Ավստրիա

 Հայաստանն ընտրվել է որպես հյուրընկալող երկիր՝ դեպի Մարս առաքելության մոդելավորման համար

Հայաստանն ընտրվել է որպես հյուրընկալող երկիր՝ դեպի Մարս առաքելության մոդելավորման համար

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում այսօր հյուրընկալվել էին 2024 թ. Հայաստանում Հայկական տիեզերական ֆորումի և Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) հետ համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի հայկական և ավստրիական կազմակերպչական թիմերի անդամները։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: «Դեսպան Արմեն Պապիկյանն իր խոսքում ուրախությամբ նշեց, որ Հայաստանը գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն։ Ընդգծելով «AMADEE-24» սիմուլյացիայի գիտակրթական կարևոր նշանակությունը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ավստրիական տիեզերական ֆորումին Հայաստանը որպես հյուրընկալող երկիր ընտրելու համար: Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF) Հայաստանն ընտրել է որպես հյուրընկալող երկիր` դեպի Մարս առաքելության մոդելավորման համար։ AMADEE24 վարժանքները կանցկացվեն 2024 թվականի մարտին։ Սիմուլյացիայի շրջանակում միջազգային անձնակազմը մեկ ամիս շարունակ կմարզվի ժայռոտ բարձրադիր սարահարթում, որը շատ առումներով նման է Մարսի վրա գտնվող սարահարթերին։ Սա կլինի OeWF-ի կողմից իրականացվող 14-րդ մոդելավորումը, որոնց ընթացքում տեխնոլոգիաներ են փորձարկվում ապագայում դեպի Մարս հետազոտական առաքելություն ուղարկելու նպատակով»,- ասված է գրառման մեջ:
16:50 - 25 հունվարի, 2024
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը վերաբերող արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը վերաբերող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը: Արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 93 կողմ ձայն: Ըստ նախագծի՝ ԵՄ անդամ պետությունների հետ շարժունակության ոլորտը խթանելու կարևորագույն նախապայմաններից մեկը ՀՀ-ԵՄ Հետընդունման համաձայնագրի պատշաճ իրականացումն է: Այն հատկապես որոշիչ նշանակություն ունի անկանոն միգրացիայի դեմ պայքարի համատեքստում: Համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, կոչ է արվում կողմերին կնքել կիրարկման արձանագրություններ: Նախագիծը ներկայացնելիս Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ սա թույլ է տալիս նաև ընդգծելու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունել, ռեադմիսիոն գործընթացներ ապահովել այն անձանց համար, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում: Մինչև այս պահը ուժի մեջ են մտել 7 երկրների հետ արձանագրություններ՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:
12:01 - 16 հունվարի, 2024
ՀՀ-ի և Ավստրիայի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր կվավերացվի
 |1lurer.am|

ՀՀ-ի և Ավստրիայի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր կվավերացվի |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Ավստրիայի կառավարությունները միմյանց հետ արագ և արդյունավետ ընթացակարգեր կունենան երկու երկրների տարածքներում գտնվող, սակայն անկանոն կարգավիճակ ունեցող կամ դրա թույլտվությունը չունեցող քաղաքացիների հետընդունման հարցում: Այդ մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը ԱԺ-ում ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ արդյունքում առաջարկվում է կանոնակարգել ռեադմիսիոն պրոցեսները Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Դաշնային Հանրապետության միջև: «Համաձայնագրի նպատակն այն է, որ փոխադարձության սկզբունքով կանոնակարգվեն այն դեպքերը, երբ անկանոն միգրացիոն հոսքեր կան ԵՄ տարածքում»,- ասաց նա և տեղեկացրեց, որ նախագիծն ինքնությունը չպարզված կամ անկանոն պրոցեսների արդյունքում ԵՄ որևէ երկրում հայտնված անձանց հետվերադարձման դեպքերի կանոնակարգումն է: Անդրադառնալով վիճակագրությանը՝ Արփինե Սարգսյանը նշեց, որ 2023-ին ԵՄ երկրներից ստացվել է 411 հայց, որոնց մասով ՀՀ-ի պատասխանը 92,9 տոկոսով եղել է դրական: Դա ցույց է տալիս ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունելու այն բոլոր քաղաքացիներին, որոնք անկանոն միգրացիոն հոսքերի արդյունքում են հայտնվել ԵՄ տարածաշրջանում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ ինչն է փոխվում գործող օրենքում: Արփինե Սարգսյանը պարզաբանեց՝ նախկինում՝ մինչև ՀՀ-ԵՄ մեկ միասնական հովանոցի ներքո հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը, ՀՀ-ն ունեցել է երկկողմ համաձայնագրեր ոչ բոլոր ԵՄ պետությունների հետ, և խնդիր էր առաջանում այն տեսանկյունից, որ ԵՄ տարածաշրջանում տարբեր երկրներ տարբեր կերպ էին կարգավորում ռեադմիսիոն ընդհանուր պրոցեսները: Սա թույլ է տալիս մեկ միասնական քաղաքականություն վարել այդ հարցում: «Օրինակ՝ կարող է ՀՀ քաղաքացին կեղծ անձնագրով հատել ԵՄ տարածքը, և ԵՄ որևէ երկրի Կառավարության համար տվյալ կեղծ անձնագրի հանգամանքը հայտնի լինի կամ հայտնի չլինի, և նրանք իրենց տվյալների բազայով չիդենտիֆիկացնեն այդ անձին՝ որպես օրինական հիմքերով տվյալ երկրի տարածքում բնակվող անձ: Եվ այս պայմաններում, ենթադրենք, եթե ամեն ինչ ակնհայտ է, այսինքն՝ անձը պարզ է, մնացած պրոցեսները կարգին են, կարիք չկա հաղորդակցվելու որևէ երկրի Կառավարության հետ, և ավտոմատ արտաքսման ռեժիմն է գործում: Բայց այն իրավիճակներում, երբ քննարկման տեղիք կա, այսինքն՝ ԵՄ տվյալ երկիրը կամ ՀՀ-ն դեռևս պետք է քննարկեն հարցը և հասկանան՝ արդյոք անձը ենթակա՞ է ռեադմիսիայի՝ ՀՀ հետընդունման, թե՞ չէ, այս համաձայնագիրն ուղղված է այս հարաբերությունների կարգավորմանը և երաշխիքներ է ստեղծում ՀՀ քաղաքացու համար, որ եթե նա անօրինական, անկանոն միգրացիոն պրոցեսների արդյունքում հայտնվել է ԵՄ երկրի տարածքում, հետ ընդունվի ՀՀ, այլ չմնա օդից կախված ինչ-որ կարգավիճակի»,- ասաց նա:   Հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ նախագծի մասով ստացվել են դրական եզրակացություններ, այդ թվում՝ ՍԴ-ինը: Նա նաև պարզաբանեց, թե ինչու է այս համաձայնագիրն անհրաժեշտ ՀՀ-ին: «Քանի որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում է, և ԵՄ-ն շատ կարևորում է, որպեսզի ընդհանուր առմամբ անկանոն միգրացիայի դեմ պայքարում կողմերը պատրաստակամություն հայտնեն իրենց քաղաքացիներին, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրներում, հետ ընդունելու, այն դեպքում, երբ այդ քաղաքացիները չունենան կարգավիճակ գտնվելու, որը համապատասխանում է այդ երկրների օրենսդրությանը»,- ասաց նա:
13:37 - 15 հունվարի, 2024
Ավստրիան նույնպես դեմ է արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին
 |factor.am|

Ավստրիան նույնպես դեմ է արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին |factor.am|

factor.am: Ավստրիայի կառավարությունը ներկա պայմաններում չի համաձայնի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը՝ ելույթ ունենալով խորհրդարանի անդամների առջև, տեղեկանում ենք Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական կայքից։ Նեհամերի կարծիքով՝ Ուկրաինայի նկատմամբ «չպետք է ֆավորիտիզմ լինի», հատկապես Բոսնիա և Հերցեգովինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ արդեն իսկ շարունակվող բանակցությունների ֆոնին, որը երկար ժամանակ է՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։ «Ներկա պայմաններում Ավստրիան չի համաձայնի Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններին»,- ասել է կանցլերի։ Նա նշել է, որ «ի նշան համերաշխության՝ Ուկրաինային և Մոլդովային նույնպես պետք է առաջարկվի անդամակցության հեռանկարը», սակայն Ավստրիայի կառավարությունը դեմ է այս երկու պետությունների անդամակցության արագացված ընթացակարգին։ Խորհրդարանում ներկայացված Ավստրիայի Ազատության կուսակցությունը (FPÖ) նույնպես դեմ է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին։ Նա պահանջել է Ավստրիայի վետոն բանակցությունների վրա։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես դեմ էր արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին։ «Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին, և բանակցությունները չպետք է սկսվեն»,- ասել էր Օրբանը։
16:33 - 12 դեկտեմբերի, 2023
Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը
 |1lurer.am|

Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը |1lurer.am|

1lurer.am: Հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ողջունել է Ավստրիայի արտգործնախարարությունը: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին։ Դա խթան կհանդիսանա ողջ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և բարգավաճման համար: Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ աջակցել այդ ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։     
15:59 - 08 դեկտեմբերի, 2023
Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։ «Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին։ Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների աջակցությունը ստացած բանաձևը կոչ է անում դաշնային կառավարությանը միջազգային «բոլոր հարթակներում և երկկողմ քննարկումներում դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից»: Բանաձևն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։ Ավստրիայի դաշնային կառավարությանը նաև կոչ է արվում ներգրավվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանության համար։ Բանաձևը նաև հանդես է գալիս Հայաստանին՝ որպես Ավստրիական զարգացման համագործակցության առաջնահերթ երկիր, անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
22:41 - 19 հոկտեմբերի, 2023
Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանին և Լաչինի միջանցքը բացելու կոչ արել
 |armenpress.am|

Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանին և Լաչինի միջանցքը բացելու կոչ արել |armenpress.am|

armenpress.am: Ավստրիական երկու խոշոր կուսակցությունների՝ իշխող կոալիցիայի մաս կազմող Կանաչների և ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության (SPÖ) արտաքին քաղաքական հարցերով խոսնակները Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություն, Լաչինի միջանցքը վերաբացելու կոչ պարունակող հայտարարություններով են հանդես եկել: Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր Էվա Էռնստ-Ձիջիչը իր հայտարարության մեջ նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ վերացնել։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում էսկալացիան շարունակվում է անդադար։ Ներկայումս խոսվում է սպառնացող սովի մասին, եթե իրավիճակն անմիջապես չփոխվի։ Լեռնային Ղարաբաղը ամիսներ շարունակ կտրված է մատակարարումներից՝ կործանարար հետևանքներով՝ թերսնվածություն, վիժումներ, դեղորայքի բացակայություն։ Այժմ հրատապ անհրաժեշտություն կա վերադառնալու հակամարտության երկու կողմերի միջև երկխոսությանը և արագ լուծում գտնելու՝ աղետալի հումանիտար իրավիճակը արագորեն մեղմելու համար», - ասում է Կանաչների արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Էվա Էռնստ-Ձիձիչը: Նա հավելել է, որ ԵՄ-ն և միջազգային հանրությունը պետք է ուժեղացնեն ճնշումը, իսկ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն։ «Մենք չենք կարող հանդուրժել, երբ քաղաքացիական հասարակությունը դառնում է քաղաքականության խաղալիքը և քաղցած է մնում քաղաքական դրդապատճառներով։ Քանի դեռ այդպես է, Ադրբեջանը ԵՄ-ի հետ առևտրային գործընկեր չպետք է լինի»,-ասում է նա։ Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում ռուսական ագրեսիային, չպետք է անտեսեն այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում։ «ԵՄ-ն և մյուս տարածաշրջանային դերակատարները,  գերտերությունները այժմ պետք է ստանձնեն իրենց պատասխանատվությունը։ Մենք ոչ մի դեպքում չպետք է հանդուրժենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բացահայտ ոչնչացումը և, հետևաբար, պետք է օգտագործենք բոլոր գործիքները դա կանխելու համար»,- շեշտում է Կանաչների կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակը։ Սոցիալիստների կուսակցության (SPÖ) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Պետրա Բայրը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում աղետալի իրավիճակ է, որտեղ 120.000 մարդ Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ կտրված է արտաքին աշխարհից։ «Լեռնային Ղարաբաղ տանող միակ ցամաքային ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով տարածաշրջանում բացակայում են ամենաանհրաժեշտ սննդամթերքն ու դեղերը։ Այստեղ՝ Եվրոպայի դարպասների մոտ, տեղի է ունենում մարդու իրավունքների դեմ հանցագործություն»,- ասել է Բայրը։ Նա հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին որոշում է ընդունել, որ Ադրբեջանի կողմից պետք է ապահովվի մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Պատգամավորն ակնկալում է, որ այս իրավիճակը վերջապես կքննարկվի ԵՄ-ում. «Այն, որ միջազգային կառույցներում պատասխանատու որոշում կայացնողները լռում են դրա մասին, բացարձակապես աններելի է: Ակնկալում եմ, որ արտգործնախարար Շալենբերգը (խմբ․ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգ) ԵՄ շրջանակներում կանդրադառնա այս հանցագործությանը և որքան հնարավոր է շուտ այս հարցը կմտցնի օրակարգ։ Ազգային խորհուրդը նրան խնդրել է դա անել դեռևս անցյալ տարի»: Բայրը խորհրդարանական հարցում է նախապատրաստում՝ ուղղված Ավստրիայի ԱԳ նախարարին։ Պատգամավորը հետաքրքրվելու է, թե ինչ դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել Ավստրիայի կառավարությունը Լաչինի միջանցքով հումանիտար օգնության մատակարարումները հնարավոր դարձնելու համար, և թե ինչ հարցեր է բարձրացրել ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ նախորդ հանդիպումներում։
11:57 - 05 սեպտեմբերի, 2023
ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց Լաչինի միջանցքը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով խաղաղ ցույց է կազմակերպվել

ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց Լաչինի միջանցքը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով խաղաղ ցույց է կազմակերպվել

Երեկ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց խաղաղ պահանջատիրական ցույց է կազմակերպվել Արցախի Հանրապետության` Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։ Հավաքը կազմակերպվել է Հայ Դատի Վիեննայի հանձնախմբի, Ավստրիայի և Սլովակիայի հայերի և Հասմիկ Հովակիմյանի նախաձեռնությամբ։  Կազմակերպիչներից Հասմիկ Հովակիմյանը հայտնում է, որ հավաքի ընթացքում թիրախավորվել են  հումանիտար ահագնացող իրավիճակը Արցախում, Ադրբեջանի կողմից անօրինականորեն բլոկադային իրավիճակի ստեղծումը, 120 հազար մարդու պատանդ պահելու փաստը, բազմաթիվ մարդու իրավունքների ոտնահարումը, Ադրբեջանի ոչ իրավական, անօրեն գործողությունները։ «ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ: Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ, այդ պատճառով բողոքի ակցիայի վայր էր ընտրվել Heldenplatz-ը՝ ԵԱՀԿ հիմնական գրասենյակի հրապարակը։ Հավաքի ժամանակ հասցեագրվել են բոլոր միջազգային կազմակերպությունները, կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ դիկտատոր ռեժիմի, ստիպել Ադրբեջանին վերջ տալ անօրինական  բլոկադային` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին պաշտոնապես նամակ է հանձնվել համապատասխան պահանջներով և տեղեկություններով։ Անտեղյակ անցորդներին բաժանվել են Արցախի պատմության և Կյանքի ճանապարհի վերաբերյալ 400 ինֆորմացիոն թերթիկներ։ Թեկուզ չնչին դրական արդյունքի համար բոլորս պետք է պատրաստ լինենք գործադրելու տիեզերական ջանքեր»,- նշված է գրառման մեջ։  Լուսանկարը՝ Հասմիկ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից
12:47 - 04 օգոստոսի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին

Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք լրագրողի հարցերն ու դրանց պատասխանները:  Հարց. Շաբաթ օրը Բրյուսելում կրկին խաղաղության շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ո՞րն է բանակցություններում Ձեզ համար ամենակարևոր կետը։ Պատասխան. Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է։ Հարց. Վերջերս լուրեր տարածվեցին Լաչինի միջանցքի արգելափակման մասին, որը դեպի Լեռնային Ղարաբաղ տանող կարևոր տրանսպորտային հանգույց է: Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակն այնտեղ։ Պատասխան. Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։ Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։ Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է: Հարց. Ելք տեսնու՞մ եք: Պատասխան. Հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի: Ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է։ Հարց. Միջազգային շատ դերակատարներ ցանկանում են միջնորդել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, նաև՝ Ռուսաստանը: Սակայն ամեն մեկն էլ նաև իր շահն է հետապնդում։ Դուք դա միշտ ընկալում եք որպես աջակցությո՞ւն, թե՞ երբեմն նաև ճնշում եք զգում: Պատասխան. Գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական, որի մասին Դուք հիմա հարցնում եք, և հումանիտար: Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։ Հարց. Ո՞րն է տևական խաղաղության նախապայմանը: Պատասխան. Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը։ Հարց. Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին կնքված հրադադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր ճնշման տակ հայտնվեց. շատերը հրադադարն ընկալեցին որպես «կապիտուլյացիա», երբեմն տեղի էին ունենում բողոքի բուռն ակցիաներ: Ինչպիսի՞ն է այսօր տրամադրությունը Հայաստանում։ Պատասխան. Այո, այդ ժամանակ լուրջ ճգնաժամ կար։ Կազմակերպիչների շարքում էին ծայրահեղական ուժեր: Նաև կառավարական շենքերը ենթարկվեցին հարձակման։ Ես ինքս հարձակման եմ ենթարկվել, այն ժամանակ խորհրդարանի նախագահն էի: Մենք որոշեցինք ժողովրդին դիմել: Այդպես է գործում ժողովրդավարությունը։ Ընտրությունների հիմնական հարցերն էին Փաշինյանի խաղաղության օրակարգը և թե արդյոք Հայաստանը պետք է շարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները։ Չնայած բոլոր դժվարություններին՝ իշխող կուսակցությունը հաղթեց ազատ և արդար ընտրություններում։ Իհարկե, այսօր էլ կա քննադատություն իշխանության հասցեին, որն առողջ է։ Բայց այն ժամանակվա ճգնաժամը հաղթահարվեց։ Հարց. Որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանից հետո։ Ձեր երկիրն, ի վերջո, Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։ Պատասխան. Եթե ​​հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ: 
14:50 - 21 հուլիսի, 2023
Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր․ Ավստրիայի ԱԳՆ |1lurer.am|

Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր․ Ավստրիայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է վերջ դրվի: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը Վիեննայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո: Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալեքսանդր Շալենբերգը, ընդգծելով, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը մտահոգիչ է, հայտարարել է. «Դեռ շատ բաց հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Դրանց թվում կա մեկ մարդասիրական խնդիր, որը մեզ մեծ անհանգստություն է պատճառում. դա Լաչինի միջանցքի շրջափակումն է: Դրան պետք է վերջ դրվի»: Շալենբերգն իր աջակցությունն է հայտնել նաև Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդությամբ Երևանի և Բաքվի բանակցություններին՝ ընդգծելով, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ, և հույս ունի, որ ի վերջո կձևավորվի կայուն խաղաղության համաձայնագիր: Ավստրիայի գլխավոր դիվանագետն ասել է նաև, որ Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Վիեննա մեկնարկել է ավստրիացի գործընկերոջ՝ Ալեքսանդր Շալենբերգի հետ առանձնազրույցով, որին հաջորդել են ընդլայնված կազմով հանդիպումն ու մամուլի համար հայտարարությունները:
12:11 - 19 հուլիսի, 2023
Ավստրիան արտաքսել է չորս ռուս դիվանագետի

 |factor.am|

Ավստրիան արտաքսել է չորս ռուս դիվանագետի |factor.am|

factor.am: Ավստրիան չորս ռուս դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և կարգադրել նրանց լքել երկիրը մինչև փետրվարի 9-ը։ Այս մասին հայտնել է Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Երկուսը Վիեննայում ՌԴ դեսպանատան դիվանագետներ են, ևս երկուսը՝ Ավստրիայում ՄԱԿ-ի գործակալություններից մեկի աշխատակիցներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ավստրիայի ԱԳՆ-ն երկու դիվանագետի մեղադրել է «դիվանագիտական ​​կարգավիճակի հետ անհամատեղելի գործողությունների», իսկ ՄԱԿ-ի ռուսական առաքելության երկու աշխատակցի՝ «շտաբի համաձայնագրին անհամատեղելի գործողությունների մեջ»։ Վերջին անգամ Ավստրիան ռուսական առաքելությունների աշխատակիցների արտաքսել էր 2022 թվականի ապրիլին․ այդ ժամանակ Վիեննայում դեսպանատան երեք աշխատակից և Զալցբուրգում գլխավոր հյուպատոսության մեկ դիվանագետ էր ուղարկվել Ռուսաստան: ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել էր հայելային՝ վտարելով Ավստրիայի դեսպանատան չորս աշխատակցի։
16:34 - 02 փետրվարի, 2023