Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան
 |armenpress.am|

Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին։ Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով։ Ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են»,- ասաց Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով ամբողջ կառուցվածքը և տրամաբանությունը շարադրված են։ «Առաջիկայում Ազգային ժողով կգա օրենսդրական մեծ փաթեթ, և դրա շրջանակներում քննարկումներ և բանավեճեր կունենանք։ Ազգային ժողովը պետք է ընդունի և հաստատի օրենքը, որի հիման վրա կառավարությունը արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։ Բնականաբար, բոլորիս նպատակն է հանրությանը տրամադրել միանման, հասանելի և մատչելի բժշկական ծառայություն»,- եզրափակեց Զեյնալյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ 2024 թվականի կեսերից առողջապահական ապահովագրության ներդրումը սկսելու համար կհատկացվի 18 միլիարդ դրամ։ «Առոջապահական ապահովագրության ներդրման հայեցակարգը բավականին ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել և կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն ոչ միայն ընդհանրական, բնութագրիչ և սկզբունքներ հավաստող է, այլ նաև հայեցակարգի մեջ բավականին հարցերի պատասխաններ են տրված։ Շուտով կունենանք օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,- ասաց Ավանեսյանը։
11:44 - 06 նոյեմբերի, 2023
ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է  2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ Ասեմ, որ պետության պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում։ Հիմնավորումը նվազագույն աշխատավարձի բարձրացման՝ սպառողական նվազագույն արժեքը այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 1,7 տոկոսով, թանկացել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գները աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով։ Սա դեռ վիճակագրություն է։ Վերանայված սոցիալական խարտիան թելադրում է, որ նվազագույն և միջին աշխատավարձի հարաբերակցությունը ցանկալի է լինի 60 տոկոս, նորմալ է, եթե 50 տոկոս է և չի կարող 40 տոկոսից ցածր լինել։ Միջին աշխատավարձը Հայաստանում 2020 թվականի դեկտեմբեր ամսին, ըստ վիճակագրության, 255 հազար դրամ է։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, ռիսկեր է տեսնում»,- ասաց Վարդանյանը։ Պատգամավորը նշեց, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են, իսկ այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունը բարձրացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով։ «Ասեմ, որ հանձնաժողովում շատ սիրով մեծ քննարկում ենք արել և ես, իբրև զեկուցող, նաև մի շարք կառուցողական առաջարկություններ եմ արել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծում։Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը և ներկայացնել նոր լրամշակված նախագիծ, ինչին հիմնական զեկուցողը չի համաձայնել և այս նախագիծը այս տեսքով ստացել է բացասական եզրակացություն։ Տիգրանյանը կոչ արեց  դեմ քվեարկել նախագծին։ Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. Նախագիծը նիստի օրակարգ չընդգրկվեց։
11:12 - 08 փետրվարի, 2022
Չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը դեկտեմբերի 1-ից կարող է դառնալ վճարովի, այն կարժենա մոտ 800.000 դրամ |tert.am|

Չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը դեկտեմբերի 1-ից կարող է դառնալ վճարովի, այն կարժենա մոտ 800.000 դրամ |tert.am|

tert.am: Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի, սակայն սա դեռ փոփոխություն չէ, դեռ քննարկման փուլում է։ Եթե որոշումը կայացվի, այն կիրառության մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Այս մասին ասաց Առողջության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ Հարցին` որքա՞ն է արժենալու բուժումը, Խաչատրյանը պատասխանեց. «Կովիդով հիվանդի ստացիոնար բուժման միջին արժեքը մինչև 800.000 դրամ է, բայց կախված հիվանդի վիճակից` թեթև կամ ծանր ու ծայրահեղ ծանր, բնականաբար նշված գումարն ավելանում է անցնելով մեկ միլիոնը»։ Այն հարցին, թե որո՞նք են նման փոփոխություն կատարելու հիմնավորումները, խոսնակը հայտնեց, որ այս հարցը վաղուց էր քննարկվում։ «Առողջապահության նախարարությունը միշտ հակված էր այն մտքին, որ պետք է ամեն ինչ անել և մոբիլիզացնել բոլոր միջոցները կովիդով հիվանդների բուժումը պետպատվերի շրջանակներում իրականացնելու համար։ Այստեղ ոչ միայն դեղորայքի, պալատի, միջամտությունների մասին է, այլ նաև սննդի, որովհետև կովիդի դեպքում չենք կարող ապահովել տնից բերված սնունդը։ Սրանք հավելյալ ծախսեր են»,- նշեց Առողջության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
18:08 - 08 հոկտեմբերի, 2021
Օրենքով կկարգավորվեն օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավահարաբերությունները

Օրենքով կկարգավորվեն օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավահարաբերությունները

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին: Այն մասին հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ: Այս գործընթացը թույլ է տալու ունենալ հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին` առավել արդյունավետ կերպով վերահսկելով գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը»,- ասաց Ղազարյանը: Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որը լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն է, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ:
17:34 - 30 ապրիլի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հանդիպել է ՀԿ-ների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հանդիպել է ՀԿ-ների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ռազմական գործողությունների մասնակիցների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց և արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված պետական և մասնավոր հատվածի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։Պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից տրամադրված աջակցությունը եղել է բազմաբնույթ՝ սննդօգնության, անհրաժեշտ պարագաների փաթեթներից մինչև արցախցիներին հայաստանյան աշխատաշուկայի առանձնահատկությունների ծանոթացում։Այդ ընթացքում կազմակերպվել են նաև արցախցիների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու նոր մասնագիտությունների ձեռքբերմանն ուղղված դասընթացներ․ շատերն ապահովվել են աշխատանքով։Ներկայացնելով արցախահայության ժամանակավոր զբաղվածության պետական ծրագրերը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրերը կարճաժամկետ են․ արցախցիները ձեռք բերած փորձն ու գիտելիքներն Արցախում են օգտագործելու։Հանդիպման ընթացքում կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ կարևորելով միասնական ջանքերի ներդնումն արցախահայության զբաղվածության ապահովման գործում։
21:35 - 24 փետրվարի, 2021
Բնակչության իրազեկվածության աստիճանն առողջապահական եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ

Բնակչության իրազեկվածության աստիճանն առողջապահական եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ

Փետրվարի 17-ին «Պրիզմա» հետազոտական ընկերության տնօրեն Լիանա Պողոսյանը հրավիրված էր ԱԺ՝  Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելու վերջերս արված հետազոտության արդյունքները: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն՝ ուղղված «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի սոցիալական եւ  առողջապահական պարտադիր խնդիրներին վերաբերող հոդվածների կատարման վերահսկողությանը: Հարցումն իրականացվել է 10 մարզերից ընտրված 30 թիրախային համայնքների 472 բնակիչների շրջանում: 19 համայնքների կամ աշխատակազմերի ղեկավարների հետ անցկացվել են հարցազրույցներ: Ուսումնասիրվել  են առողջապահական եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության աստիճանը, նշված  ծառայություններից նրանց բավարարվածությունը, ինչպես նաեւ համայնքի դերի վերաբերյալ կարծիքը: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ համայնքների եւ աշխատակազմերի ղեկավարների շրջանում իրազեկվածության աստիճանը բավարար մակարդակի չէ: Նշվեց նաեւ, որ բացակայում է «սոցիալական ծրագիր» հասկացության ընկալումը: Սոցիալական պաշտպանության լիազորությունների իրականացման առաջնային խոչընդոտ  է համարվել ֆինանսական ռեսուրսների սղությունը: Համայնքների հնգամյա եւ տարեկան զարգացման պլաններում  ներառված չեն եղել ծնելիության եւ բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրեր: Հարցվածների 84.5%-ը տեղյակ է, որ Հայաստանում առաջնային բուժօգնության ծառայություններն անվճար են, իսկ 82.4%-ն իրազեկված է, որ որոշ դեպքերում հիվանդներին տրամադրվում է անվճար դեղորայք: Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ՝ կատարվել է բովանդակային եւ տեղեկատվական ծավալուն աշխատանք: Առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ: Հաշվի առնելով հետազոտության արդյունքները՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդես կգա փոփոխությունների օրենսդրական փաթեթով: Դրանց ընդունմամբ ավելի արդյունավետ կդառնա համայնքներում սոցիալական եւ  առողջապահական խնդիրների լուծումը:
18:15 - 17 փետրվարի, 2021
Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունն առաջնային կդառնա |armenpress.am|

Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունն առաջնային կդառնա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ամրագրվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունը առաջնային է:  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է համահունչ դարձնել կարգավորումները՝ «Հոգեբուժության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» օրենքներում: «Փոփոխությունը վերաբերում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու վերաբերյալ նրա կողմից գրավոր իրազեկված համաձայնություն տալուն, եթե առկա է երեք պայման. առաջին՝ բժիշկ-հոգեբույժի կարծիքով, 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, երկրորդ՝ այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, երրորդ՝ կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը»,-ասաց Ավանեսյանը: 16 տարին չլրացած երեխաների իրազեկված համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցչի կողմից, բայց ամրագրվել է նրանց կարծիքը լսելու և ամրագրելու պարտականությունը, ինչը հնարավորություն կընձեռի նրա իրավունքների պաշտպանության ընթացքում ֆիքսել նրա կարծիքը երեխայի լավագույն շահերից ելնելով:
12:25 - 11 հունվարի, 2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող փաթեթին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող փաթեթին

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով եւ փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայութան պարագայում: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական եւ գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին եւ մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու եւ, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ: Պատգամավորները նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները: Քննարկված օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:
15:48 - 02 դեկտեմբերի, 2020
Պատերազմից տուժած անձանց համար մշակվում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագիր
 |forrights.am|

Պատերազմից տուժած անձանց համար մշակվում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագիր |forrights.am|

forrights.am: Հայաստանում մշակման փուլում է պատերազմից տուժած անձանց համար սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Հիմա մշակման փուլում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ՝ պատերազմից տուժած անձանց համար: Դա միջգերատեսչական համագործակցությամբ պետք է քննարկվի»,- ասա նախարարը: Նրա վստահեցմամբ՝ դրա նպատակն է ոչ միայն կարճաժամկետ աջակցություն ցուցաբերել, այլ նաև երկարաժամկետ աջակցման ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում:
12:24 - 09 նոյեմբերի, 2020
Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով


 |armenpress.am|

Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 503.6 մլրդ դրամ, ինչն ավելի է նախորդ տարվա համեմատ: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021-ի բյուջեի նախագծով հատկացվել է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս ցուցանիշը 10.7 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2.2 տոկոս»,- ասաց Բաթոյանը: Բյուջեի տրանսֆերտները կազմում են 94.2 տոկոս, խոսքը հիմնականում նպաստների, կենսաթոշակների մասին է: Նոր ծրագրեր, նոր միջոցառումներ չկան: Նախարարի վստահեցմամբ՝ չնայած ֆինանսական դժվարություններին՝ ոլորտի ծրագրերում նվազումներ, ծրագրերի կասեցումներ չեն եղել, նույնիսկ որոշակի ծրագրերում ավելացումներ են արվել: Ժողովրդագրական վիճակի բարելավմանը վերաբերող ծրագրերում արվել են ավելացումներ: Պետբյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելին է՝ նախորդ տարվա համեմատ: Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ այս իրավիճակում ասյ բյուջեով նախատեսված չեն: Բաթոյանը հիշեցրեց, որ բյուջեն կազմվել է առանց ներկայիս վիճակը նկատի ունենալու, սակայն աջակցության մեխանիզմները թույլ են տալու արձագանքելու որոշակի խնդիրների:
11:24 - 09 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն իրականացրել է ստուգայցեր Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ԱԱՏՄ-ն իրականացրել է ստուգայցեր Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնը դիտարկել է, թե ինչպես են պահպանվում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները մի շարք համայնքապետարաններում։ «Ստուգայցեր են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Մայակովսկի, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Սարուխան և Գանձակ համայնքներում: Մասնագիտական խմբերի դիտարկման տիրույթում են եղել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային գրասենյակները, առողջության առաջնային պահպանման կենտրոնները և փոստային բաժանմունքները։ Վարչական ստուգայցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, դիմակների թերի կրման, ախտահանման նյութերի մակնշման կամ ոչ համապատասխան տոկոսայնությամբ ախտահանիչ նյութերի օգտագործման սահմանված կանոններում: Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերմանը և մանրէազերմանը։ Տրվել են խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։Հիշեցնենք, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։ Տվյալ դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները»,-ասված է ԱԱՏՄ հաղորդագրության մեջ։
16:08 - 07 նոյեմբերի, 2020
Հայրության արձակուրդի հնարավորություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին |armenpress.am|

Հայրության արձակուրդի հնարավորություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով մասնավորապես տրվում է հայրության արձակուրդի հնարավորություն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ծովինար Վարդանյանը: Ամրագրվում է, որ մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի: Նախագծով սահմանվում է նաև հայրության արձակուրդը: «Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- ասաց Վարդանյանը:  Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանն առաջարկեց, որ հայրության արձակուրդի երկու օրերի համար վճարի գործատուն, իսկ մնացած երեք օրերի համար՝ պետությունը: Նախագծի հեղինակ Վարդանյանը ձեռնպահ մնաց այդ առաջարկն ընդունելուց: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ լիագումար նիստում:
13:21 - 09 սեպտեմբերի, 2020
«Հայրության արձակուրդ» և աշխատանքից մեկ ժամ շուտ դուրս գալու հնարավորություն՝ ծնողներին. նախագծեր ԱԺ-ում |civilnet.am|

«Հայրության արձակուրդ» և աշխատանքից մեկ ժամ շուտ դուրս գալու հնարավորություն՝ ծնողներին. նախագծեր ԱԺ-ում |civilnet.am|

civilnet.am: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի նիստի օրակարգում երկու նախագիծ է ներառված, որոնք առնչվում են ծնողներին։ Դրանցից առաջինը նախատեսում է փոփոխություն աշխատանքային օրենսգրքում։ Մասնավորապես, առաջարկվում է ներդնել «հայրության արձակուրդ»։ Ըստ առաջարկի՝ «երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»։ Նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները` Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Փամբուխչյանը և Նարեկ Զեյնալյանը, այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Եթե ամբողջությամբ ընդունվի, ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից։ Երկրորդ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին լքել աշխատանքի վայրը սահմանված աշխատաժամի ավարտից մեկ ժամ շուտ՝ բացառելով պայմանավորված աշխատավարձի պահումները։ Փաթեթում նշվում է՝ «նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված են լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը և դառնում խնդրահարույց»։ Նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Այս փաթեթը դեռևս չի մտել խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։
11:48 - 09 սեպտեմբերի, 2020
Քննարկվել են առողջության առաջնային պահպանմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են առողջության առաջնային պահպանմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Առողջության առաջնային պահպանման գործունեության ներկա խնդիրները»  թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Երեւանի մոտ մեկ տասնյակ պոլիկլինիկաների տնօրեններ, ոլորտային պատասխանատուներ Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ առողջապահության նախարարությունից եւ Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնել է, որ խորհրդարանի հանձնաժողովներում  տեղի են ունեցել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախնական քննարկումները, ուստի հանձնաժողովը  նպատակահարմար է  համարել լսել նաեւ պոլիկլինիկաների տնօրեններին, ծանոթանալ առկա խնդիրներին եւ գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք եւ կթեթեւացնեն այդ կառույցների հոգսերը, եւ կբարձրացնեն  արդյունավետությունն ու կդարձնեն մրցունակ: Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ առողջության պահպանման առաջնային օղակի գործունեության արդյունավետությունը վերջին տարիներին  ցածր է. նվազել է քաղաքացիների դիմելիությունը, փոխարենն աճել են հոսպիտալացումներն ու շտապ օգնության կանչերը: Պոլիկլինիկաների տնօրենները բարձրաձայնել են իրենց հոգսերն ու խնդիրները:   Ըստ նրանց` հատկապես փոքր պոլիկլինիկաներում խնդրահարույց  է նվազ ֆինանսավորումը,  որը շատ դեպքերում բավարարում է միայն աշխատավարձերի վճարմանը, ինչը նույնպես նրանք ցածր են գնահատել:  Ըստ տնօրեններից ոմանց` պետական պոլիկլինիկաները նման ֆինանսավորմամբ եւ գործող որոշ մեխանիզմներով՝ մասնավորապես գնումների գործող համակարգի  հետեւանքով, դառնում են ոչ մրցունակ, քանի որ չեն կարողանում ձեռք բերել որակյալ դեղորայք եւ բժշկական սարքավորումներ, իրականացնել առավել արդյունավետ առաջնային բուժսպասարկում: Խնդրի լուծման նպատակով հյուրերն  առաջարկել են փոխել գնումների համակարգը, ավելացնել փոքր պոլիկլինիկաների ֆինանսավորումը,  վերանայել պոլիկլինիկաներում նեղ մասնագետներ ունենալու կարգը, ինչպես նաեւ առողջության առաջնային պահպանման օղակներին ապահովել որակյալ դեղորայքով ու սարքավորումներով: Քննարկման մասնակիցները հայտնել  են, որ պոլիկլինիկաներում խնդիրներ է ավելացրել նաեւ  COVID-19 համավարակը, որի հետեւանքով դրանցում նվազել են վճարովի լաբորատոր ծառայությունները, փոխարենն ավելացել են  նյութածախս զննությունները: Հետեւանքը եղել է պարտքերի կուտակումը: Քննարկման ընթացքում հնչել են առաջարկներ, որոնք, ըստ հեղինակների, կարող են բարձրացնել պոլիկլինիկաների գործունեության արդյունավետությունը: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն առաջարկել է դիտարկել պոլիկլինիկաների կազմում ցերեկային ստացիոնարներ ներդնելու նպատակահարմարությունը: Տնօրեններն անդրադարձել են նաեւ դպրոցներում աշխատող բուժքույրերի ցածր՝ մոտ 20-30 հազար դրամ աշխատավարձերին, պոլիկլինիկաներում առկա թափուր հաստիքներին, որոնք չեն համալրվում նվազ ֆինանսական միջոցների պատճառով: Քննարկմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ բուժքույրերից շատերը դպրոցներում աշխատում են համատեղությամբ, սակայն կան նաեւ դպրոցներ, որոնք չունեն բուժքրոջ հաստիք, ինչը եւս խնդիր է: Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնել է, որ արդեն իսկ Կառավարությանը ներկայացվել են առաջարկներ, որոնք մեծամասամբ վերաբերում են հնչած մտահոգություններին: Ըստ նրա` բյուջեի նախագծում կան ոչ արդյունավետ ծրագրեր, որոնց հատկացված միջոցները կարելի է ուղղել առողջության առաջնային պահպանման օղակին:  Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այս հարցերից բացի, հանձնաժողովը ներկայացրել է նաեւ այլ առաջարկներ՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը:
17:38 - 03 սեպտեմբերի, 2020
Կարի խոշոր արտադրություններից՝ մինչև բուժհիմնարկներ․ ԱԱՏՄ-ն Գյումրիում էր

Կարի խոշոր արտադրություններից՝ մինչև բուժհիմնարկներ․ ԱԱՏՄ-ն Գյումրիում էր

83 մշտադիտարկում՝ 1 օրում, Գյումրիում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը գնահատվում է բարվոք։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Գյումրիում արձանագրել են առավելապես թեթև խախտումներ՝ տեղում վերացման ենթակա։ Արտադրություններ, բժշկական հաստատություններ, դեղատներ, վարսավիրանոցներ, խանութներ և ոչ միայն․ Գյումրիում դրանք այսօր կրկին ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի խոշորացույցի ներքո էին։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր դիտարկել են կարի 3 խոշոր արտադրություն։ Դրանցում կոպիտ խախտումներ և թերություններ չեն արձանագրվել, մինչդեռ նախորդիվ այս արտադրությունները բավականին լուրջ խախտումների համար ենթարկվել էին կասեցման 24, ընդհուպ մինչև 72 ժամով։Ատամնաբուժական, առաջնային օգնության բժշկական հաստատություններում արձանագրվել են որոշակի թերություններ, սակայն գերակշիռ մասի դեպքում դրանք կասեցման հիմք չեն հանդիսանում։ Տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այն հիմնարկները, որոնցում, ըստ տվյալների, արձանագրվում է վարակակիրների մեծ թիվ։ Համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների դիտարկումը մշտական է, անակնկալ։ Դրանք պարբերաբար ուժեղացված ռեժիմով ընթանում են այս կամ այն քաղաքում, Երևանի այս կամ այն վարչական շրջանում։ Համակցված, կոպիտ խախտումների դեպքում դրանք թույլ տված տնտեսավարողների գործունեությունը ենթարկվում է ժամանակավոր կասեցման ընդհուպ մինչև մի քանի օրով։ Կասեցումներ եղել են նաև այսօր, թեև վերջին շրջանում դրանց թիվը կտրուկ նվազել է։
19:29 - 21 հուլիսի, 2020