Արամ Սարգսյան

Քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ (1999-2000), նախկին պատգամավոր։

2001 թվականին հիմնել է «Հանրապետություն» կուսակցությունը։ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-1993 թվականներին «Արարատարդշին» տրեստում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1993-1998 թվականներին՝ «Արարատցեմենտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծով տնօրեն, 1998-1999 թվականներին՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն, 1999-2000 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2000 թվականին՝ կրկին «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։

2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։

Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։

Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։

Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, զինծառայողներ։ ԶՈՒ նվագախմբի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ներկայացվել են դրվագներ՝ Վազգեն Սարգսյանի կենսագրությունից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։
21:21 - 03 մարտի, 2024
«Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններից հետո խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին՝ փաստացի դառնալով ՕԵԿ-2․ Մարության

«Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններից հետո խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին՝ փաստացի դառնալով ՕԵԿ-2․ Մարության

«Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում, իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կեղծ և զրպարտչական տեղեկություններ է հնչեցրել մեր հասցեին»,- ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Հայկ Մարությանը՝ շարունակելով․   «Ցավով ենք արձանագրում, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի առիթով հրավիրված հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն օգտագործել է այդ առիթը՝ կրկնելու համար իշխանական քարոզիչների կողմից դաշտ նետված թեզերը՝ ակնարկելով, թե մենք «դրսից եկող հանձնարարություններ» ենք կատարում։   Ընդ որում, Սարգսյանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մենք իբր պատրաստ ենք եղել ինչ-որ համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Սրանք բացարձակ սուտ տեղեկություններ են, որոնք նպատակ ունեն Հայաստանում վարկաբեկել որևէ ընդդիմադիր գործունեություն՝ այն հավասարեցնելով «5-րդ շարասյանն» ու «դրսի ուժերին ծառայությանը»։ Սա, քաղաքական անբարոյականություն լինելուց բացի, առաջին հերթին հակասում է դեմոկրատական, մրցակցային քաղաքական համակարգի մասին պատկերացումներին։   Երևանցիները լավ են հիշում, որ ավագանու ընտրություններից անմիջապես հետո ես հստակ հայտարարեցի, որ չեմ պատրաստվում կոալիցիոն հուշագրեր ստորագրել որևէ ուժի հետ՝ առաջարկելով բոլոր ոչ-իշխանական ուժերին, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությանը՝ առանց նախապայմանների բացառել ՔՊ վերարտադրությունը Երևան քաղաքում։ Մենք մնացինք մեր դիրքերում՝ մեկ քայլ անգամ չնահանջելով մեր սկզբունքներից։ Ի հակառակ դրա, ընտրություններից առաջ ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններից հետո փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին՝ փաստացի դառնալով ՕԵԿ-2։   Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք առաջնորդվում արտաքին որևէ «ուժամետ» լինելու տրամաբանությամբ, մեր գլխավոր նպատակն է՝ ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանի արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքին հասնելը։ Այդ նպատակին մենք հասնելու ենք մեր հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ սկսելով մեր ծառայությունը Երևան համայնքում։   Կրկին ափսոսանք ենք հայտնում, որ Արցախն ազատագրած սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շնորհիվ քաղաքական կարիերա անող նրա եղբայրը վերածվել է ՔՊ խոսափողի՝ կրկնելով այն նույն քարոզչական հնարքները, որոնք օգտագործում է Արցախի կործանման հարցում առանցքային դերակատարություն ունեցած այս իշխանությունը»,- գրել է Մարությանը։  Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով ռուսական ուժերի մասին, Արամ Սարգսյանն ասել է․ «Եթե հիշում եք, Հայկ Մարությանը եւ Անդրանիկ Թեւանյանը համաձայնել էին փաստաթուղթ ստորագրել ամբողջական իշխանափոխության մասով, հիմի հիշեք՝ [ռուսական ալիքի] հաղորդման ժամանակ ինչից էին խոսում՝ ամբողջական իշխանափոխությունից։ Ո՞վ է ամբողջական իշխանափոխությունից խոսում ու Նիկոլ Փաշինյանին դժոխք էր ուղարկում, ՌԴ նախկին նախագահ Մեդվեդեւը, ո՞վ էր ասում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին պիտի վաղուց սպանած լինեին՝ Մարգարիտ Սիմոնյանը, հիմի կասե՞ք՝ էդ մարդկանց տարբերությունը ու Մարգարիտ Սիմոնյանի․ զրո տարբերություն, որովհետեւ էդ մարդիկ սպասարկում են բացարձակ էդ շահը, ու էդ կոնսենսուս մինուս մեկը չեղավ, իրենք էդ չեն մարսում, բայց ես խոստացել էի, որ կոնսենսուս մինուս մեկ չեք ունենալու, դուք էդ ռուսական ուժերով իշխանության չեք գալու։ Ինչքան էլ ձեզ ճղեք, թե դերասան եք, ռուսական չեք, ռուսակա՛ն եք, հենց մենակ էն, որ համաձայնել եք, որ ամբողջական իշխանափոխության կողմ եք, դա ֆիքսում է, որ դուք ռուսական եք»,- ասել է Արամ Սարգսյանը։
12:13 - 28 հոկտեմբերի, 2023
Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին. ովքե՞ր են ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում
 |armlur.am|

Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին. ովքե՞ր են ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում |armlur.am|

armlur.am: «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին. քաղաքապետի նրանց թեկնածուն Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է: ArmLur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը հայտնեց, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: -Տիկի՛ն Խաչատրյան, ովքե՞ր են կուսակցության քարոզարշավն իրականացնելու, արդյո՞ք պարոն Սարգսյանն անձամբ մասնակցելու է քարոզարշավին: -Այո՛, Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին, քանի որ հենց ինքն է ղեկավարելու կուսակցության շտաբը: -Արդեն պատրա՞ստ է կուսակցության ընտրական ցուցակը, ովքե՞ր են ընդգրկված: -Կուսակցության ցուցակը 1-2 օրից կներկայացվի ԿԸՀ: Ցուցակում շատ են անունները. եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Արտակ Զեյնալյան, Սարգիս Մադաթյան և ես: Ցուցակում լինելու է նաև լեգենդար հրամանատար Ռոմիկ Մխիթարյանը, այս պահին՝ այսքանը: -Երեկ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին։ Տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ նա բավականին բարձր վարկանիշ ունի, ու նրա մասնակցությունը կարող է շատ բան փոխել ընտրությունների վերջնարդյունքում, ի՞նչ կասեք այս մասին: -Հայկ Մարությանը՝ որպես դերասան ունի բարձր վարկանիշ, մնացածը ցույց կտան ընտրությունների արդյունքները: Ոչ մի կերպ չեմ վերաբերվում նրա թեկնածությանը, ես իմ տեսակետը քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ ասել եմ դեռ իր պաշտոնավարման ժամանակ՝ ավագանու դահլիճում, իսկ որպես դերասան Մարությանը փայլուն դերասան է, միգուցե՝ էր: Ինչ վերաբերվում է բարձր վարկանիշին՝ ընտրության արդյունքները ցույց կտան:
12:53 - 09 օգոստոսի, 2023
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
18:17 - 02 հուլիսի, 2022
Տիգրան Աբրահամյանն անվճար ուսանելու հնարավորություն է առաջարկում զորացրվող զինվորականների համար |hetq.am|

Տիգրան Աբրահամյանն անվճար ուսանելու հնարավորություն է առաջարկում զորացրվող զինվորականների համար |hetq.am|

hetq.am: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: Գործող օրենքով` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը) իրավունք ունեն Հայաստանում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անվճար սովորելու: Պատգամավորն առաջարկում է ցանկում ներառել նաև զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինվորական ծառայողներին, այդ թվում՝ սպաներին և զորացրվող զինվորականներին: Ըստ Աբրահամյանի` ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը դժվար իրավիճակում է հայտնվում, քանի որ համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, ինչը հանգեցնում է նրան, որ վերջիններս մտածեն արտագաղթի մասին: Պատգամավորի ներկայացմամբ` կրթություն ստանալու երաշխիքը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար սահմանելը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ չնայած նախագծի վերաբերյալ կառավարությունը դրական դիրքորոշում ունի, սակայն առաջարկում են ձեռնպահ մնալ: Նրա խոսքով` կողմ են առաջարկվող փոփոխությունները տարածել նաև պայմանագրային զինծառայողների վրա, սակայն երկարամյա ծառայությունից զորացրվող սպայի համար պետության միջոցներով այլ մասնագիտություն ձեռք բերելն, ըստ նրա, պայմանագարյին զինծառայության գրավչությունը մեծացնող պայման չէ: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:34 - 15 մարտի, 2022
Բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

Բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ «Բագրատ Զաքարյանը 15-ից 8 կողմ ձայնով ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար»,- գրել է Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Մեղրի համայնքում հաղթել էր Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 59,47 տոկոսը։ Մեղրիում պայքարում էին 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը։ Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ «Հանրապետություն» կուսակցություն՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցություն՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։
12:46 - 11 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում. տեղի է ունեցել հանդիպում Արամ Սարգսյանի հետ

Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում. տեղի է ունեցել հանդիպում Արամ Սարգսյանի հետ

Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի հետ: Արամ Սարգսյան – Շնորհավորում եմ շատ համոզիչ հաղթանակի համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ շատ, ուրախ եմ հանդիպման համար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել նաև, որ հետևում էի Ձեր քարոզարշավին, և անկեղծ ասած շատ լավ տպավորություն եմ ստացել: Մտածում էի՝ «Հանրապետություն» կուսակցությունը կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը: Ընտրությունը հենց դրանով է ընտրություն, որ նախ բազմաթիվ գործոններ ազդում են պրոցեսի վրա, և ինքը միևնույն է ունի որոշակի անկանխատեսելիության գործոն: Այսօրվա մեր հանդիպման հիմնական թեման՝ կուզեի լսել Ձեր պատկերացումները ներքաղաքական կյանքի, հետագա զարգացումների վերաբերյալ, Ձեր կուսակցության և անձամբ Ձեր պատկերացումները անելիքների վերաբերյալ, թե ինչպես եք տեսնում «Հանրապետություն» կուսակցության և կառավարության, խորհրդարանական մեծամասնության հարաբերությունները: Նաև նախկին շրջանի փորձից ինչն է, որ Ձեզ անհանգստացրել է և ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի մենք քաղաքական դաշտում կարողանանք ավելի համագործակցային ու պոզիտիվ դաշտ ստեղծել. պոզիտիվ՝ ոչ թե կառավարության նկատմամբ, այլ պոզիտիվ, որպեսզի փոխադարձաբար ավելի լսելի լինեն կառավարությունն ու արտախորհրդարանական ուժերը, որովհետև, կարծում եմ, որ իսկապես լսելիությունը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ կան գաղափարներ, կան առաջարկներ, մտքեր, որոնք աղմուկի մեջ կորում են և չեն լսվում: Այս թեմաներով կուզեի խոսեինք մանրամասն և տեսնեինք, ինչքանով են համընկնում մեր պատկերացումները: Արամ Սարգսյան – Շատ բարի, շատ լավ: Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը: Եվ այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով և գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, և այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջև փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձև: Արտախորհրդարանական ուժերի խնդիրը շատ ավելի հեշտ է այդ առումով: Իմ կարծիքով՝ ազդեցություններն էլ շատ ավելի փոքր: Այստեղ հիմնական բանալի բառը Ձեր՝ բոլորի վարչապետ լինելն է՝ անկախ նրանից, թե իրենք որ թիմից են: Իհարկե, հասկանում եմ, որ այն թիմերում 20 տոկոսն է մոլորյալ, որոնց վարչապետը, իսկապես, արժե լինել: Մյուսներն այլ-այլ նպատակներ ունեն՝ իրենց նախկին ունեցած ազդեցությունները վերականգնել, հովանավորչությամբ զբաղվելու կամ որոշակի նյութական իրավիճակներից ելնելով շտաբներում աշխատելով այդ քվեները ձևավորվել են: Բայց ամեն դեպքում կա փաստը: Կարծում եմ՝ իրենք տեսնում են, որ իրենք էլ են հակված Ազգային ժողով մտնելու, առանձնապես աղմուկ անելու բան չունեն, բողոքները ենթատեքստ չունեն: Այդ բողոքներով մեզ կծաղրեին, եթե Սահմանադրական դատարան մտնեինք, հարցումների հիմքի վրա կամ միտինգներին շատ մարդ լինելու: Դա անհեթեթ է ուղղակի: Մեր մասով՝ կարծում եմ, որ մշտապես լինելու ենք պետության կողքին, պետականության կողքին: Մեզ համար դա գերկարևոր է, գերկարևոր է Հայաստանի Հանրապետության անկախությունը, այդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով: Սա համարում ենք շատ կարևոր ու գտնում ենք, որ դրանով թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներին բավականին օգնած կլինենք: Ու հակված ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակել: Նաև տնտեսական դաշտում են առաջարկները, ինչ կլինեն, սիրով կներկայացնենք կառավարությանը, փորձենք հետամուտ լինել, որ դրանք տեղ հասնեն ու իրականություն դառնան, իսկ եթե մերժվում են, ապա հիմնավոր մերժվեն և այդ մերժումները կարողանանք բացատրել նաև մեր գործընկերներին, որ բիզնեսը չնեղանա: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:
15:34 - 22 հունիսի, 2021
Եթե լինեն փաստարկներ՝ կբողոքարկենք ընտրությունների արդյունքները. Արամ Սարգսյան |armtimes.com|

Եթե լինեն փաստարկներ՝ կբողոքարկենք ընտրությունների արդյունքները. Արամ Սարգսյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն ընտրությունների արդյունքների վերաբերյալ այս պահին ձեռնպահ է մնում տեսակետ հայտնելուց: Վերջին ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորած Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին ընտրությունների արդյունքների վերաբերյալ չունեն այնպիսի փաստեր, որպեսզի որեւէ եզրակացության գան, դրա համար ձեռնպահ են մնում: Հարցին՝ ի՞նչ-որ խնդիրներ կան, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն հայտնում, Սարգսյանը պատասխանեց. «Մեզ համար օրինակ՝ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու հանկարծ Վրաստանից անջատվեց Հայաստանին էլեկտրամատակարարումը այն պահին, երբ հաշվարկներ էին կատարվում: Այդպիսի կարեւոր հարցադրում ունենք, բացատրություն չունենք: Ինչ է կատարվել այդ 5-7 րոպեի ընթացքում՝ դա նույնպես չենք հասկանում: Հարցադրումներ կան եւ երբ մոտ օրերս իսկապես ամփոփվեն արձանագրությունները կհասկանանք, եթե եղել են ինչ-որ ճչացող խախտումներ, ապա կասենք այդ մասին: Այս պահին դեռեւս չենք կարող ասել, որ փաստեր ունենք, բայց, որ հարցեր կան, դա միանշանակ է»:
14:14 - 21 հունիսի, 2021
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում |armenpress.am|

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում |armenpress.am|

armenpress.am: «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 10-ին քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում: Կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշեց, որ Արմավիրի մարզում քարոզարշավն իրականացնելու ժամանակ այցելել է Վաղարշապատ և Արմավիր քաղաքներ և այդ ընթացքում 10 կմ քայլել է: Խոսելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին` Սարգսյանը շեշտեց, որ այդ վիճակից դուրս գալու համար պետք է շահագործել ունեցած բնական ռեսուրսները: «Մենք պետք է ջրային ռեսուրսներն օգտագործենք, մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում բերքը իրացնել: Կա անգլիական մի ընկերություն, որը պատրաստ է 6.4 մլրդ դրամ ներդրում անել ՀՀ-ում՝ ջրային ռեսուրսների վրա»,- նշեց Արամ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ աշխատատեղեր է պետք ստեղծել, և սոցիալական խնդիր կարող են լուծել նաև հանքերի շնորհիվ: Սարգսյանը բոլորին հորդորեց անպայման գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Սահմանին կանգնած զինվորը հայրենիքի առաջ իր պարտքն է կատարում, իսկ նրանք, ովքեր զոհվեցին, նույնպես հայրենիքի առաջ պարտքն էին կատարում: Ձեր առաջ հայրենիքը շատ փոքր պարտք է դրել, դուք պետք է գնաք ընտրատեղամաս, ձևավորեք ձեր սրտին հոգեհարազատ իշխանություն»,- ընդգծեց Սարգսյանը՝ դիմելով գեղարքունիքցիներին:
12:16 - 11 հունիսի, 2021
Հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը․ Արամ Սարգսյան

Հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը․ Արամ Սարգսյան

Մեր նախընտրական կարգախոսն է անվտանգություն և աշխատատեղ։ Մենք համարում ենք, որ այդ երկու բաղադրիչները իրար հետ փոխկապկացված են։ Այս մասին Էջմիածնում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Առանց ուժեղ տնտեսության չկա ուժեղ բանակ, չկա ուժեղ գիտություն, չկա ուժեղ առողջապահություն, չկա ուժեղ սոցիալական ապահովություն, և որպես խնդրի լուծման տարբերակ առաջարկում ենք հույսներս դնել մեր ունեցած մարդկային և բնական ռեսուրսների վրա, շահագործել մեր ունեցած հանքային բոլոր ռեսուրսները, կառավարել մեր ունեցած ջրային ռեսուրսները, դրանից եկած փողը տանել բանակ, տանել գիտություն և կրթություն, սպառազինել մեր բանակին այնպես, որ կարողանա առաջիկա մի քանի տարի հետո արդեն իսկ շատ լուրջ հակահարված տալ թշնամուն, որ թշնամին մեր սահմանները խախտելուց առաջ փորձի մտածել»։ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը իր պահվածքով չի բավարարում այն չափանիշները, որպեսզի կարողանա օժանդակել ՀՀ-ի սահմանները պահելուն։ «Ավելին՝ օժանդակում է հակառակորդին, և մենք հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը, դիմելով ՄԱԿ-ին, դիմելով Մինսկի խմբի եռանախագահող երկներին՝ այս խնդրում իրենց մասնակցությունն ունենալու, որովհետև մենք համոզված ենք, որ եռակողմ համաձայնագիրը բխում է Ադրբեջանի շահերից, որ եռակողմը իրականում քառակողմ է և դրանում մասնակցում է Թուրքիան, որ փաստաթուղթը ստորագրելուց հետո անցել է վեց ամիս և վիճակը ոչ միայն չի կայունացել, այլ օր օրի համար ավելի վատ հանգամանքներ են ի հայտ գալիս, և այս տեմպը շարունակվելու դեպքում եթե որևէ փոփոխություններ չլինեն, մենք անընդհատ կորցնելու ենք, դրա համար արտաքին քաղաքական նոր խաղացողների ներգրավում է պետք»։
16:02 - 08 հունիսի, 2021
Այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում․ Արամ Սարգսյան

Այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում․ Արամ Սարգսյան

Եթե մենք հետևություններ չանենք տեղի ունեցածից, մեզանից անընդհատ տանելու են, շատ բանական է և սրանից ավելի վատ վիճակներ կան։ Օրինակ Սիրիան ավելի վատ վիճակում է քան մենք, ու ես չեմ կարող ասել, թե մեզ մոտ նման բան չի կարող լինել։ Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը, գտնում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք այս վիճակ հաղթահարելու։ Այս մասին Ալիք Մեդիայի «Զրույց Թաթուլ Հակոբյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։  «Մենք պետք է հասկանանք, որ նաև պարտությունն է կարելի պատվով ու արժանապատվությամբ տանել, մենք ինքներս մեզ չխարազանենք։ Ճիշտ հետևություններ անենք կարող ենք դուրս գալ այս վիճակից։ Ես նաև տեսնում եմ, որ  3-4 տարվա ընթացքում մենք կարող ենք այնքան ուժեղանալ, որ մեր հետ կապված խնդիրներում խոսենք որոշակի պայմաններով։ Մենք պարտադրված ենք դա անել, Արցախի հարցը պահել օրակարգում և լուծել այդ հարցը»,- հավելեց Սարգսյանը։ Վերջինս խոսելով անվտանգային համակարգի մասին, նշեց, որ անվտանգություն ասվածն իր համար ունի երկու ատրիբուտ, առաջինը բանակն է, մյուսը՝ Արտաքին գործերի նախարարությունը։ Սարգսյանը հավելեց, որ փոքր երկրները, ովքեր ունեն 80-90 միլիոնանոց հզորությամբ հարևաններ, իրենց պաշտպանության համար ունենում են օրինակ գերժամանակակից սպառազինություն՝  միջուկային զենք, այնպես ինչպես Իսրայելը։ Սարգսյանն ավելացրեց․ «Իսրայելին այդ զենքը տվել է ԱՄՆ-ն, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մեզ այդ զենքը չի տալիս։ Մենք դա չունենք, որ Թուրքիային զսպենք, որ ինքը մեր տարածքների վրա աչք չունենա։ Ավելին մեր ռազմավարական գործընկերը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանին մենակ բռնացրեց, ու պարտադրեց եռակողմ հայտարարության փաստաթղթում 9-րդ կետ գրել, որով միջանցք է ուզում, որ կապ հաստատի Ադրբեջանի հետ ու սա ակնհայտ փաստ է։ Արտաքին քաղաքական դաշտում բազմաթիվ ուղղություններից մեզ փորձում են ձեռք մեկնել և մենք պարտավոր ենք այդ մեկնած ձեռքից օգտվել, որովհետև այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում։ Երբ մենք ասում ենք՝ չենք կարողանում մեր սահմանը պահել, դա մեր կողմից  ստորագրված ՀԱՊԿ փաստաթղթից է։ Դուք պատկերացնում եք զինվորը կանգնած է սահմանին, իր թշնամի երկրի զինվորը գալիս է, ինքն ինքնաձիգով է, բայց չի կրակում, գալիս են ձեռնամարտի են բռնկվում։ Պատճառն այն է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը մեզ ասում են՝ հենց կրակեցիք, մենք ձեզ մենակ ենք թողնելու, չպետք է կրակեք։ Ադրբեջանն էլ գիտի, որ չենք կրակելու, իրեն էլ ասում են քո համար առաջ գնա, չեն կրակելու։ Հակառակ դեպքում, ինչպես կարող են կիլոմետրերով առաջ գալ ու չկրակեն, եթե այդ մարդիկ վախկոտ են, ապա ինչու են գնում և բռունցքներով պաշտպանում մեր սահմանը, իրենք խիզախ տղերք են»։ Խոսելով Մեղրիի միջանցքի մասին, Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի վարչապետին պարտադրել են՝ եռակողմ հայտարարության մեջ ավելացնել 9-րդ կետը, քանի որ Ղարաբաղյան պատերազմը որևէ կապ չունի Մեղրիի միջանցքի հետ։  «Ու ապրեն ՀՀ իշխանությունները, որ գոնե միջանցք չեն գրել, այլ գրել են տարանցիկ ճանապարհներ։ Վարչապետը միջանցքի տարբերակին չի համաձայնել, որովհետև իմ կարծիքով հասկացել  է, թե հոկտեբերի 27-ը ինչումն էր։ Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ միջանցքը չկայանա:   Մենք շատ լավ հասկանում ենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասաց չի լինելու միջանցք,  Սյունիքում խնդիր առաջացավ նաև նախկին սովետական սահմաններով դելիմիտացիայի և դեմարկացիայի»,- հավելեց Սրագյանն, ընդգծելով, որ տարանցիկ ճանապարհների հարցը պետք է քննարկվի առանձին հարթության մեջ և պետք  է քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի կարծիքով, եթե այդ տարանցիկ ճանապարհներին կանգնեն  ՄԱԿ խաղաղարարներ, ադրբեջանցիններն էլ  անցնեն այդտեղով, այդ դեպքում անվտանգությունը  ապահովված կլինի։      
13:43 - 05 հունիսի, 2021