Ավագ Ավանեսյան

ՀՀ էկոնոմիկայի գործող փոխնախարար, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ։ Ծնվել է 1993թ. մարտի 10-ին։

2009-2013թթ. սովորել է Հայ-ռուսական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 2013-2015 թթ.` Հայ-ռուսական համալսարանի ֆինանսական տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ապա ասպիրանտուրայում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։

2010թ. աշխատել է Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի Համաշխարհային ծրագրում՝ որպես փորձնակ, ապա 2012թ. ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում` դարձյալ փորձնակ։

2013-2014թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ։

2014-2015թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ։

2015-2016թթ. եղել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության խորհրդատու։

2016-2017թթ.` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում՝ մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության պետի տեղակալ։

2017-2018թթ.` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն՝ մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության պետն է եղել։

2018թ․ մարտի 6-ից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, այժմ՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար։

Հրավառությունները կթույլատրվեն միայն տոն օրերին կամ կառավարության որոշմամբ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

Հրավառությունները կթույլատրվեն միայն տոն օրերին կամ կառավարության որոշմամբ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում որոշակի դասի հրատեխնիկական արտադրանքի կիրառմամբ հրավառությունների կազմակերպումը կթույլատրվի միայն տոն օրերին կամ կառավարության թույլտվությամբ, իսկ այլ դասի հրատեխնիկական արտադրանքի վաճառքի համար կսահմանվեն կանոններ:    «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Փոխնախարարը նշեց, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով 2015-ին ընդունվել են հրավառության սարքերի դասակարգիչներ՝ 1-5-րդ:   3-5-րդ դասերի հրավառության սարքերի օգտագործմամբ հրավառություն կազմակերպելը դառնալու է լիցենզավորման ենթակա գործունեություն: «Եվ նման հրավառությունները հնարավոր է լինելու կազմակերպել միայն տոն օրերին, կառավարության որոշման հիման վրա, իսկ համայնքապետարանները պատասխանատու են լինելու համապատասխան վայրերը և կիրառման կանոնները սահմանելու համար»,- ասաց Ավանեսյանը: Իսկ 1-2-րդ դասի հրավառության սարքերի համար սահմանվում են վաճառքի կանոններ: Նախագծով վաճառքն արգելվում է 16 տարեկանից ցածր քաղաքացիներին, նաև՝ բնակելի տարածքներում: Վաճառքն արգելվում է նաև առանց համապատասխան կանոնների ներկայացման:  «Արգելվում է 1-2-րդ դասի հրավառության սարքերի վաճառքը, եթե պայթյունի արդյունքում 250 մետրի վրա ձայնային ուժգնությունը գերազանցում է 60 դեցիբելը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանից վերև արդեն սկսում են առողջության համար ռիսկեր առաջանալ»,- ասաց փոխնախարարը: Ամփոփելով նախագիծը՝ Ավանեսյանը նշեց՝ 3-5-րդ դասի հրավառության սարքերով, որոնք արդյունաբերական կատեգորիաներ են, այսինքն` բավականին բարձր հզորություն ունեն,  հրավառությունները կարող են կազմակերպվել միայն սահմանված օրերին՝ տոն օրերին կամ կառավարության կողմից սահմանված օրերին:
15:25 - 03 հունիսի,2021
Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար |armenpress.am|

Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ներդրումային դաշտը շարունակում է հետաքրքիր լինել թե հայկական, թե արտերկրի կազմակերպությունների համար՝ չնայած որոշակի զգուշավորությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախարարի պաշտոնակատարի ավելի վաղ արած հայտարարությանը, թե ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում: «Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը վերաբերում էր նրան, որ ներդրումային դաշտը սկսում է գնալով կարգավորվել: Եվ մենք բազմիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում Հայաստանի ներդրումային դաշտը շարունակելու է հետաքրքիր լինել ներդրողների համար: Տարբեր կազմակերպությունների՝ ինչպես հայկական, այնպես էլ արտերկրի, հետաքրքրությունը առկա է: Իհարկե, կա որոշակի զգուշավորություն, դա հասկանալի է»,-ասաց Ավանեսյանը: Իսկ թե այդ ներդրումները կոնկրետ երբ են լինելու, կախված է բազմաթիվ գործոններից: Շինարարության ոլորտում ներդրումներն արդեն համեմատաբար վերակագնվել են 2019-ի մակարդակում: Ներկայիս դրությամբ նախարարությունը հատկապես ուշադիր է մշակող արդյունաբերության ոլորտի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ դա տնտեսական վերականգնման առանցքային ոլորտներից է լինելու:  
15:00 - 02 հունիսի,2021
Ցեմենտի ներկրման համար առաջարկվում է սահմանել 14 հազար դրամ պետական տուրք. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|

Ցեմենտի ներկրման համար առաջարկվում է սահմանել 14 հազար դրամ պետական տուրք. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը:  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներկրման համար սահմանել 14 հազար դրամ պետական տուրք, 1 տոննա կլինկերի համար՝ 2 հազար դրամ պետական տուրք: Ավանեսյանի խոսքով՝ այն թույլ կտա հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ներմուծվող ցեմենտի և տեղական արտադրության ցեմենտի միջև: Ըստ նախագծի՝ ցեմենտի և կլինկերի  արտադրությունը դառնում է լիցենզավորվող:   «Ներկայիս դրությամբ 4 ամսվա կտրվածքով կլինկերի ներմուծումը կազմել է 22.5 հազար տոննա, որը որոշակիորեն ավելի է 2020 թվականի համադրելի ծավալներից և մոտ 5000 տոննայով ավելի է 2019 թվականի նույն ցուցանիշից»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ 2019-ի համեմատ ունենք ցեմենտի զգալի անկում: 2021-ին ներմուծվել է  24 հազար տոննայի ներմուծված ցեմենտ: 
16:14 - 25 մայիսի,2021
Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց |armenpress.am|

Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի օրենքի նախագիծ, որով կառավարությունը հնարավորություն է տալիս, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի նիստում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հիշեցրեց, որ ներկայում տրված է հնարավորություն՝ ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգել ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին ավելացված արժեքի հարկով հարկելը: «Մեր կարծիքով՝ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ ՀՀ-ում տվյալ արտադրատեսակի արտադրությունն իրատեսական չէ, և ներմուծման ժամանակ սահմանին ԱԱՀ-ից ազատելը բերելու է ավելի լավ մրցակցության, անհրաժեշտ է ֆիքսել օրենքով, որ դա թողնված չլինի կառավարության որոշումներին: Անկախ նրանից, թե ինչքան են թափանցիկ ընդունվում որոշումները, ամեն դեպքում դա ստեղծում է լրացուցիչ ռիսկեր՝ գործարարների համար: Ուստի դրանից խուսափելու համար առաջարկում ենք առաջարկվող ապրանքները նույնպես ազատել սահմանին ավելացված արժեքի հարկից»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ խոսքը մոտ 70 մլրդ դրամի ապրանքատեսակների մասին է: Ապրանքների՝ հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:
14:07 - 24 փետրվարի,2021
Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդլայնվում է միջանկյալ սպառման և կապիտալ սպառման ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Փոխնախարարի խոսքով՝ այս օրենքով միջանկյալ սպառման ապրանքներ և կապիտալ սպառման ապրանքներ ներմուծելու ժամանակ մի շարք լրացուցիչ ապրանքներ՝ ընդհանուր գումարով միջինը 70 մլրդ դրամի չափով, ազատվում են սահմանին ավելացված արժեքի հարկով հարկման պարտավորությունից: «Արդյունքում այդ տնտեսավարողների մոտ լրացուցիչ լիկվիդային միջոցներ կգեներանան: Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր տնտեսության օգուտն այս օրենքի ընդունման դեպքում կարող է 700 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամի հասնել»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ հեշտացվում է վարչարարությունը, մրցակցային տեսանկյունից առավել հավասար դաշտ է ստեղծվում: «Մինչ այդ նմանատիպ արտոնությունները տրամադրվում էին կառավարության որոշման հիման վրա: Այսինքն՝ եթե տնտեսավարողը տեղյակ էր լինում այդպիսի գործիքի, կարողանում էր օգտվել, իսկ եթե տեղեկացված չէր լինում՝ չէր կարողանում: Իսկ հիմա դա կլինի ավտոմատ կերպով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց՝ նախագիծը դրական ազդակ է տնտեսության համար: Այսպիսով, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Այդպիսի ապրանքներից է, օրինակ, եղեգնաշաքարի հումքը: Մի քանի պատգամավորներ վերապահումներ ունեին ցանկում ներառված որոշ ապրանքների վերաբերյալ:  
14:45 - 13 հունվարի,2021
Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայր է ստեղծվել. փոխնախարարը ներկայացրել է ՀԲ հարցման արդյունքները
 |armenpress.am|

Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայր է ստեղծվել. փոխնախարարը ներկայացրել է ՀԲ հարցման արդյունքները |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում բիզնեսն ավելի քիչ է առնչվում կոռուպցիոն երևույթների հետ, երկրում առավել բարենպաստ միջավայր է ձևավորվում: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ մեկնաբանելով  Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ձեռնարկությունների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հարցմանը Հայաստանից մասնակցել է 500-ից ավելի փոքր, միջին և խոշոր տնտեսվարող՝ պատասխանելով ամենատարբեր հարցերի:   «Հարցումը եղել է բազմաթիվ ուղղություններով՝ սկսած կոռուպցիայից, հարկային վարչարարությունից, վերջացրած ֆինանսերի հասանելիությամբ, գենդերային խնդիրներով և այլն՝ կապված  տնտեսվարողների հետ: Եթե նայենք, թե Հայաստանում քանի կազմակերպություն է ասել, որ որոշակի տեսքով կոռուպցիոն երևույթների հետ է առնչվել, ապա կտեսնենք, որ դա 1.4 տոկոս է: Այս ցուցանիշը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 9.4, իսկ ընդհանուր աշխարհի երկրներում 16.3 տոկոս է»,-ասաց նախարարի տեղակալը: Մեկ այլ ցուցանիշով ևս բարենպաստ պատկեր է: Մասնավորապես, պետական գնումների շրջանում քանի ընկերություն է զեկուցել, որ իրենք ստիպված են եղել ինչ-որ մեկին նվեր տալ կամ մեկի  հետ լավ հարաբերություն հաստատել, որ հաղթեն գնումների գործընթացում: Այս ցուցանիշը զրո է եղել: Եվրոպայում և Միջին Ասիայում դա 10 տոկոս է, աշխարհում այս ցուցանիշը 23.6 տոկոս է: Տնտեսվարողները պատասխանել են նաև հարցին, թե պաշտոնյային տրվող նվերը պայմանագրի ընդհանուր գնի քանի տոկոսն է կազմում: Այստեղ ևս ցուցանիշը զրո է, թեպետ շինարարական թույլտվությունների դեպքում հարցվածների մեկ տոկոսն ամեն դեպքում նշել է նվեր տալու սպասումների մասին: Այս ցուցանիշը Եվրոպայում և Միջին Ասիայում 12 տոկոս է,  աշխարհում կազմում է  20.6 տոկոս: Հարցված տնտեսվարողները պատասխանել են նաև խնդիրներին վերաբերող հարցերին: Պատասխանները վկայում են, որ բիզնեսի համար ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ ֆինանսերի հասանելիությունը: Դրանից բացի, տնտեսվարողները բարձրաձայնել են հարկերի բարձր մակարդակի հարցը: Այդ մասին նշել է հարցվածների 12.2 տոկոս: Այս ցուցանիշը Եվրոպայում, Միջին Ասիայում 19.2 տոկոսն է, աշխարհում՝ 12.5 տոկոս: «Եթե նայենք այն տեսանկյունից, թե որքան արագ է հնարավոր մեզ մոտ բիզնես սկսել, ապա կարող ենք ասել, որ անգամներով արագ ենք, քան Եվրոպայի ու Միջին Ասիայի կամ աշխարհի միջին ցուցանիշը: Ասեմ, որ մեզ մոտ ընկերություններում աշխատակազմի վերապատրաստաման մակարդակը շարունակում է մնալ ցածր:  Խնդիր է նաև ենթակառուցվածքների հարցը: Մասնավորապես, մեզ մոտ էլեկտրաէներգիայի անջատումների ցուցանիշը որոշակիորեն բարձր է, թեպետ, կորուստներն անջատումների հետևանքով շարունակում են ցածր մնալ»,-ասաց նախարարի տեղակալը: Ավագ Ավանեսյանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, սա կարևոր հարցում է ինչպես ներդրումային դաշտի, այնպես էլ գործարար միջավայրի տեսանկյունից: Այն ցույց է տալիս Հայաստանի ցուցանիշների հարաբերակցությունն աշխարհի միջին ցուցանիշների հետ: Այն ունի ոլորտային բացվածքներ, որը թույլ է տալիս տեսնել, թե որ ոլորտում ինչ է կատարվում և ինչ խնդիրներ կան: «Այս հարցման առավելությունն այն է, որ կարողանում ենք մեր երկրի հաջողությունները, դրական արդյունքները համեմատել միջազգային միջին ցուցանիշների հետ, հասկանալ, թե որտեղ ունենք առաջընթաց, որտեղ ունենք խնդիրներ, որտեղ է, որ ժամանակին եղել են խնդիրներ ու այսօր լուծված են: Ենթակառուցվածքների, կրթության, արտաքին առևտրի կազմակերպման տեսանկյունից, այո, խնդիրներ ունենք, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Այս հարցումը կարող է ուղենիշային լինել հետագայում տնտեսական քաղաքականության շեշտադրումների վերանայման տեսանկյունից: Այն բավական խորը, բավական շատ հարցերի անդրադարձող զեկույց է»,-հավելեց Ավագ Ավանեսյանը: Հարցումն անցկացվել է 546 ընկերությունների շրջանում 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Ոլորտներն են՝ սնունդ, այլ արտադրություն, մանրածախ առևտուր, այլ ծառայություններ և այլն: Հարցումն անցկացվել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում:
19:24 - 18 սեպտեմբերի,2020
Տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ը կարգելվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |factor.am|

Տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ը կարգելվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |factor.am|

factor.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բացառությունից հանել և տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը արգելել: Նախագիծն ԱԺ հուլիսի 15-ի արտահերթ նիստում ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Նա մասնավորապես նշել էր, որ օրենքի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից՝ ԵՏՄ և Առևտրի համաշխարհային կազմակերպության մակարդակներում: Ներկայում «Գովազդի մասին» ՀՀ օրենքով՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը:ԵՏՄ շրջանակում ճանաչվել է, որ սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: Այսպիսով նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը: Նախագիծը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով: Անդրադառնալով հարցի հրատապությանը՝ Ավանեսյանը նշեց, որ այն ԵՏՄ շրջանակում ճանաչվել է խոչընդոտ: Կառավարությունը համաձայնել է դա վերացնել այս ամառային նստաշրջանի ընթացքում: «Եթե սա հիմա չվերացվի, կտեղափոխվի աշնանային նստաշրջան, և լրացուցիչ խնդիրներ կառաջանան: Ռիսկ կարող է առաջացնել, որ սա ԵՏՄ շրջանակում համարվի չվերացված խոչընդոտ, ինչը կնշանակի, որ տվյալ ապրանքի վերաբերյալ կարող են սահմանափակող քայլեր իրականացնել»,- ասաց փոխնախարարը: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 85 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:
22:12 - 15 հուլիսի,2020
ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչներ տեսակոնֆերանս են ունեցել․ օրակարգում եղել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրը

ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչներ տեսակոնֆերանս են ունեցել․ օրակարգում եղել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրը

Իրանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեցին հեռավար բանակցություններ ՀՀ և ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանսի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ ՀՀ կողմից բանակցությունները վարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, իսկ ԻԻՀ կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումը: Քննարկմանը մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը և կողմերի մի շարք այլ ներկայացուցիչներ: Բանակցությունների օրակարգում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդիրն էր (մասնավորապես՝ ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով)՝ համաձայն ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության: Քննարկվեցին «գազ-ապրանք» և «ապրանք-ապրանք» փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները, և կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այդ ուղղությամբ միմյանց ներկայացնել հստակ առաջարկություններ: Տեսակոնֆերանսի մասնակիցները համաձայնության եկան կանոնակարգել նմանատիպ քննարկումների անցկացումը և առաջարկություններ ներկայացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում առաջիկա անելիքների ուղղությամբ:
20:29 - 30 մայիսի,2020
ԱԺ-ում քննարկման է դրվել բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարց |armenpress.am|

ԱԺ-ում քննարկման է դրվել բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ: ­ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի նիստում ներկայացրեց  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: «Ներկայացված օրենքներում  ներառված են դրույթներ, որոնք որոշակիորեն բարդացնում են առցանց կամ հեռակա եղանակով բաժնետերերի ժողովների կազմակերպումը  և առցանց եղանակով քվեարկումը: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ մենք նպատակահարմար ենք գտնում, որ այս առանցքային տնտեսավարողներին, որոնք բաժնետիրական ժողովներ  պետք է հրավիրեն ու որոշումներ կայացնեն, հնարավորություն տրվի, որ որոշումներ կայացնեն առանց իրենց ռիսկի ենթարկելու»,-ասաց Ավանեսյանը: Փոփոխություններով ներդրվում է իրական ժամանակում առցանց քվեարկության գաղափարը, այսինքն՝ դա այնպիսի մեթոդ է, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա չեն, բայց քվեարկությունն իրականացնում են նույն ժամանակում և այն մեթոդով, որ բոլորը մասնակցեն որոշման կայացմանը: Ներդրվում է էլեկտրոնային քվեաթերթիկի գաղափարը, տրվում են ծանուցման  մասին մի շարք սահմանումներ: Թույլատրվում է խորհրդի նիստերն իրականացնել առցանց, քանի որ բաժնետիրական ժողովը պետք է հրավիրվի խորհրդի նիստի արդյունքում: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ փաստացի նախագիծը ներկայացվել է Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի կողմից, կառավարությունը այն գտել է նպատակահարմար:
15:10 - 30 մարտի,2020
Մինչև դեկտեմբերի 31-ը ցեմենտի արտադրության պետտուրքի չափը 1 տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում |shantnews.am|

Մինչև դեկտեմբերի 31-ը ցեմենտի արտադրության պետտուրքի չափը 1 տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացնում էր «Պետտուրքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության նախագիծը, որը նախատեսում էր 3 ամսով երկարացնել ցեմենտի արտադրության նախանշված պետական տուրքի չափը: Սակայն հանձնաժողովականները որոշեցին ժամկետները փոփոխել՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակը: Որոշվեց` ցեմենտի արտադրության պետական տուրքի չափը մեկ տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում՝ առայժմ մինչև դեկտեմբերի 31-ը։ Ավանեսյանը նշեց, որ էլի քննարկումներ կկազմակերպեն և գուցե հուլիսին նոր նախագծով հանդես գան: «Մայիսին արդեն լրացուցիչ գործիքներով հանդես կգանք՝ կապված նրանից, թե լրացուցիչ ինչ շոկեր տեղի կունենան՝ կապված վերջին միջազգային զարգացումների հետ»: Փոխնախարարը նաև պատճառներ նշեց, որոնցով պայմանավորված է ցեմենտի գնանկումը, պատճառները ուղիղ կապված են Իրանում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես՝ Իրանի տնտեսության անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ ու Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաներով: Ավանեսյանը նաև նշեց` իրադարձությունների ընթացքից ու Իրանի տնտեսության հետագա տեմպերից կախված, գուցե նաև որոշումներ փոխվեն և առաջիկայում ներմուծումը ոչ թե Իրանից, այլ, օրինակ` Վրաստանից լինի՝ ավելի բարձր արժեքով: Դեռ այդ ամենը անորոշ է:
13:00 - 19 մարտի,2020
Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ |armenpress.am|

Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կառավարությունը լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ է մշակել: Այն գործադիրի փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Մենք կարգավորում ենք լիզինգի դաշտը և բացում ենք նոր հնարավորություններ լիզինգի ոլորտի զարգացման համար: Մեր գնահատմամբ՝ տվյալ փաթեթի ընդունման արդյունքում լիզինգի ծավալները ՀՀ-ում կարող են աճել մինչև երկու անգամ: Ներկայիս դրությամբ՝ ՀՀ-ում լիզինգի պայմանագրերը միշտ կնքվում էին եռակողմ, տվյալ փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի երկկողմ լիզինգի պայմանագրերի կնքումը: Սա թույլ կտա իրականացնել երկրորդային լիզինգի գործարքը»,- ասաց Ավանեսյանը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովում:
13:02 - 13 փետրվարի,2020
Հեղինակային իրավունքները կարգավորող մարմինները տարին մեկ մասհանումներ կանեն հեղինակներին |lragir.am|

Հեղինակային իրավունքները կարգավորող մարմինները տարին մեկ մասհանումներ կանեն հեղինակներին |lragir.am|

Պետությունը կվերահսկի Հայաստանում հեղինակային իրավունքները կարգավորող մարմինների գործունեությունը: Դրանք կպարտավորվեն տարին մեկ անգամ մասհանումներ կատարել հեղինակներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում ՀՀ կառավարության ներկայացրած Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը: «Համաձայնագրով կարգավորվում է ԵԱՏՄ անդամ երկրներում հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման կարգը: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը չափազանց կարևոր է: Հեղինակային իրավունքները կարգավորող մարմինները պարտավորվում են տարին մեկ մասհանումներ անել հեղինակներին: Այս մարմինները իրավունք չեն ունենում 50 տոկոսից ավել ուղղել իրենց օպերացիոն ծախսերին: Դրվում է նաև այդ մարմիններում պարտադիր աուդիտի դրույթ»,-ասաց փոխնախարարը:
13:44 - 28 մարտի,2019