Անդրանիկ Փիլոյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Ծնվել է1962թ. օգոստոսի 14-ին, Մասիսի շրջանի Մասիս ավան։

1979 թ. - ավարտել է Մասիս ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1992 թ. - ավարտել է Երեւանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջը։
2000-2002 թթ. - սովորել եւ ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական եւ վարչական ղեկավարում մասնագիտությամբ։

1993 թվականի օգոստոսի 11-ին - ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում եւ նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ։
1995-1996 թթ. - աշխատել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ։
1996-1998 թթ. - եղել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար։
1998-2000 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ։
2002-2003 թթ. - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2003-2006 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար։
2006-2008 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում։
2008 թ. մայիսի 13-ից - եղել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ։
2010 թ. մարտի 15-ից - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2014-2018 թթ. - զբաղեցրել է նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։
2018-2020 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար։
2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

1981-1983 թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1989-1994 թթ. - մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի եւ ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը։
2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից - մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին։
2020 թ. հոկտեմբերի 22-ին - ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։

2020 թվականի հուլիսի 7-ին - ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Ամուսնացած է, ունի 2 երեխա

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին և հայ բարերար Վարուժան Մարտիրոսյանը: Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին` շնորհակալություն է հայտնել Վալդեմար Շիբիցկիին Արցախյան պատերազմի օրերին արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած հումանիտար օգնության համար: ԱԻ նախարարը կարևորել է երկու կողմերի հետաքրքրվածությունը տարբեր գործընթացներում՝ համագործակցության շրջանակն ավելի ընդլայնելու նպատակով: Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է երկկողմ համագործակցությունը փորձի փոխանակման, կրթական և վերապատրաստման ուղղություններով: Դեսպան Պավել Չեպլակին վերահաստատել է իրենց արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը:
22:00 - 26 հոկտեմբերի, 2021
Հավերժ փառք հերոսի հիշատակին. ՀՀ ԱԻ նախարարը ցավակցել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ

Հավերժ փառք հերոսի հիշատակին. ՀՀ ԱԻ նախարարը ցավակցել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին: «Հարգելի՛ Ալեքսանդր Պետրովի, խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը: Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանը և մասնագիտությանը հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն: Հավերժ փառք հերոսի հիշատակին»,- նշված է նամակում:
18:08 - 08 սեպտեմբերի, 2021
ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել

ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Շաբաթվա ընթացքոմ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է գերատեսչության բոլոր առանցքային ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ՝ քննարկելու կատարողական կարգապահությանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համավարկի դեմ պատվաստումներին և աշխատակիցների նախաձեռնողականության խթանմանը վերաբերող հարցեր: Հանդիպումների ընթացքում մի շարք վարչություններում ծավալվել է անկաշկանդ քննարկում՝ աշխատակիցներին մտահոգող խնդիրների լուծման շուրջ: Մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության քաղաքականության մշակման բաժինը վերափոխվել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության: Փոփոխության առթիվ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է վարչության աշխատանքին, զրուցել անձնակազմի հետ, լսել մտահոգություններն ու առաջարկները: Ա. Փիլոյանը կարևորել է քաղաքականության մշակման վարչության աշխատանքը՝ այն համարելով նախարարության շարժիչ ուժը: Ըստ նրա՝ ստորաբաժանումն արդեն հասցրել է ցուցադրել իր աշխատանքային ոճը: Վարչության ղեկավար Արմեն Կարապետյանը տեղեկացրել է, որ շուտով աշխատակիցների շարքերը համալրվելու են նոր մասնագետներով: Այս պահին ստորաբաժանումը զբաղված է կառավարության համար 2025-2026թթ ԱԻՆ միջոցառումների ծրագրերի մշակմամբ, տեղեկացրել է Ա. Կարապետյանը: Նա նշել է, որ հաջորդ քայլը լինելու է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության լրամշակումը: Դրանում ընդգրկված կլինեն հրդեհաշիջման աշխատանքներում այլ նախարարությունների հետ համագործակցության հարցեր և այլ ընդհանուր միջոցառումներ՝ առաջիկա տարիների համար: Ա. Փիլոյանը հանդիպումների շարքը եզրափակել է ԱԻՆ Փրկարար ծառայության անձնակազմի հետ համդիպմամբ: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է կառույցի գործունեությունը: Կատարված աշխատանքը կառույցի ղեկավարը բարձր է գնահատել՝ շեշտելով առկա կատարողական կարգապահությունը: Ա. Փիլոյանն անձնակազմին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ կառավարություն՝ փրկարար ծառայությունում աշխատանքի անցման մրցութային կարգը փոխելու և բնակավայրից 50 կմ հեռավորության վրա ծառայություն անցնողների համար փոխհատուցման կարգ սահմանելու վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այս հարցում հետևողական է լինելու:  
15:12 - 23 հուլիսի, 2021
Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցության շրջանակը

Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցության շրջանակը

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Ա. Փիլոյանը դեսպանին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը: Ա. Փիլոյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը գնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ:   Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական և մշակութային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում միասին այցելել Սպիտակ քաղաք, որի կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի:«Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:  
18:58 - 18 մայիսի, 2021
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար  Անդրանիկ Փիլոյանն ընդունել է  Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Ա. Փիլոյանը դեսպանին  շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն:  Այս մասին  հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված  բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը:  Ա. Փիլոյանը երախտագիտություն է հայտնել  Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը  գնահատելի  ներդրում  է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության   տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ: Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով  և  պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական  և  մշակութային:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում  միասին այցելել  Սպիտակ քաղաք, որի  կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի: «Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն  ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության  խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: 
17:30 - 18 մայիսի, 2021
Տարեսկզբից ԱԻՆ-ն ՀՀ մարզերում անցկացնում է պատսպարման, տարհանման և ազդարարման պարապմունքներ. Փիլոյան |armenpress.am|

Տարեսկզբից ԱԻՆ-ն ՀՀ մարզերում անցկացնում է պատսպարման, տարհանման և ազդարարման պարապմունքներ. Փիլոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տեղական ինքնակառավարման մարմինների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ մանկապարտեզներում և դպրոցներում սկսել են ազդարարման, պատսպարման և տարհանման պարապմունքներ իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: «Պատերազմի ժամանակ և դրանից հետո, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մի քանի դեպքից հետո նկատեցինք, որ առկա են խնդիրներ՝ կապված խաղաղ բնակչության տարհանման և պատսպարման հետ: Տարվա սկզբից համատեղ գործակցում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Սկսել ենք մանկապարտեզներում և դպրոցներում իրականացնել տարհանման, պատսպարման և ազդարարման պարապմունքներ»,- նշեց Փիլոյանը: Նրա խոսքով՝ սա ամենօրյա աշխատանք է, որը շարունակական լինելու դեպքում, ի վերջո, կհանգեցնի դրական արդյունքի:
14:43 - 23 ապրիլի, 2021
100 միլիոն դրամ՝ շուրջ 10 հազար քաղաքացու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը |1lurer.am|

100 միլիոն դրամ՝ շուրջ 10 հազար քաղաքացու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 100 միլիոն դրամ. գործադիրն այսօր հաստատեց որոշման նախագիծը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հիշեցրեց դեռ փետրվարին ընդունված՝ հանրության հոգեբանական վերականգնման կարգի մասին՝ ընդգծելով, որ վերաբաշխումները պայմանավորված են այս նախագծով: «Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը», որը համապատասխան ծառայությունը մատուցելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում»,- նշեց նախարարը: Նա մանրամասնեց, որ Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք 100 միլիոն դրամը կտրամադրվի հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար: Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետբյուջեի միջոցներով իրականացնել 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց և հանրության՝ թվով 10 հազար շահառուի հոգեբանական վերականգնումը:
11:58 - 22 ապրիլի, 2021
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսը քննարկել են «Թվինինգ» ծրագրի ընթացքը

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսը քննարկել են «Թվինինգ» ծրագրի ընթացքը

Այսօր՝ մարտի 17-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Թվինինգ» ծրագրի անդամ պետության (ԱՊ) կողմից ղեկավար տիկին Մարի Ֆրեդրիքսոն Վելասկեսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Թվինինգի» ռեզիդենտ խորհրդատու Ջոն Անդերսենը: Կողմերը քննարկել են Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագրի ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ կողմից Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով իրականացվող այս ծրագիրը՝ Հայաստանն ավելի դիմակայուն երկիր դարձնելու և տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա նվազեցնելու նպատակադրման տեսանկյունից: Նշվել է, որ ծրագրի իրականացման ուղղությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության շահառու ստորաբաժանումների և Ռեզիդենտ համակարգողի միջև աշխատանքային կարգով պարբերաբար տեղի են ունեցել այցեր, հանդիպումներ, մշակվել և ծրագրի բաղադրիչների ղեկավարների քննարկմանն է ներկայացվել Գործողությունների պլանի նախագիծը։ Քննարկվել են նաև ծրագրի արդյունավետ իրագործման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։
19:57 - 17 մարտի, 2021
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջին պաշտոնական այցն է կատարել Արցախի ԱԻ պետական ծառայություն

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջին պաշտոնական այցն է կատարել Արցախի ԱԻ պետական ծառայություն

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ։ Նախարար նշանակվելուց հետո սա Ա․Փիլոյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ պետական ծառայությունը:   ՀՀ գործընկերները նախ, ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված փրկարարների հուշանկյունին։ Հանդիպմանը քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը կարևորել, և ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել  ՀՀ ԱԻՆ ողջ անձնակազմին պատերազմի օրերին ցուցաբերած աջակցության և Արցախի ժողովրդին մատուցած անուրանալի ծառայությունների համար։ ԱԻ նախարար Փիլոյանն արցախցի գործընկերներին վստահեցրել է, որ առաջիկայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները, առաջարկելով հաճախակիացնել փոխադարձ այցելությունները։ Անդրանիկ Փիլոյանն Արցախի գործընկերների հետ շրջայց է կատարել ԱԻՊԾ վարչական տարածքում, ծանոթացել ծառայության սոցիալ-կենցաղային պայմաններին, այցելել Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մաս, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, Ճգնաժամային նկառավարման կենտրոն՝ հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։ Գործընկերներն այնուհետև այցելել են ՀՀ ԱԻՆ կառուցվածքում գործող «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ։ Համատեղ աշխատանքից  գոհ են։  ՊՈԱԿ-ում մինչև պատերազմը վերանորոգման աշխատանքեր են կատարվել։ Մի մասը կշարունակվի առաջիկայում։ Խոսվել է նաև խնդիրներից, մասնավորապես, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած սեյսմիկ կայանների,  նոր լաբորատորիայի սարքավորումների, մասնագետների վերապատրաստման մասին։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը աշխատանքային այցի համար շնորհակալություն են հայտնել Անդրանիկ Փիլոյանին, նախարարի տեղակալ Արկադի Բալյանին և ՀՀ ԱԻՆ պատվիրակությանը, ընդգծել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համատեղ աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվեն։
18:48 - 20 փետրվարի, 2021
Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, որն է պատճառը. ԱԻ նախարար
 |armtimes.com|

Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, որն է պատճառը. ԱԻ նախարար |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, ներառյալ՝ հետցնցումները. դրանց մոտ 5-7 տոկոսն է զգացվում բնակչության կողմից: Այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը: Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի, պատերազմի ընթացքում ապաստարանների խնդրի մասին նախարարի հետ զրույցը՝ ստորեւ. - Պարո՛ն նախարար, վերջին օրերին ՀՀ տարածքում երկրաշարժեր գրանցվեցին: Սեյսմոլոգիական ծառայությունը ինչո՞վ է պայմանավորում այս իրավիճակը: - Սեյսմիկ ռեժիմի հերթական ակտիվացումն է։ Շատ հաճախ նման ուժի երկրաշարժերին հետեւում են հետցնցումներ: Այսօր, կարելի է ասել, որ երկու երկրաշարժից (Շորժայի եւ Երեւանի) հետո էլ գրանցվել է 100-ից ավելի հետցնցում, որոնք եղել են ավելի թույլ եւ վկայում են ցնցումների ուժի մարման մասին: Մեր մասնագետների կողմից պարբերաբար կատարվող վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սեյսմիկ ռեժիմի ակտիվացումը պահպանվում է: - Վիճակագրություն կա՞, թե Հայաստանում քանի շենք է գտնվում սեյսմավտանգ իրավիճակում: - Հարցի բուն հասցեատերը Քաղաքաշինության կոմիտեն է: Ինչ վերաբերում է սեյսմիկ պաշտպանության ծառայության գործառույթներին, ասեմ, որ մեր մասնագետներն այցելում են երկրաշարժի էպիկենտրոնային գոտի եւ կատարում շենքերի ու շինությունների նախնական օպերատիվ գնահատում: - Վերջին տարիներին նման հաճախականությամբ երկրաշարժերի գրանցման դեպքեր եղե՞լ են: - Տեղի ունեցած երկրաշարժերի քանակով Հայաստանի տարածքի ամենաակտիվ սեյսմիկ գոտին Ջավախքի ընդարձակման գոտին է, որտեղ տեղի են ունենում մեծ քանակությամբ երկրաշարժեր, առավելապես՝ մինչեւ 4 բալ ուժգնությամբ:   - Մասնագետները նշում են, որ, օրինակ, Երեւանում շենքերը նախատեսված են մինչեւ 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, սակայն սեյսմիկ վտանգը 9 բալ եւ բարձր է:  - Նոր բազմահարկ շենքերը, որոնք կառուցվել են 1994 թվականից հետո, նախագծվել են 9 բալ եւ բարձր սեյսմակայունության հաշվարկով: Հետեւաբար, եթե ընդունենք, որ այդ շենքերը նախագծվել, փորձաքննություն են անցել եւ կառուցվել առանց շեղումների, ապա պետք է ընդունենք, որ դրանք սեյսմակայուն են: Սակայն ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը, որոնք կազմում են բոլոր շենքերի մոտ 70 տոկոսը, նախագծվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, շահագործման ընթացքում չեն ուժեղացվել, հնարավոր է՝ չդիմանան 9 բալ եւ բարձր ուժգնության երկրաշարժին: - Որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված՝ երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անեն: - Խորհրդային Միության ժամանակ դպրոցներում դասավանդվում էր քաղաքացիական պաշտպանություն առարկան, որը տալիս էր անհրաժեշտ գիտելիքներ. 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո նոր թափ ստացան բնակչության իրազեկումը եւ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումն ու ուսումնական վարժանք-տարհանումները: Մեր համոզմամբ՝ քաղպաշտպանության պարապմունքները դպրոցներում պետք է վերականգնել որպես առանձին առարկա: Ավելին՝ նման աշխատանքները պետք է ակտիվացնել՝ սկսած մանկապարտեզներից՝ երեխաներին սովորեցնելով երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
22:58 - 17 փետրվարի, 2021
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Հունվարի 29-ին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նախապես հերթագրված 9 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 8-ը: Քաղաքացիների մեծ մասը դիմել է նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու, Փրկարար ծառայություն տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով: Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական. քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասի բարձրացրած խնդիրների առնչությամբ նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրել դրանք, ճշտել աջակցության հնարավոր տարբերակները և ՀՀ օրենսդրության շրջանակներում տալ լուծումներ:
19:49 - 29 հունվարի, 2021
Անդրանիկ Փիլոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

Անդրանիկ Փիլոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հունվարի 26-ին, հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Փիլոյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի գործընկեր կառույցի հետ համագործակցության զարգացումները, ինչպես նաև կարևորել է հումանիտար օգնության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում ցուցաբերած աջակցությունը և Արցախում իրականացվող ռուսական խաղաղապահ առաքելության դերը:Դեսպան Կոպիրկինը ևս անդրադարձել է համագործակցության նշված առաջնահերթություններին: Կողմերը գոհունակություն են հայտնել Երևանում գործող հայ-ռուսական հումանիտար արձանգանքման կենտրոնի գործունեության և ընթացիկ ծրագրերի առնչությամբ:Քննարկվող թեմաների առանցքում եղել է գերիների վերադարձի, զոհված և անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը:
16:39 - 26 հունվարի, 2021