Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր, «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության նախկին առաջնորդ։

Ծնվել է 1954թ․ հուլիսի 17-ին։ Անգելա Մերկելը ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։ Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թ-ին ավարտել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թ-ին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։

1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։ Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թ-ի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։

1991 թ-ից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թ-ից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թ-ից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։ 2004 թ-ին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։

Դեռ 2001-ին հասկացա, որ Պուտինի հետ կան լուրջ տարաձայնություններ․ Մերկել |azatutyun.am|

Դեռ 2001-ին հասկացա, որ Պուտինի հետ կան լուրջ տարաձայնություններ․ Մերկել |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե դեռ 2001 թվականին է հասկացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունի լուրջ տարաձայնություններ: Ըստ Մերկելի, նա դրանում համոզվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ երբ Պուտինը ելույթ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագում: «Ռուսաստանի ղեկավարի համար Խորհրդային Միության փլուզումը տխուր իրադարձություն էր, մինչդեռ, մենք ուրախությամբ ենք ընդունել սառը պատերազմի ավարտը և գերմանական ու եվրոպական միասնությունը»,- ասել է Մերկելը: Պաշտոնավարումն ավարտող կանցլերն այսօր հրապարակված հարցազրույցում անդրադարձել է նաև Ուկրաինայի իրավիճակին: «Ստանձնելով կանցլերի պաշտոնը, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, թե մի օր Պուտինը կգրավի Ղրիմը, և Ուկրաինայի արևելքում՝ փաստորեն Եվրամիության սահմանի մոտ, տեղի կունենան այդպիսի ռազմական բախումներ»,- ասել է Մերկելը: Նա նշել է նաև, թե այսօր Գերմանիայի դերակատարությունն աշխարհում հետզհետե նվազում է, թեպետ Գերմանիան հարուստ պետություն է: Նրա խոսքով, պատճառն ուժերի հաշվեկշռի ամբողջական փոփոխությունն է: «Երբ ես դարձա կանցլեր, Չինաստանի ներքին համախառն արդյունքը 2 տրիլիոն 300 միլիարդ դոլար էր, Գերմանիայինը՝ 2 տրիլիոն 800 միլիարդ, մինչդեռ, այսօր Չինաստանի ՀՆԱ-ն 14 տրիլիոն 700 միլիարդ է, իսկ Գերմանիայինը՝ 3 տրիլիոն 800 միլիարդ»,- ասել է կանցլերը: Մերկելի խոսքով, Գերմանիըան պետք է ռազմավարական առումով ճիշտ կառուցի հարաբերություններն աշխարհի հետ և պայքարել աշխարհում դիրք ունենալու համար : Կանցլերն ասել է նաև, որ հարկ է ամեն ինչ անել և գտնել այն ուղին, որը թույլ կտա պահպանել Եվրոպայի միասնությունը:
15:51 - 23 հոկտեմբերի, 2021
Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը

Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը

Թուրքիան հուսով է, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական կուրսը: Այս մասին Ստամբուլում Գերմանիայի կառավարության՝ պաշտոնին հրաժեշտ տվող ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Հուսով ենք, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Թուրքիայի հետ համագործակցության Անգելա Մերկելի հաջող կուրսը», - ասել է Էրդողանը՝ մտավախություն հայտնելով, որ կոալիցիոն կառավարությունը կարող է ձգձգել Անկարայի և Բեռլինի միջև համագործակցությունը։ «Կարող եմ անձամբ իմ անունից ասել, որ մենք ձգտել ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, եթե նույնիսկ եղել են և կան տարաձայնություններ։ Ինչ-որ բան պահանջում է ավելի երկար ժամանակ, և երբեմն [կառավարման] 16 տարին բավարար չէ, սակայն որոշ բաներ արվեցին»,- հայտարարել է 2005 թվականից Գերմանիան առաջնորդող Անգելա Մերկելը։
18:27 - 16 հոկտեմբերի, 2021
Հայ-գերմանական հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել. Փաշինյանը շնորհավորել է Մերկելին Ազգային տոնի առթիվ

Հայ-գերմանական հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել. Փաշինյանը շնորհավորել է Մերկելին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: 31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր: Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման: Լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ: Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում: Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել: Լիահույս եմ, որ հետևողական քայլերով առավել կամրապնդենք հայ-գերմանական բարեկամական կապերը:
11:08 - 03 հոկտեմբերի, 2021
Մակրոնը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Աֆղանստանի հարցը |azatutyun.am|

Մակրոնը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Աֆղանստանի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Այդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում երկու երկրները պետք է քննարկեն Աֆղանստանի իրավիճակը և միջազգային մի շարք այլ հարցեր: «Զրույցը տեղի կունենա աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ: Առանցքայինն Աֆղանստանն է, անդրադարձ կլինի նաև զուտ եվրոպական զարգացումներին»,- ասել է Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆան Զայբերտը: Գերմանիայի կանցլերն այս օրերին հրաժեշտի հանդիպումներ է անցկացնում գերմանացի և օտարերկրացի քաղաքական գործիչների հետ: 16 տարի Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելուց հետո Անգելա Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից և չի առաջադրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին:
16:15 - 10 սեպտեմբերի, 2021
Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ |armenpress.am|

Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել Է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Մերկելը Մոսկվա կժամանի օգոստոսի 20-ին, ճշտել Է նա: Ծրագրի մանրամասների մասին կհաղորդվեն հաջորդ շաբաթ, բայց ակներեւ Է, որ նա հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ»,-հավելել Է Զայբերտը: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր Է Մերկելի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցեր: Այցը Կիեւ պլանավորված Է օգոստոսի 22-ին: Ինչպես հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը կքննարկվեն Գերմանիայի երաշխիքները «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման դեպքում, ինչպես նաեւ իրադրությունը Դոնդասում: Մերկելը վերջին արտասահմանյան այցերն Է կատարում կանցլերի պաշտոնում: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն ընտրություններ, կառավարության նոր ղեկավար կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, որը կհավաքի ամենամեծ թվով ձայները եւ ամենախոշոր խմբակցությունը կձեւավորի Բունդեսթագում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:05 - 13 օգոստոսի, 2021
Մերկելը տագնապ Է հայտնել Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով |armenpress.am|

Մերկելը տագնապ Է հայտնել Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տագնապ Է հարուցում, վարակումների դեպքերի թիվը կրկին արագորեն աճում Է: Հուլիսի 22-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը: «Վարակումների թիվն աճում Է, դա անհանգստություն հարուցող դինամիկա Է»,- ասել Է նա: «Մեզ մոտ կրկին աճ Է Էքսպոնետայով»,- արձանագրել Է Մեկելը: Նա հորդորել Է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները եւ դիմակների ռեժիմը, ինչպես նաեւ վաղօրոք մշակել քովիդի տարածումից պաշտպանության միջոցները: «Թույլ չտալ առողջապահության համակարգի ծանրաբեռնություններ. դա մեր գործողությոնների հիմքն Է»,- ընդգծել Է նա: Կանցլերը քաղաքացիներին հորդորել Է պատվաստվել COVID-19-ի դեմ: «Մենք բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքի: Որքան շատ մարդ պատվաստվի, մենք այնքան ազատ կլինենք»,- կարծում Է Մերկելը: Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի տվյալներով՝ վերջին օրը Գերմանիայում կորոնավիրուսով Է վարակվել 1890 մարդ: ԳԴՀ-ում ամեն օր հայտնաբերված ախտահարման դեպքեի թիվն աճում Է մոտավորապես հուլիսի սկզբից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:16 - 22 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց երկրամասերում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի և վիրավորների մասին:  Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին։ Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Վստահ եմ, որ Գերմանիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետևանքները»։ 
20:42 - 17 հուլիսի, 2021
Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի եւ Պուտինի հետ |armenpress.am|

Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի եւ Պուտինի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պետք Է երկխոսության ձեւաչափեր ստեղծի Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ՝ վիճելի հարցերը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Բունդեսթագում։ «Կասկածներ չի հարուցում, որ ԵՄ-ն իր աշխարհագրական մոտիկության եւ «Արեւելյան գործընկերության» երկրների համար իր պատասխանատվության արդյունքում, օրինակ Ուկրաինայում կամ Բելառուսում կամ Էլ Արեւմտյան Բալկաններում, պետք Է համապատասխան արձագանք տա ռուսաստանյան ակտիվությանը: Իմ տեսակետից մենք, որպես ԵՄ, պետք Է դրա հետ կապված ուղղակի շփում գտնենք Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ»,-ասել Է նա: Մերկելը, մասնավորապես, կոչ Է արել Ռուսաստանի հետ ընդհանուր ռազմավարականի շահերի օրակարգ ստեղծել, օրինակ՝ կլիմայի, խաղաղության եւ անվտանգության պաշտպանության, Լիբիայում եւ Սիրիայում հակամարտության լուծման բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:39 - 24 հունիսի, 2021
Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը պետք է պահպանի բաց երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ դա անում է Միացյալ Նահանգները: Այս կարծիքը ուրբաթ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն: «Հաջորդ հինգշաբթի և ուրբաթ՝ ԵՄ գագաթնաժողովի օրակարգում առաջին հերթին կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները», - ասել է Մերկելը: «Մենք շատ շահագրգռված ենք ԵՄ-ում անվտանգության և կայունության համար, հետևաբար կպահպանենք երկխոսությունը Ռուսաստանի հետ, որքան էլ որ դա դժվար լինի: Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ վարում բաց երկխոսություն, ապա ճիշտ կլինի, որ մենք էլ եվրոպական կողմից դա անենք», - ասել է Գերմանիայի կանցլերը: Մերկելը վստահ է, որ միայն երկխոսության, բանակցությունների միջոցով կարելի է հասնել, թեկուզ, աննշան հաջողության, քանի որ այդ ժամանակ են ներկայացվում փոխադարձ դիրքորոշումները:
12:50 - 19 հունիսի, 2021
Գերմանիան նախատեսում է 45 Թումո բացել. Der Spiegel

Գերմանիան նախատեսում է 45 Թումո բացել. Der Spiegel

Der Spiegel. Հայաստանն արդեն ունի 4 Թումո կենտրոն, Գերմանիան այժմ ցանկանում է հետևել այդ օրինակին. տեխնոլոգիական հմտությունների նոր կենտրոնները նպատակ ունեն ներգրավել երեխաների և երիտասարդների: Այս միտքն այժմ հավանության է արժանացել «ականավոր ֆիզիկոսի» կողմից (խմբ. Անգելա Մերկել): Անգելա Մերկելը խթանում է հայկական կրթական ռազմավարությունը` գերմանացի դպրոցականների համար այն օրինակ դարձնելով: Հինգշաբթի կանցլերը իր աջակցությունը հայտնեց Գերմանիայում ողջ տարածքում երեխաների և երիտասարդների համար տեխնոլոգիական կենտրոնների կառուցման օգտին` հայկական Թումո ծրագրի հիման վրա: Թումո կենտրոնն անվանակոչվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի այգիներից մեկի անունով: Թումոն առաջարկում է անվճար դասընթացներ 14 ուղղություններում, ներառյալ` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում և խաղերի ստեղծում: Դասընթացներն բաց են 12-ից 18 տարեկան պատանիների համար: Ծրագիրը կենտրոնացած է գործնական նախագծերի իրականացման վրա: «Որպեսզի ծրագիրը աշխատի նաև Գերմանիայում, դաշնային կառավարությունը, նահանգները, համայնքապետարանները և դոնորները պետք է ավելի սերտ համագործակցեն»,- ասել է Մերկելը: Նա մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի կողմից կազմակերպված առցանց միջոցառմանը: Հայկական նախագծի մասնաճյուղը բացվել է Գերմանիայի մայրաքաղաքում 2020-ի աշնանը, և դաշնային կառավարության պլանների համաձայն, այն չպետք է լինի միակը: Կրթության դաշնային նախարար Անյա Կարլիչեկն ասաց, որ Գերմանիայում Թումո կենտրոնների տեղակայման 20 վայր արդեն նախանշվել է, իսկ եւս 25-ը պետք է ավելացվի ամռանը: Ըստ Կարլիչեկի` կենտրոնները պետք է «սարդոստայնի պես» տարածվեն ամբողջ Գերմանիայով, այդ թվում` փոքր համայնքներում: Դրանք կֆինանսավորվեն պետության ​​և մասնավոր ընկերությունների կողմից: Այս որոշման պատճառնեից է նաև ծրագրավորման մասնագիտական հմտությունների պահանջարկը աճը բիզնեսում: Մերկելը Թումոյին առաջին անգամ ծանոթացել է Երևանում 2018 թվականի պաշտոնական ​​այցի ընթացքում և տպավորվել է տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացման այս մոդելով: Բեռլինում, հիմնվելով հայկական մոդելի վրա և KfW բանկի աջակցությամբ, կառուցվեց Թումոյի մասնաճյուղը, որում մինչև 1500 երեխաներ կարող են խաղային ձևով հմտանալ տեխնոլոգիաների ոլորտներում: Համավարակի պատճառով Բեռլինի կենտրոնում ուսումը դեռ առցանց է, իսկ ուսանողների թիվը 350-նն է: Ծրագիրը, որը ստեղծվել է Հայաստանում 2011 թվականին, արդեն տարածվել է նաև այլ երկրներում: Հայաստանում կա չորս կենտրոն, կան կենտրոններ Լիբանանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, ևս մեկը շուտով կբացվի Ուկրաինայում։
18:48 - 18 հունիսի, 2021