նաև գեղարվեստական ու հրապարակախոսական գրականությունը ազատել հարկերից, սակայն նախագծի երկրորդ հատվածը էլ ավելի խնդրահարույց է, որտեղ առաջարկվում է ներկրվող հումքը ազատել հարկերից, ինչը մեր կարծիքով, շատ դժվար է տարորոշել։ Եթե ավելի գործնական լինի բացատրությունը, գուցե,  դիտարկենք։ Դժվար է որոշել, թե օրինակ այն թուղթը, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն, հրատարակչական է, թե օրինակ բուկլետ կամ անձեռոցիկ պատրաստելու համար է»,- ասաց Ղազարյանը։ Պատգամավորը առաջարկեց  դեմ քվեարկել նախագիծը լիագումար նիստում քննարկելու առաջարկին։ Աղվան Վարդանյանն իր հերթին խնդրեց Ղազարյանին սխալ գնահատականներ չտալ օրենսդրական նախաձեռնությանը։ «Տեղեկացնեմ խորհրդարանին, որ տիկին Ղազարյանը հիմնականում խոսեց նախագծի խնդրահարույց երկրորդ կետի վերաբերյալ՝ հումքի ներմուծման ապրանքները ևս ազատել ԱԱՀ-ից։ Տեղեկացնում եմ, որ հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ առաջարկել եմ, որ եթե իրենք հարցեր են տեսնում, պատրաստ եմ երկրորդ կետը հանել և թողնել միայն գրքերի համար ԱԱՀ-ի հանումը, բայց, ցավոք, հանձնաժողովը դրան չարձագանքեց»,- ասաց Վարդանյանը։ Նախագիծը լիագումար նիստի օրակարգ չընդգրկվեց, 60 պատգամավոր «դեմ» քվեարկեց առաջարկին, 30-ը՝ «կողմ», 1 պատգամավոր «ձեռնպահ» էր։
11:11 - 22 մարտի, 2022
Ազգային ժողովը քննարկում է դրոշի առավելագույն հանրայնացմանն ուղղված նախագիծը |1lurer.am|

Ազգային ժողովը քննարկում է դրոշի առավելագույն հանրայնացմանն ուղղված նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Հիմնական նպատակը դրոշի առավելագույն հանրայնացումն է, պետականության հանդեպ քաղաքացիների, հատկապես երեխաների ու երիտասարդների հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է: ՀՀ-ում, ցավոք, չի ձևավորվել լայնամասշտաբ գործածման պրակտիկա, ինչը վկայում է պետությունից և նրա խորհրդանիշներից բնակչության որոշակի օտարվածության մասին»,- ասաց Վարդանյանը: Առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները և կրթական, գիտական, մշակութային, սպորտային բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության ու համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել դրոշի գործածման պարտավորություն: «Առաջարկվում է նաև կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն առնչվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը»,- ասաց Վարդանյանը: Հարցը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ու ստացել դրական եզրակացություն: «Կառավարության դիրքորոշումն օրենսդրական այս փոփոխության նկատմամբ դրական է: Այսօր մենք իսկապես կարիք ունենք պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:  Միաժամանակ Խզմալյանը մի քանի դիտարկումներ մեջբերեց՝ մի մասը՝ տեխնիկական, մյուսը՝ սկզբունքային բնույթի:  «Անհրաժեշտ է հստակ նշել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն»,- ասաց Խզմալյանը: 
12:54 - 09 փետրվարի, 2022
ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է  2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ Ասեմ, որ պետության պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում։ Հիմնավորումը նվազագույն աշխատավարձի բարձրացման՝ սպառողական նվազագույն արժեքը այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 1,7 տոկոսով, թանկացել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գները աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով։ Սա դեռ վիճակագրություն է։ Վերանայված սոցիալական խարտիան թելադրում է, որ նվազագույն և միջին աշխատավարձի հարաբերակցությունը ցանկալի է լինի 60 տոկոս, նորմալ է, եթե 50 տոկոս է և չի կարող 40 տոկոսից ցածր լինել։ Միջին աշխատավարձը Հայաստանում 2020 թվականի դեկտեմբեր ամսին, ըստ վիճակագրության, 255 հազար դրամ է։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, ռիսկեր է տեսնում»,- ասաց Վարդանյանը։ Պատգամավորը նշեց, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են, իսկ այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունը բարձրացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով։ «Ասեմ, որ հանձնաժողովում շատ սիրով մեծ քննարկում ենք արել և ես, իբրև զեկուցող, նաև մի շարք կառուցողական առաջարկություններ եմ արել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծում։Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը և ներկայացնել նոր լրամշակված նախագիծ, ինչին հիմնական զեկուցողը չի համաձայնել և այս նախագիծը այս տեսքով ստացել է բացասական եզրակացություն։ Տիգրանյանը կոչ արեց  դեմ քվեարկել նախագծին։ Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. Նախագիծը նիստի օրակարգ չընդգրկվեց։
11:12 - 08 փետրվարի, 2022