Առուշ Առուշանյան

«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին ավարտել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:  Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։ Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում՝ նաև տեղամասային հանձնաժողովների անդամները,  յուրաքանչյուր կուսակցությունից մեկական  վստահված անձինք, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և տեղական դիտորդներ: Վերահաշվարկի արդյունքում հստակեցվել է, որ Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկներն ավելացել են 1-ով։ Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը շտկվել է և անճշտությունների չափը պակասել է 100-ով։ Տաթև համայնքում՝ վերահաշվարկ իրակացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմ ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմ ձայները ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 8-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։
18:02 - 20 հոկտեմբերի, 2021
Գորիսեցիները վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ․ Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին

Գորիսեցիները վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ․ Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին

Ստեփանակերտի քաղաքապետ Դավօթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգարժան Առուշ Գագիկի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Գորիսի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ: Գորիսեցիները իրենց վստահության քվեով վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ: Այդ իրողությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Համոզված եմ՝ կարդարացնեք Ձեր հազարավոր վստահորդների հույսերը: Նաև հավատում եմ, որ այսուհետ ևս Ձեր անմիջական մասնակցությամբ կամրապնդվի Գորիսի ու Ստեփանակերտի միջև փոխգործակցությունը: Գիտեմ, որ դրա ջատագովն եք: Վկան 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտում Ձեր նախաձեռնությամբ իրականացված մի շարք մարդասիրական ծրագրերն են: Հիշում ենք և գնահատում: Մաղթում եմ Ձեր բոլոր հայրենաշեն ձեռնարկներին հաջողություն, Ձեզ քաջառողջություն և խաղաղ երկինք»:
13:04 - 18 հոկտեմբերի, 2021
Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ, ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված, որևէ քաղաքական ուժի համար խոչընդոտներ չառաջանան․ ՄԻՊ

Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ, ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված, որևէ քաղաքական ուժի համար խոչընդոտներ չառաջանան․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել մի շարք ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս քաղաքի շտաբի մոտ, և ոստիկանների մի մասը մուտք է գործել շտաբ, ինչպես նաև տևական ժամանակ է, ինչ փակել է շտաբի մուտքը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ «Ահազանգերի համաձայն՝ ոստիկանները պարզաբանել են, որ պետք է հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշման հիման վրա շտաբում իրականացնեն խուզարկություն, բայց ըստ ահազանգի՝ դատարանի որոշումն անօրինական է: Ահազանգով նշվել է, որ Ոստիկանության աշխատակիցների արարքներով խոչընդոտվում են շտաբի աշխատանքները. մեծաքանակ ոստիկաններ ժամանել են ցուցադրաբար, նրանց մի մասը սահմանափակել է շտաբի մուտքը և շտաբի աշխատանքները, որ դա հատուկ է արվում հենց քվեարկության օրը՝ Գորիս համայնքի մարմինների ընտրական գործընթացին «Առուշ Առուշանյան» դաշինքի համար խոչընդոտ առաջացնելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկել է Առուշ Առուշանյանի փաստաբանի, շտաբի հետ: Լրատվամիջոցների մոնիթոինգով արձանագրվել է, որ շտաբի մոտ ներկա ոստիկանների մի մասը փակել է շտաբի մուտքը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ Ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով: Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կարմիր բերետավորները մուտք են գործել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ։ Բերետավորների կողմից փակվել է շտաբի մուտքը։ 
18:30 - 17 հոկտեմբերի, 2021
Որպեսզի Գորիսի գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն, պետք է արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ․ Իրինա Յոլյան

Որպեսզի Գորիսի գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն, պետք է արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ․ Իրինա Յոլյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։ Թեեւ օրեր առաջ Գորիսում պատռել էին Առուշ Առուշանյանի պաստառները, այնուամենայնիվ, դաշինքի անդամ, Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի տպավորությամբ՝ քարոզարշավը լարված մթնոլորտում չի ընթանում։ Դաշինքի ներկայացուցիչներն այս պահին զբաղված են քարոզարշավի աշխատանքներով, փորձում են ընթացքն արդյունավետ օգտագործել․ «Այս պահին լարվածություն չկա, մենք աշխատում ենք մեզ համար, մյուս թիմերն՝ իրենց։ Միայն պետք է նշեմ, որ այս երկու օրը մի քանի պաստառներ են պատռվել, դա արձանագրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կարծում եմ՝ իրավական գնահատական կտրվի դրան, կփորձեն պարզել՝ ովքեր են եղել պատվիրատուները, ինչ պատճառաբանությամբ են պատռվել պաստառները»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Յոլյանը։ 44-օրյա պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Համայնքում գլխավոր խնդիրն այսօր անվտանգությանն է առնչվում։ Հակառակորդը մայիսից գտնվում է Գորիսի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի տարածքում, եւ, կարծես, նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու։ Արդեն նաեւ արոտավայրերի խնդիր կա։ Իսկ օգոստոսին հակառակորդը փակել էր Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով ոչ միայն այդ ճանապարհով անցնողների, այլեւ բնակիչների համար․ Ադրբեջանի ուղղակի սպառնալիքները չեն դադարում։ Իրինա Յոլյանի խոսքով՝ բոլորը գիտեն, որ Գորիսը պատերազմի ընթացքում եղել է Արցախի թիկունքը պահողը, կարեւոր ռազմավարական նշանակություն համայնք, եւ այդ հարցում աշխատանքները կազմակերպել է դաշինքի առաջին համարը՝ Առուշ Առուշանյանը․ «Հետպատերազմական իրավիճակում էլ, ինչը կախված է համայնքից, համայնքի լիազորությունների շրջանակներում է, մշտապես կազմակերպվել է բարձր մակարդակով։ Բնականաբար, ընտրվելուց հետո էլ շարունակելու ենք անվտանգային այն հարցերով զբաղվել, որոնք մեր իրավասությունների շրջանակում են»։ Յոլյանի դիտարկմամբ՝ համայնքի բնակավայրերում խնդիրները բազմաթիվ են, եւ իրենց թիմը մինչեւ այս պահը փորձել է այդ խնդիրներին արագ արձագանքե ու լուծում տալ․ «Առուշանյանն էլ, երբ անազատության մեջ չէր, մշտապես կանգնած է եղել մեր համայնքի բնակչի կողքին»,- շեշտեց նա։ Իսկ այս պահին ամենամտահոգիչ հարցերից մեկը, Գորիսի նախկին փոխհամայնքապետի խոսքով, համայնքի բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի անվտանգության է վերաբերում․ խոսքը հիշատակված ճանապարհի մասին է, որը փակել էին ադրբեջանցիները, ապա իրենց անցակետը տեղադրել, ․  «Այս պահի դրությամբ թշնամին օկուպացրել է միջպետական ճանապարհը, այլընտրանքային ճանապարհների խնդիր կա Շուռնուխում, Բարձրավանում եւ Որոտանում։ Առաջիկայում ձմեռ է, եթե հանկարծ նորից վտանգավոր իրավիճակ լինի, բնական է՝ որպեսզի այս գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն եւ արտաքին աշխարհի հետ կապն ընդհանրապես չկորցնեն, պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ։ Բազմաթիվ օրհասական հարցեր կան, որոնք հրատապ լուծում են պահանջում»։ Ինչ վերաբերում է ընթացիկ եւ ապագա ծրագրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այժմ Գորիսի 9 բնակավայրում միաժամանակ տարբեր ծրագրեր են իրականացվում՝ սկսած խաղահրապարակների, մանկապարտեզների, նախակրթարանների, զարգացման կենտրոնների հիմնումից, ճանապարհների բարելավումից, մինչեւ բնակարանաշինություն, բնակավայրերում գիշերային լուսավորությունների անցկացում․ «Մենք գրեթե ոլորտ չունենք, որտեղ ծրագրեր չիրականացվեն։ Գորիսն այն համայնքներից է, որ մշտապես բոլոր ոլորոտները ուշադրության կենտրոնում է պահում, անընդհատ ծրագրեր են իրականացվում։ Եթե տարվա ընթացքում մի քանի պետական ծրագիր ենք ունենում՝ սուբվենցիոն, պետության հետ համատեղ արվող, այդ հիշատակված ծրագրերը հիմնականում միջազգային կառույցների, անհատների, տարբեր կազմակերպությունների հետ մեր երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցությունն է բերել։ Որովհետեւ եթե մի կազմակերպության հետ մենք մեկ մանկապարտեզ ենք հիմնում, փորձը ցույց է տալիս, որ այդ արդյունավետ աշխատանքը բերում է շարունակականության ապահովման, եւ պատահական չէ, որ մենք ակտիվ աշխատում ենք։ Դոնորները չեն գալիս մեր դռները ծեծում, դա 24-ժամյա արդյունավետ աշխատանք է պահանջում»,- ներկայացրեց Յոլյանը՝ վստահեցնելով, որ այդ ծրագրերն ու աշխատանքները շարունակելու են, բայց իրենց դրա համար անհրաժեշտ է գորիսեցիների քվեն․ «Գորիսեցին պետք է ընտրի հենց մեզ, որովհետեւ Առուշ Առուշանյանը գործով է ապացուցել, այն քաղաքական գործիչը չէ, որ գա ընդամենը խոստում տալու համար։ Ինքն աշխատել է, գորիսեցին այդ աշխատանքը տեսել է եւ համեմատելու հնարավորություն ունի։ Գորիսեցու վստահության քվեն անհրաժեշտ է, որպեսզի համայնքի ղեկավարը իր սկսած գործը կարողանա շարունակել»,- եզրափակեց Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ, «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Իրինա Յոլյանը։ Ի դեպ, այս դաշինքի մաս են կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որի խորհրդի նախագահն Արա Հակոբյանն է։ «Ազգային օրակարգի» խորհրդի անդամ Հայկ Փայտյանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը համաձայնել է դաշինքի մաս կազմել, քանի որ Գորիսի ավագանու եւ առհասարակ ՏԻՄ ընտրություններն իրենք դիտարկում են տեղերում ազատագրական պայքար մղելու հոլովույթում․ ««Ազգային օրակարգ» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ օտարի շահերը սպասարկող, ապազգային եւ հակապետական այս իշխանական համակարգի դեմ պայքարը պետք է կրի ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաեւ հաստատել է իր պատրաստակամությունը մասնակցել կամ աջակցել բոլոր այն հարթակների եւ ձեւաչափերի կազմավորմանը, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել պայքարել այս հակահայկական իշխանական համակարգի դեմ»,- ասաց Փայտյանը՝ նշելով, որ կուսակցությունն ինքն էլ է նախաձեռնություն ցուցաբերում նմանատիպ հարթակներ եւ միավորումներ ձեւավորելու ուղղությամբ, որի հերթական դրսեւորումը «Հայ կառուցողական» կուսակցության հետ «Նոր պետություն» միաբանում ստեղծելն է։  Ինչ վերաբերում է Սյունիքին, եւ, մասնավորապես, Գորիսին, Փայտյանը շեշտեց, որ ազգային-ազատագրական պայքար մղելու համատեքստում քաղաքն առանձնակի կարեւորություն ունի․ «Սյունիքի մի շարք համայնքապետեր, այդ թվում Առուշ Առուշանյանը իրենց կոշտ անհամաձայնությունն են հայտնել Փաշինյանի եւ նրա իշխանախմբի կողմից իրականացվող պարտվողական գործողություններին։ Այսօր Գորիս քաղաքի առջեւ ծառացած հիմնական եւ գոյաբանական խնդիրը անվտանգային հարցն է։ Գործող իշխանախումբը Գորիս քաղաքի շուրջ գտնվող գրեթե բոլոր բարձունքները հանձնել է թշնամիներին եւ այսօր էլ արդեն միասին բացահայտ ու անթաքույց խոսում են «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ։ Այդ է պատճառը, որ փորձ է արվում չեզոքացնել բոլոր այն ուժերին եւ անհատներին, ովքեր համաձայն չեն Հայրենիքը հանձնել թշնամուն եւ պայքար են մղում դա կանխելու ուղղությամբ։ Հետեւաբար տեղերում Փաշինյանին հլու-հնազանդ, ուղղակի կառավարվող եւ նրա ցանկազած հրամանին ենթարկվող կամակատար համայնքապետերին իշխանության բերելը հերթական ծանր հարվածն է լինելու հայությանն ու հայկական պետականության խարխլված հիմքերին»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունը Գորիսում նախատեսվող ընտրությունների շրջանակում եւս անելու է հնարավորը հակահայ ծրագրերը խափանելու ուղղությամբ, եւ որ իրենց առաջարկները գլխավորապես վերաբերելու են անվտանգային խնդիրներին, ինչպես նաեւ համայնքի սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքների եւ կրթական ոլորտներում առկա հարցերի համակարգային լուծումներին։ Լուսանկարը՝ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
11:21 - 29 սեպտեմբերի, 2021
Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով. Գորիսի համայնքապետ

Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով. Գորիսի համայնքապետ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երկու ամսից ավելի է, ինչ կալանավորված է, հայտարարություն է տարածել եւ տեղեկացրել, ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, Մեծ պատասխանատվությամբ եւ վճռականությամբ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեեւ այս պահին անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է, վերականգնվելու է նաեւ թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ, քանի որ մենք մեր շիտակ ճանապարհն անցել ենք բոլորի աչքի առաջ: Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ։ Իսկ այդ հեռանկարները կյանքի կոչելու համար ունեմ բավարար կամք ու վճռականություն, աշխատասիրություն ու հայրենիքիս գործովս ծառայելու բարձր պատասխանատվություն ու նվիրում։ Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող՝ չնայած ստեղծված բոլոր խոչընդոտների եւ իմ հանդեպ ծավալվող անարդարությունների, քանի որ իմ գործն արդար է, շահս՝ բացարձակ պետականամետ, գաղափարախոսությունս՝ ազգային։ Քանի որ բոլոր այս ստեղծած արհեստական դժվարությունները, առ ոչինչ են այն մեծ առաքելության, որի համար ստացել եմ ձեր միաձայն վստահության քվեն դեռ 2017 թվականին, այն է՝ Գորիս համայնքի զարգացումն ու ազգաբնակչության բարեկեցության հաստատումը։ Իմ փոխարեն այսօր թող խոսեն այն բոլոր աշխատանքներն ու իրականացրած նախագծերը, որոնք կյանքի են կոչվել այս չորս տարիների ընթացքում՝ իմ եւ իմ թիմի ամենօրյա անձնվիրաբար նվիրումի շնորհիվ, իհարկե՝ ստանալով Ձեր ամենօրյա զորակցությունն ու աջակցությունը այն սրբազան գործին, որն իրականացնում էինք՝ օր առաջ ունենալու մեր երազանքների Գորիսը։ Կարծում եմ, արդեն գիտեք, որ երկար խոսել չեմ սիրում։ Վստահ եմ՝ արդեն հասցրել եք նկատել, որ իմ սկզբունքների հիմքում ոչ թե սին խոստումներն ու ականջ շոյող բառերն են, այլ իրական գործերն ու մնայուն արժեքների ստեղծումը, որը պատվով պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ այլ ինչ է, քան անձնվիրաբար ծառայություն ՝ Աստծո, հայրենիքի եւ ժողովրդի առաջ, որը կատարել եմ ու պատրաստ եմ կատարել մեծ պատվով, պատասխանատվությամբ ու գորիսեցուն հատուկ բարձր արժանապատվությամբ»։
11:14 - 22 սեպտեմբերի, 2021