Արարատ Միրզոյան

ԱԺ գործող նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեկ այլ կարգադրությամբ աշխատանքից ազատվել են նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ  Ավետիսյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։ Աշխատանքից ազատվել է նաև Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։
20:41 - 28 հուլիսի,2021
Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահամնադրության օրվա առթիվ:    «Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:   Արժեքները, որոնք ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար մղած պայքարը։   Այժմ, դաժան փորձություններից և արհավիրքներից հետո մեր ժողովուրդն իրավունք և ինչ֊որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու և կրկին կառուցելու իր երջանիկ ապագան, ապացուցելու, որ այդ արժեքները սրբազան են, անքննելի և անսակարկելի, իսկ մեր պետականության ընթացքը` անկասելի։   Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»։
14:09 - 05 հուլիսի,2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի եւ ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում եւ կարեւորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում: Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել եւ աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրեց, որ, բացի երկարաժամկետ դիտորդներից, հունիսի 20-ին ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն եւս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:
18:04 - 19 հունիսի,2021
Կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց չեք կարող վտանգի տակ դնել ազատությունը, ժողովրդավարությունը. Միրզոյան |armenpress.am|

Կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց չեք կարող վտանգի տակ դնել ազատությունը, ժողովրդավարությունը. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Արարատ Միրզոյանը համարում է, որ Հայաստանն ունի ընտրության երկու ճանապարհ, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում համարեց անկյունաքարային: Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին: Միրզոյանը նախ ներկայացրեց այն, ինչ արել են 3 տարվա ընթացքում՝ հորդորելով հաշվի առնել, որ առաջին տարում չեն ունեցել խորհրդարանական մեծամասնություն, հետևաբար՝ անհրաժեշտ գործիքներ բարեփոխումների համար, հիշեցնելով կորոնավիրուսի համավարակի, նաև պատերազմի մասին:  Քաղաքական համակարգի բարեփոխումներից նա նշեց Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը: Դատաիրավական բարեփոխումների մասին խոսելիս՝ Միրզոյանը նշեց, որ, ցավոք, դրանք դեռ անավարտ են, սակայն հիշատակեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը: Նա հիշեցրեց պետբյուջեի հարկերի՝ ավելի քան 26 տոկոսով ավելացման մասին, նվազագույն աշխատավարձի բարձրացման և այլ բարեփոխումների մասին: « Նրանք, ովքեր այստեղ կանգնած են և նրանք, ովքեր հիասթափվել են կամ տատանվում են, այս ընտրությունների ելքը որոշելու է ոչ թե մեր՝ հարթակում կանգնածների իշխանության լինել-չլինելու հարցը, այլ նշածս փոփոխությունների շարունակականության հարցը: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող հիասթափվել ձեր երազանքներից՝ ձեր և ձեր երկրի մասին պատկերացումներից: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող կասկածի և վտանգի տակ դնել ազատությունը, հավասարությունը և ժողովրդավարությունը: Դուք չեք կարող կասկածի տակ դնել այս արժեքների համար 3 տարի առաջ ձեր իսկ մղած պայքարը»,-ասաց Միրզոյանը: Ըստ նրա՝ այս հանգրվանում Հայաստանն ունի երկու հնարավոր ճանապարհ: Եվ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում նա համարեց անկյունաքարային: «Առաջին՝ հանձնվել, համակերպվել, կոտրվել, վերադառնալ անցյալ, դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացու ունեզրկում, կեղծված ընտրությունները: Եվ երկրորդ՝ ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց, շտկել մեջքը՝ առանց դադարելու շարունակել անհրաժեշտ բարեփոխումները և քայլ առ քայլ կառուցել Հայաստանի ապագան: Եվ այդ ապագան հաստատապես կա: Եվ ընտրությունն էլ միանշանակ է՝ ապագա կա»,-ասաց Միրզոյանը:
21:07 - 17 հունիսի,2021
«Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա»․ Արարատ Միրզոյան |hetq.am|

«Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա»․ Արարատ Միրզոյան |hetq.am|

hetq.am: Կապանում հանրահավաքին առաջին անգամ ելույթ ունեցավ նաև խորհրդարանի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը։  Ըստ նրա` Հայաստանը մինչ 2018 թվականի իշխանափոխությունը ճահիճում էր, և մարդիկ, որոնք ճահիճ էին կերտել, «ատամները կրճտացնելով, անհամբեր սպասում էին իրենց սայթաքելուն»: «Հենց լավ էլ գիտեին, որ պատերազմ է լինելու, կհիշեք երևի առաջին օրվանից ասում էին` էսա հողերը տալու են, գիտեին, որովհետև իրենք էին սարքել ու հիմա այդ մարդիկ ցնծում են էս պատերազմի ավարտից, որովհետև սրբապիղծ են: Նրանց համար սա մի առիթ է վերադարձնելու իրենց բորենիների իշխանությունը Հայաստանում: Ոնց 1998-ին էին եկել իշխանության առիթ դարձնելով Ղարաբաղը, էնպես էլ հիմա են ուզում գալ»,- ասաց նա: Միրզոյանը վրդովվեց, որ իշխանության որոշ ընդդիմախոսներ նույնիսկ զոհերի թիվն են ուռճացնում: «Իբր 4000-ը քիչ է, մի հատ էլ ասում են 5000 զոհ, տո ստի հերն եմ անիծել, թե էդքան զոհ ունենք»,- ասաց Միրզոյանը: Ըստ ԱԺ խոսնակի համոզման` 2020-ի սեպտեմբերի զարգացումները նախկին իշխանությունների «սարքածն է», լավագույն դեպքում` հանցավոր անգործության արդյունքը: «Ով չգիտեր, որ պետք է էդ հողերը տան, գնացեք հարցրեք Արցախում, եթե էդպես չէր, ինչի էր Սերժ Սարգսյանը հավաքել Արցախի ռազմաքաղաքական էլիտային ու ասել` պետք է տանք, որովհետև եթե չտանք, ոնց հիմա Կարս-Կարս ենք երգում, Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու: Ամբողջ ընթացքում պայմանավորել են հողերը տալ, ես բան չեմ ասում, ամբողջ աշխարհը դա էր ուզում, գուցե փորձել են ավելի լավ պայմաններ կորզել, բայց լավ, բա խի չեք եկել մեզ ասել, խի եք էս ժողովրդին  20 տարի խաբել, ասել որ Քարվաճառը պիտի մերը մնա»,-ասաց նա:
23:00 - 15 հունիսի,2021
ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել մեր ԱԱԾ-ին, սա է ամբողջը. Արարատ Միրզոյանը՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին |tert.am|

ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել մեր ԱԱԾ-ին, սա է ամբողջը. Արարատ Միրզոյանը՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին |tert.am|

tert.am: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում  անդրադարձել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որով վերջինս հայտնում է, թե Միրզոյանը Թուրքիայի գործակալ է: Հարցին՝ ի վերջո Միրզոյանն ստորագրե՞լ է Մինասյանի հրապարակած փաստաթուղթը, ԱԺ նախագահը դրական պատասխան է տվել։ «ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, որը այդ շրջանում Ցեղասպանությանն անդրադարձող, դրա տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում՝ նաև արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է և խնդրել, առաջարկել՝ աջակցել իրենց նշված օրակարգով»,-ասել է Միրզոյանն ու շարունակել․ «Սա է ամբողջը, ես, բնականաբար, անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը, և սա է ամբողջը։ Այսինքն՝ այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի, ինչ վերաբերում է մնացած հատվածին, բնականաբար, հիվանդագին ցնորք է, և այդ մարդն այդ սարսափելի մեղադրանքի, իմ բարի համբավը վարկաբեկելու համար դեռ պիտի պատասխան տա»,-ասել է նա՝ նշելով, թե դա եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտի, Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկի հատվածում։
15:26 - 14 հունիսի,2021
Ընտրակեղծարարները խոսում են, որ այս իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները․ Արարատ Միրզոյան

Ընտրակեղծարարները խոսում են, որ այս իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները․ Արարատ Միրզոյան

Շատ տարբեր են այն խոսույթները, ձևակերպումները, որոնք կիրառվում են ընդդիմադիր մի քանի ուժերի կողմից, և «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, մեր բանախոսների կողմից զանազան հարթակներում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ անտեսանելի գիծ կա իշխանությունների դեմ պայքարելու, և արդեն այդ պայքարը պետության և ողջ հասարակության դեմ տանելու։ «Սա մաքուր պատերազմ է ՀՀ –ի դեմ և ՀՀ-ում հիմա կան մարդիկ, կան քաղաքական ուժերի ղեկավարներ, ներկայացուցիչներ, որոնք տանում են այս պատերազմը։ Ես կրկնում եմ՝ երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ որոշ ընդդիմադիրների ձևակերպումները, գործողությունները և Ադրբեջանի իշխանությունների գործողությունները կարծես թե համակարգված են և մի կենտրոնից ուղղորդվեն։ Համենայն դեպս, շահերը մեկին մեկին այդպիսի պարագաներում համընկնում են»։ Արարատ Միրզոյանը նշեց, որ իր խոսքը հիմնականում վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ «Ես նկատի ունեմ հենց Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժին, Ռոբերտ Քոչարյանին, նկատի ունեմ Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած ուժին, նախկին վարչապետ կար՝ նա էլ է մասնակցում՝ Հրանտ Բագրատյանը, որը հուշում էր՝ երբ ու ոտեղից է պետք  հարձակվել Հայաստանի վրա։ Մարդիկ կան, որ նախընտրական հոլովակներ ունեն, որտեղ ցույց է տալիս՝ ինչպես են բայրաքթարները հարվածներ հասցնում մեր զինուժին, այդ մարդիկ հաճույքով տարածում են հոլովակները, որոնք ստեղծված են ադրբեջանական քարոզչության մեքենայի կողմից և ուղղված եղել են և մինչ այժմ էլ ուղղված են մեր զինվորականների ռազմական ոգին կոտրելուն, և ընդհանրապես հայ ազգի դիմադրական ոգին կոտրելուն»։ Անդրադառնալով որոշ քաղաքական ուժերի դիտարկումներին, ըստ որոնց հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունները վատագույն ընտրություններն են լինելու, Միրզոյանը նշեց․ «Գողերն ու ավազակները խոսում են, որ այս իշխանությունները թալանում են, ընտրակեղծարարները խոսում են այն մասին, որ այս իշխանությունները պատրաստվում են ընտրություններ կեղծել։ Կարծեմ դա առաջին նախագահն էր ասել, որ վատագույն ընտրություններն են լինելու։ Խնդրում եմ, թող այդ մարդը և իր համակիրները հիշեն 1995 և 1996 թ․-ի ընտրությունները»։ Միրզոյանի խոսքով՝ 1991 թ․-ին դեմոկրատական ընտրություններ ունենալուց հետո առաջին անգամ մարդկանց պատկերացումներն ու երազանքները փշրվեցին այդ ընտրակեղծարարության ժայռերին, որոնք հիմնադրեցին և առաջինը իրականացրեցին իրենք 1995 և 1996-ին։ «Իրենց ի՞նչ է թվում, մարդկանց հիշողությունը այդքան կարճ է, կամ մոռացել ենք, կամ վե՞րջ, որ Արցախյան պատերազմ եղավ, էլ ոչ մեկ չի՞ հիշում, որ իրենք ընտրություն են կեղծել, էն մյուսները մարդ են սպանել Երևանի փողոցներում, Մարտի 1-ին կամ հարսնաքարներում, կամ Պապլավոկի սանհանգույցում»։ Նա նաև հավելեց,  որ ընտրապայքարը, քարոզարշավը և ձևակերպումները բավականին կտրուկ են և թեժ են։ «Մի կողմից սա լավ չի, որովհետև, այնուամենայնիվ, ցանկալի կլիներ ունենալ քաղաքական բանավեճ քաղաքական բովանդակության շուրջ՝ մի քիչ այլ տերմինաբանությամբ, բայց մյուս կողմից գուցե բարին այս է, և պետք է վերջնականապես գծեր քաշվեն, այդ մերժվածների կույտը ընդհանրապես նետվի պատմության աղբանոց։ Իրավունք չունեն և տեղ չունեն նրանք հայկական իրականության մեջ, որքան էլ որ իրենց միլիոնների հաշվին փորձեն մի քանի հոգի հավաքել իրենց կամ իրենց շտաբերի շուրջ և ինչ-որ շարժման իմիտացիա ստեղծել»։
18:30 - 12 հունիսի,2021
ԱԺ նախագահը ստորագրել է Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: 
14:41 - 11 հունիսի,2021
Ճեղքել հուսահատությունը. Ճանապարհ դեպի ապագա. Արարատ Միրզոյան

Ճեղքել հուսահատությունը. Ճանապարհ դեպի ապագա. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում «Ճեղքել հուսահատությունը. Ճանապարհ դեպի ապագա» վերնագրով հրապարակում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են և ոչ մեկ անգամ։ Այդ ճշմարտությունները, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում և ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջ, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում և անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները։ Երկրորդ՝ այս ընթացքը փորձել եմ օգտագործել ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաև մեր երկրում և նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար։ Այս ողջ ընթացքում եղել եմ և այժմ էլ մնում եմ իմ քաղաքական թիմի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասը՝ գիտակցումով, որ վարչապետին, ինձ, մեր թիմի մյուս անդամներին մշտապես առաջնորդել են միմիայն ավելի լավ Հայաստան կառուցելու մասին երազանքը, մեր հայրենիքին ու մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու մղումը, սարսափելի մարտահրավերների միջավայրում հնարավոր ամենապակաս ցավոտ լուծումների՝ հաճախ գրեթե անհնարին փնտրտուքը, ձախողումների ու հաջողությունների, վտանգների ու հնարավորությունների մասին քաղաքացիների հետ ուղիղ խոսելու դժվարին համարձակությունը, վտանգների ու ձախողումների առջև չծնկելու, չընկրկելու, թևաթափ չլինելու և երազանքի, արձանագրված հաջողությունների ու բացվող հնարավորությունների հիման վրա թեկուզ գերմարդկային ջանքերով ապագա կառուցելու վճռականությունը։ Ստորև, սակայն, փորձելու եմ հնարավորինս վերացարկվել կոնկրետ քաղաքական թիմի ներկայացուցչի և անգամ հայոց խորհրդարանի խոսնակի իմ կարգավիճակից և խոսել որպես պատմության ու հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ համեստ պատկերացումներ ունեցող մի մարդ։ Առաջ շարժվելու և ճիշտ լուծումներ գտնելու համար նախ անհրաժեշտ է սթափ գնահատել, ճշգրիտ «ախտորոշել» առկա իրավիճակը։ Եվ այսպես՝ Ախտորոշում Շրջանը, որի միջով անցնում են Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը, թերևս առանց չափազանցության կարելի է բնորոշել որպես վերջին հարյուր տարվա ընթացքում բարդագույններից մեկը՝ ինչպես անվտանգային միջավայրի ու մարտահրավերների առումով, ինչպես տարբեր ոլորտների՝ դեռ ամբողջականորեն չլուծված կամ նոր առաջացած խնդիրների իմաստով, այնպես էլ անհատի և ողջ հանրույթի հոգեբանական ընկալումների մակարդակում։ Բազմաթիվ դրվագներով հերոսական, բայց միաժամանակ ծանր ընթացքով ու գերցավալի կորուստներով պատերազմի ու նաև պատերազմից հետո մեր պետության նկատմամբ շարունակական սադրանքների հետևանքով առաջացած անձնային, հասարակական և պետական-ինստիտուցիոնալ տրավման շատերին գրեթե մղել են հուսահատության։ Խնդիրը հատկապես սրվում է, երբ ներքին և արտաքին ուժերի առնվազն առերևույթ համակարգված գործողությունների հետևանքով հասարակությունը պարբերաբար ենթարկվում է նոր հոգեբանական տեռորի, ունենում է անվտանգային նոր մտահոգություններ և պահանջում արագ լուծումներ, որոնք ոչ միայն միշտ չէ, որ կարող են լավագույնը լինել, այլև ճիշտ հակառակը՝ ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել նոր անկանխատեսելի հետևանքների։ Իրենց նեղ անձնական կամ խմբային շահադիտական նկրտումներից ելնելով՝ որոշ ուժեր փորձում են շրջանառության մեջ դնել մեր հայրենիքի այս կամ այն առանձին հատվածին վերագրվող տեղային հայրենասիրության կեղծ, բայց միևնույն ժամանակ կենտրոնախույս ու անվտանգային բավականին մեծ ռիսկեր պարունակող և դրանով իսկ քաղաքացիների մտահոգություններն արհեստականորեն էլ ավելի խտացնող օրակարգը։ Սրանով և ոչ միայն սրանով այդ ուժերը գիտակցաբար հատում են իշխանություն կազմող քաղաքական ուժի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, և մեր պետականության դեմ պայքարելու միջև անտեսանելի գիծը՝ ըստ էության թուլացնելով մեր պետության դիմադրողականությունը և պատերազմ հայտարարելով նրա քաղաքացիներին։ Ի հավելումն՝ համավարակի ու հատկապես պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում սրվել են սոցիալական խնդիրները։ Պետությունն, իհարկե, ինչպես և պարտավոր է, ահռելի ջանքեր է գործադրում և հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում այդ խնդիրների լուծմանը՝ հաճախ ի հաշիվ այլ ոլորտների, սակայն այս ուղղությամբ երբևէ որևէ ջանք անգամ տեսականորեն չի կարող վերջնականապես ու լիովին գոհացուցիչ լինել շահառուների կարիքների համեմատությամբ։ Դատաիրավական համակարգի ընթացող, բայց դեռ չավարտված բարեփոխումները առայժմ թույլ չեն տվել ամբողջական արդարադատություն իրականացնել պետությունը զավթած և քաղաքացիներին կեղեքած հանցագործ խմբակների նկատմամբ, թեև բազմաթիվ այդպիսի գործեր արդեն իսկ վարույթի այս կամ այն փուլում են: Դատական համակարգի առանձին ներկայացուցիչներ այդպես էլ չեն կարողացել իրապես անաչառ և անկախ գործել, ինչի արդյունքում մի կողմից նշյալ խմբակների շրջանում առաջացել է անպատժելիության զգացում ինչպես նախկինում գործած հանցագործությունների, այնպես էլ ապագայի համար, մյուս կողմից սրել է քաղաքացիների արդարության պահանջարկի անբավարարվածությունը։ Խնդիրներն, իհարկե, ամենևին չեն սահմանափակվում այսքանով, բայց այս տեքստը չափազանց հեռու է ամբողջական վերլուծություն, էլ չասած՝ ֆունդամենտալ գիտական ուսումնասիրություն լինելու հավակնությունից, ուստի անցնենք առաջ։ Իբրև այս հատվածի եզրափակում՝ նշենք միայն, որ թվարկված ու շրջանցված խնդիրները մի կողմից խոցելի են դարձնում մեր պետության ինքնիշխանական իմունիտետը, մյուս կողմից նվազեցնում են քաղաքացիների վստահությունը երկրի ապագայի, պետական առանձին ինստիտուտների, իսկ երբեմն նաև ողջ պետական համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով այս քաղաքացիները ենթագիտակցորեն իրենց «հեռու են դիրքավորում» պետությունից։ Վերագործարկում Այս հանգրվանում, ուրեմն, Հայաստանը երկու հնարավոր հետագա ճանապարհ ունի, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները անկյունաքարային ու բախտորոշ են լինելու այդ ճանապարհի ընտրության առումով։ Առաջին՝ հանձնվել, համակերպվել, հրաժարվել լավ երկիր ունենալու երազանքից։ Ըստ այդմ՝ վերադառնալ անցյալ՝ դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացուց կրկին պարզապես հարկատուի ու սպառողի վերածում, քաղաքացու ունեզրկում, համատարած ու համակարգված կոռուպցիա ու կաշառակերություն, բիզնես մոնոպոլիաներ, տնտեսական անազատություն ու ստվերային հարկեր, դեպի ճահիճ, որտեղից միակ ելքը շատերը տեսնում էին արտագաղթելու մեջ․․․ Երկրորդ։ Ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց ու շտկել մեջքը։ Անհոգնում իրականացնել անհրաժեշտ գործողությունները և քայլ առ քայլ, աղյուս առ աղյուս կառուցել Հայաստանի ապագան։ Խորապես բարեփոխել ու նոր իրողություններին համապատասխանեցնել Զինված ուժերը։ Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ։ Մեր ռազմավարական դաշնակցի, նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների և տարածաշրջանի կայունության մեջ հետաքրքրված մյուս գործընկերների հետ համատեղ ապահովել հրադադարի ռեժիմի պաշտպանությունը և Հայաստանի Հանարպետության պետական սահմանների ողջ երկայնքով և Արցախում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների բացառումը։ Խորքային հաշվարկների և քննարկումների ենթարկել մեր հնարավոր հետագա գործողությունները, հնարավոր քայլերն ու հակաքայլերը, սպառնալիքներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով նաև ճգնաժամային կառավարման այն փորձը, որը պետական ինստիտուտները կուտակեցին նախորդ տարվա ընթացքում։ Գիտակցել, որ մեր հայրենիքի շուրջ ստեղծված իրողություններն իրենց մեջ պարունակում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ, որքան էլ տարօրինակ հնչի, նոր հնարավորություններ։ Չունենալով ելք դեպի ծով՝ գնալ դեպի տարածաշրջանի ենթակառուցվածքների օգտագործման հնարավորություն՝ իհարկե, նախապես ապահովելով բոլոր անհրաժեշտ ազգային անվտանգային գործիքները և առավել ևս՝ իհարկե ոչ ի հաշիվ ազգային շահերի։ Ամրապնդել ու զարգացնել հեղափոխությունից հետո ունեցած ձեռքբերումները՝ ժողովրդավարական ինստիտուտները, ազատ ու մրցակցային տնտեսությունը, որն ի դեպ ի հեճուկս տարաբնույթ գույժերի ապացուցեց իր կենսունակությունն անգամ համավարակի, պատերազմի ու հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում՝ մեծապես շնորհիվ հենց այդ ազատության ու մրցակցայնության, շնորհիվ ստվերային հարկահանության բացակայության։ Շարունակել տնտեսության գերակա և հեռանկարային ուղղությունների աջակցումը տարաբնույթ ֆինանսական ծրագրերով։ Շարունակել ենթակառուցվածքների՝ լայն թափով ծավալված կառուցումն ու վերանորոգումը։ Շարունակել սկսված հավակնոտ որակական բարեփոխումները դատաիրավական, կրթական և առողջապահական համակարգերում։ Ստեղծել հավելյալ սոցիալական բարձիկներ քաղաքացիների համար։ Վերագործարկել առանձին պետական ինստիտուտներն ու պետականաշինության գործընթացն առհասարակ։ Թույլ չտալ, որ այս գործընթացը բախվի սաբոտաժի և տորպեդահարման այնպիսի փորձերի և օրինակների, որոնց ականատես ենք եղել վերջին երեք տարիների ընթացքում։ Ըստ այդմ, ձեռնարկել անհրաժեշտ, անգամ՝ ցավոտ քայլեր պետական մեխանիզմի ամբողջական և անխափան աշխատանքն ապահովելու համար։ Այս հպանցիկ, բայց էական գծերով նկարագրված երկընտրանքում ճիշտ ընտրությունը, կարծում եմ, ակնհայտ է։ Որպես ազգ, որպես պետություն մենք չափազանց մեծ գին ենք վճարել, չափազանց մեծ զոհողություններ ենք ունեցել և հանձնվելու իրավունք այլևս պարզապես չունենք։ Չունենք այդ իրավունքը ո՛չ մեր անգին զոհերի հիշատակի, ո՛չ մեր ծնված ու ծնվելիք երեխաների առջև։ Հանու՛ն նրանց բոլորի մենք պարտավոր ենք վերածնվել և ապրել։ Հանուն Հայաստանի և Արցախի, հանու՛ն կյանքի, հանու՛ն ապագայի մենք պարտավոր ենք, մենք կարող ենք և մենք կճեղքենք հուսահատությունը միասին։ Իսկ ապագա, այո, կա՛, հաստատապես կա»։
22:05 - 09 հունիսի,2021
Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է անցկացրել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների վերաբերյալ |armenpress.am|

Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է անցկացրել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը «բարենպաստ»։Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոս «բարենսպաստ»։ Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:
10:49 - 29 մայիսի,2021