Արգիշտի Քյարամյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին։ 2007-2013թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում` որպես քննիչ: 2016թ. աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2016-2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ։ 2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։ 2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական։ 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։ 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Հանդիսանում է պահեստազորի սպա։ 2014թ. շնորհվել է արտահերթ կոչում։ 2016թ. շնորհվել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով։ 2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։ 

2019 թվականին նշանակվել նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ։

2020թ. հունիսի 8-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նույն թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել է պաշտոնից։

2020-ի դեկտեմբերին նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։

Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Պետական եկամուտների կոմիտեում կայացել է ՊԵԿ և Քննչական կոմիտեի հերթական հանդիպումը, քննարկվել է համագործակցության լայն օրակարգը, կազմակերպվել է պարգևատրման արարողություն։ ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործերի ընթացքը, համագործակցությունը ՊԵԿ-ի և Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ, որի շրջանակում ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել երկուստեք գործունեության համար և պարգևատրել «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին,  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Մելքոնյանին, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Սահակյանին և ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Բենիամին Հարությունյանին։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել բոլոր ուղղություններով՝ գոհացնող արդյունքների հասնելու համար։
12:19 - 27 մարտի, 2024
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը։   Այցը ՀՀ տեղի է ունենում 2023 թ. սեպտեմբերի 6-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից արված պաշտոնական հրավերի շրջանակներում։   ՀՀ քննչական կոմիտեում մարտի 5-ին կայացել է քննչական երկու մարմինների ղեկավարների հանդիպումը։   Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար և վստահություն հայտնել, որ պատասխան այցը նոր հարթություն կտեղափոխի Հայաստանի քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության համագործակցությունը՝ համահունչ երկու բարեկամ երկրների միջև ավանդաբար ջերմ հարաբերություններին, ինչպես նաև կխթանի երկկողմ և բազմակողմ միջազգային-իրավական փոխգործակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միտված է ժամանակի պահանջներին համարժեք, անդրազգային հանցավորությանը քրեաիրավական գործիքակազմով հակազդելու կառույցների ներուժի զարգացմանը։   Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր եղբայրության պատմությունը, երկու երկրների միջև զարգացող բազմավեկտոր սերտ կապերը վստահության նախադրյալներ են ապահովում քննչական մարմինների հարաբերությունները ևս որակապես նոր մակարդակ տեղափոխելու համար։ Նա ընդգծել է նախաքննության որակի բարելավմանը, փորձի փոխանակմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրներում իրավակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության։   Հանդիպման արդյունքում Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է համագործակցության ծավալում նախաքննության ոլորտում լավագույն պրակտիկայի և մեթոդների փոխանակման, երկու գերատեսչությունների կարողությունների ամրապնդման համար վերապատրաստման դասընթացների անցկացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ խորհրդակցությունների անցկացման, միջազգային թեմատիկ համաժողովներին մասնակցության ուղղություններով:   Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ պարոն Կացիտաձեն շրջել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում, նրան ներկայացվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման և նախաքննության իրականացման նյութատեխնիկական ռեսուրսները։   Ի նշան բարեկամության և երկկողմ հարաբերությունների սերտացման՝ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի բակում եղևնի է տնկել։   Վրացական պատվիրակության այցը շարունակվում է, որի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։
18:54 - 05 մարտի, 2024
Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական

Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։ Արշակ Դավիթի Գասպարյանի կենսագրությունը Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 12-ին, Երևան քաղաքում: 1995թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 1999-2005թթ.– ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 1-ին վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ IV-IX.2005թ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության բաժնի հետաքննիչ 2005-2006թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Վանաձորի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-հետաքննիչ 2006-2008թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետաքննության բաժնի ավագ հետաքննիչ 2008-2009թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ 2009-2014թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ 2014-2016թթ.- ՀՀ կառավարությանն ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ 2016-2018թթ.-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ 2018-2019թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ 2019-2020թթ.- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ 2020-2021թթ.- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 2022-2023թթ.- համատեղ աշխատել է «Ջի Էյջ Լո ֆիրմ» ՍՊԸ-ի համահիմնադիր 2022-2023թթ.- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գնումների և մատակարարման ծառայության պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
14:23 - 23 փետրվարի, 2024
Քննարկվել են ՀՀ-ի և ՄԹ-ի քրեական վարույթների շրջանակներում ՀՀ-ի և ՄԹ-ի քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի և ՄԹ-ի քրեական վարույթների շրջանակներում ՀՀ-ի և ՄԹ-ի քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ հարցեր

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան, Նորին մեծության հյուպատոս Փոլ Մորիսն այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: Հյուրերին ընդունել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ ուրախալի համարելով Կոմիտեի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության միջև համագործակցությանը միտված հաղորդակցության հաստատումը։ «Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստ է ինչպես դեսպանության, այնպես էլ՝ Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությանը, փորձի, տեղեկատվության փոխանակմանը, իրավապահ ոլորտում բարեփոխումներին ուղղված համատեղ նախագծերի իրականացմանը։ Պարոն Մորիսը ողջունել է համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ կարևորում է քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիքների ստեղծումը և հանցավորության դեմ պայքարի խթանումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև քննչական հարցումներին արձագանքելու օպերատիվությունը և արդյունավետությունը բարձրացնելու, քրեական վարույթների շրջանակներում Հայաստանի և Միացյալ Թագավորության քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ, ըստ անհրաժեշտության իրավասու մարմիններին հարցումներով դիմելու գործընթացի իրականացմանն առնչվող հարցեր։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:06 - 12 փետրվարի, 2024
Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:   Գևորգ Սուրենի Բաղդասարյանի կենսագրությունը   Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009 թ., նույն ֆակուլտետի մագիստրատուրան:   2012 թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:   Աշխատանքային գործունեություն   II-XII.2008 թ.– ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ 2008-2013 թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական III-X.2013 թ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ 2013-2014 թթ. – Երևան քաղաքի դատախազության դատախազ III-V.2014 թ.– ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ 2014-2015 թ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ 2015-2016 թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ 2016-2018 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ 2018-2020 թթ. – Երևան քաղաքի դատախազ 2020-2023 թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ I-II.2024 թ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական   Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում: Հեղինակ է մեկ մենագրության, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի, հեղինակ և համահեղինակ է 28 գիտական հոդվածների։   Պարգևներ   ՀՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
12:23 - 06 փետրվարի, 2024
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են. Քյարամյան
 |1lurer.am|

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են. Քյարամյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության փետրվարի 1-ի նիստին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ներկայացրեց թմրաշրջանառության դեմ պայքարի մասով երկու տարիների՝ 2022-2023 թվականների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 4025 քրեական վարույթ է նախաձեռնվել, վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որից 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, և 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան: Առանձին վիճակագրության կա նաև թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով: «106 վարույթ էլ այս դեպքերով է ավարտվել, և 116 անձի վերաբերյալ քրեական գործերը գնացել են դատարան: Եթե ընդհանրացնենք, 2023-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանանեգության դեպքերով ընդհանուր 1423 անձի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան»,- ասաց Քյարամյանը՝ առանձնահատուկ նշելով, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են: «Եթե ավելի պատկերավոր ասեմ՝ թմրանյութը տվեցին, փողը վերցրին, օպերատիվ մարմինը գնաց, բռնեց՝ հիմնականում գոյություն չունի: Հիմնականում մեխանիզմը տեղափոխվել է տարբեր խանութ-հարթակներ, ինտերնետ հավելվածների միջոցով են իրականացնում առուվաճառքը, և իրավապահ համակարգն էլ, բնականաբար, ինչպես ցանկացած հանցագործության որակական աճի դեպքում, կամաց-կամաց սկսում է ադապտացվել և փոխում է իր աշխատանքի մեթոդիկան: Կարծում եմ՝ մեր գնահատմամբ, այս պահին իրավապահ համակարգը հենց այդ փուլում է՝ նոր մեթոդիկայի մշակման փուլում»,- ասաց նա: Քյարամյանը հիշեցրեց, որ անցած տարի ոստիկանության և դատախազության գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում կարողացել են մի մեծ հանցավոր խումբ բացահայտել, և որ դա առաջին անգամ է, որ նախկինում իրավապահ համակարգին հայտնի մեթոդները չեն կիրառվել, այլ կիրառվել են բացառապես այլ մեթոդներ՝ բացահայտելու համար թմրաշրջանառության դեպքերը: «Անցած տարվա ընթացքում 150-ից ավելի տելեգրամյան հարթակներ ենք բացահայտել մեր գործընկերների հետ համատեղ, 8 սենյակ լաբորատորիաներ ենք բացահայտել: Շատ կարևոր հանգամանք կա, որ մենք փորձել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, և ես այդ ցուցանիշն էլ ունեմ: Անցած տարվա ընթացքում մեղադրանքով մեղսագրվել է 5,1 միլիարդից ավելի փողերի լվացում, 3,6 միլիարդի մասով գնացել է դատարան: Եվ շատ կարևոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել. քննչական ճանապարհով անցած տարի 30 տելեգրամյան հարթակ է փակվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ»,- ասաց նա:   ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իր հերթին ներկայացրեց համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը: «2023 թվականին համացանցի միջոցով արձանագրվել է 489 դեպք, որից 128-ը՝ իրացման, իսկ 361-ը՝ թմրամիջոցի ձեռքբերման դեպք»,- ասաց նա և հավելեց, որ դա 2022-ի համեմատ բավականին լավ ցուցանիշ է:
13:48 - 01 փետրվարի, 2024
Մենք տեղեկություններ չունենք՝ չհաստատված 80 գերիներն այս պահին ո՞ղջ են, թե մահացած․ դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը․ Սիրանուշ Սահակյան |aravot.am|

Մենք տեղեկություններ չունենք՝ չհաստատված 80 գերիներն այս պահին ո՞ղջ են, թե մահացած․ դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը․ Սիրանուշ Սահակյան |aravot.am|

aravot.am: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ այս պահին Ադրբեջանում պահվող Ադրբեջանի կողմից հաստատված ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։ Aravot.am-ը իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում հիշեցրել է՝ Արգիշտի Քյարամյանի ներկայացմամբ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների թիվը 23 է, մինչդեռ տարբեր առիթներով ինքը նշել է, որ գերեվարված մեր հայրենակիցների թիվն անցնում է 80-ը։ Հարցին՝ այստեղ հակասություն չկա՞, նա պատասխանել է․ «Առաջին թվի առումով հաստատված գերիների թվային հակասություն չկա։ Այստեղ նշված է՝ 23-ից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։ Մեր տեղեկություններով՝ 2023-ին գերեվարվել են 18-ը, որից երկուսը մինչև սեպտեմբերյան ագրեսիան։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռաշիդ Բեգլարյանին և Վագիֆ Խաչատրյանին, որոնք ևս ձերբակալվել, գերեվարվել են 2023-ին։ Մինչև 2023-ը ունենք 5 գերեվարվածներ, որոնք կապված են 2020-ի հետ։ Թերևս այս 17 թվի մասով կա հակասություն, որը կարող է զուտ մեթոդաբանական լինել, բայց ընդհանուր թվի հետ կապված որևէ հակասություն չկա»։ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ հաստատված գերիների թվի հրապարակման հետ մեկտեղ ինքը մատնանշում է բռնի անհետացած գերիների վերաբերյալ տեղեկություններ, այսինքն՝ անձինք, որոնք թեև գերեվարվել են, սակայն նրանց գերեվարման փաստն առ այսօր հաստատված չէ․ «Մենք տեղեկություններ չունենք, թե այս չհաստատված գերիներն այս պահին ո՞ղջ են, թե՝ մահացած, և նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը։ Այս առնչությամբ է, որ մենք բարձրաձայնում ենք 80 թիվը։ Այս 80 անձանց առնչությամբ մենք ունենք տեղեկություններ, որ նրանք ողջ գերեվարվել են, և գերեվարումի ընթացքում կամ դրանից կարճ ժամանակ անց ողջ են եղել, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները բացակայել են, սակայն դրանից հետո ինչ ճակատագրի են արժանացել, անհայտ է»։
17:05 - 06 հունվարի, 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. Քյարամյան
 |armenpress.am|

Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. Քյարամյան |armenpress.am|

armenpress.am: Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են:  «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Այս վարույթը, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել է: Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,-ասել է Քյարամյանը: Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Եվ կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Թեև գործն այս պահին բացահայտվել է, սակայն Քյարամյանը չբացառեց, որ լինեն այլ անձինք ևս, քննությունը շարունակվում է: Ամիսներ առաջ սոցիալական ցանցերում տարածվել էր հանրային բուռն քննարկման առարկա դարձած տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մայրը բռնության ենթարկում անչափահաս դստերը՝ դրան մասնակից դարձնելով իր մյուս անչափահաս երեխաներին ևս: Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ մոր նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր էր ճանաչել:
14:21 - 05 հունվարի, 2024
44-օրյա պատերազմին առնվող վարույթներով 99 սպաներ քրեական հետապնդման են ենթարկվում. ՔԿ նախագահ
 |panorama.am|

44-օրյա պատերազմին առնվող վարույթներով 99 սպաներ քրեական հետապնդման են ենթարկվում. ՔԿ նախագահ |panorama.am|

panorama.am: «Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի հետ կապված դատարան է ուղարկել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, 99-ը սպաներ են։ Գործերի ճնշող մեծամասնությունը դատաքննության փուլում է»,- «Լուրերին» ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ առնվազն 99 սպաներ քրեական հետապնդման են ենթարկվում. «Դատաքննությունը ցույց կտա՝ մեղավոր են այս մարդիկ, թե ոչ։ Բայց առնվազն նախաքննական մարմնի տեսանկյունից շատ հարցերի պատասխաններ, իմ կարծիքով, մենք ունենք։ Կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտության վրա հասնելուն, կան անձինք, որոնց գործողությունները կամ անգործությունն է նպաստել պարտությանը»,- ասել է Քյարամյանը։ Նա նշել է, որ արդյունավետ քննություն ապահովելու տեսանկյունից վարույթները բաժանել են ըստ ուղղությունների՝ 10-րդ  հրաձգային դիվիզիայի, 18-րդ հրաձգային դիվիզիայի,  1-ին բանակային կորոպուստի ուղղություններ, Շուշիի պաշտպանության, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի  հետ կապված դեպքեր, զորակոչի հետ կապված խնդիրներ և ևս մեկ ուղղություն։ «Այս պահին կարող ենք արձանագրել, որ  բացի մեկ ուղղությունից,  մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է»,- ասել է Քյարամյանը՝  նպատակահարմար չհամարելով նշել կոնկրետ ուղղությունը։ ՔԿ նախագահի խոսքով, ահռելի աշխատանք է կատարվել. «Եղել են հանգամանքներ, որ մենք քննությունն իրականացրել ենք ոչ թե գնդի, գումարտակի մակարդակով, ընդհուպ մինչև ջոկի։  Տասնյակ հազարաներով քննչական գործողություններ են արվել, մի քանի հազար հատորի է հասնում գործերի ընդհանուր ծավալը։ Մեզ համար ընդհանոր իրավիճակը գրեթե բոլոր ուղղություններով պարզ է»։
13:05 - 05 հունվարի, 2024
Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած |tert.am|

Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած |tert.am|

tert.am: Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի, իսկ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։  Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: ՔԿ նախագահն ասել է,  որ ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կան նաև երկու սպաներ, պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։  Պայթյունի հանգամանքների և պատճառների մասին էլ  Քյարամյաննը նշել է, որ այս վարույթը քննում են այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից: «Որովհետև մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․ սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել»,- հավելել է նա: Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր:
10:45 - 05 հունվարի, 2024
2023-ի ռազմական գործողության հետևանքով 17 անձ է գերեվարվել Ադրբեջանի կողմից. ՔԿ նախագահ
 |panorama.am|

2023-ի ռազմական գործողության հետևանքով 17 անձ է գերեվարվել Ադրբեջանի կողմից. ՔԿ նախագահ |panorama.am|

panorama.am:  «Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի է պահվում Բաքվում, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են»,- «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունեն փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են  վերպետական ատյանների։ «22 անձի վերաբերյալ ունենք նաև ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է»,- ասել է ՔԿ նախագահը։ Քյարամյանը նաև հայտնել է, որ Քննչական կոմկիտեն նախաձեռնել է վարույթ էթնիկ զտման վերաբերյալ և արցախահայության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում։ «2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով պաշտպանության բանակը  տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ ՊԲ-ն տվել է 244 վիրավոր, որոնցից շուրջ ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում 10 անչափահաս։  Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։ Արձանագրվել են շուրջ երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- ասաց Ա.Քյարամյանը: Նա նաև հայտնեց, որ ինչպես Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստան ճանապարհին, այնպես էլ տեղ հասնելուց կարճ ժամանակ անց մահացել են քաղաքացիներ։ «Սա պայմանավորված է հիմնականում այն մեծ հոգեբանական ազդեցությամբ, որին ենթարկվել են մեր հայրենակիցները։ Եթե թվերը ճիշտ եմ հիշում, այդ ընթացքում շուրջ յոթ տասնյակ քաղաքացիական անձ է մահացել։ Այս ամենը քննության առարկա է դառնում էթնիկ զտման վերաբերյալ հարուցված քրեական գործով, որովհետև մեր հայրենակիցների մահվան պատճառն ակնհայտ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության հետևանքով ձևավորված մոտեցումների ազդեցությունն է այս անձանց վրա»,- ասաց Ա. Քյարամյանը։
10:15 - 05 հունվարի, 2024
Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի ՊԲ-ն տվել է 223 զոհ, 25-ը՝ քաղաքացիական անձինք․ նոր մանրամասներ
 |aysor.am|

Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի ՊԲ-ն տվել է 223 զոհ, 25-ը՝ քաղաքացիական անձինք․ նոր մանրամասներ |aysor.am|

aysor.am: Քննչական կոմիտեն արցախահայության էթնիկ զտումների վերաբերյալ վարույթ է նախաձեռնել, բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում, «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ «2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ ՊԲ-ն տվել է 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են»,- ասել է քննչական կոմիտեի նախագահը։ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով կան դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ։
10:12 - 05 հունվարի, 2024
Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:  Գևորգ Սուրենի Բաղդասարյան ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009 թ., նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2012 թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: II-XII.2008 թթ. եղել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ. 2008-2013 թթ.՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական. III-X.2013 թ.՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ. 2013-2014 թթ.՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ. III-V.2014 թ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ. 2014-2015 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ. 2015-2016 թթ.՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալ. 2016-2018 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ. 2018-2020 թթ.՝ Երևան քաղաքի դատախազ. 2020-2023 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում: ՀՀ նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Ամուսնացած է ունի մեկ երեխա:
16:43 - 04 հունվարի, 2024
ՔԿ նախագահը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ զինվորականների դեմ հարուցված գործերի քննության ընթացքի մասին

ՔԿ նախագահը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ զինվորականների դեմ հարուցված գործերի քննության ընթացքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները հսկայական աշխատանք են կատարել Ադրբեջանի ագրեսիայից հետո հարուցված քրեական գործերի քննության գործընթացում: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած ՔԿ կոլեգիայի նիստում։ Նիստը նվիրված էր ՔԿ քննիչների մասնագիտական տոնին։ Քյարամյանը նշել է, որ խոսքը 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման և ագրեսիայի գործողությունների մասին է։   «Քննության ընթացքում պարզվել է, որ միայն նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը հարվածներ է հասցրել 150 քաղաքացիական օբյեկտի, այդ թվում ՝ բնակելի տների, դպրոցների, տրանսպորտային միջոցների և այլն: Քննության շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 4 000 վկա և տուժող, նշանակվել է 500-ից ավելի փորձաքննություն»,– ասել է ՔԿ նախագահը:   Քննության առարկա են դարձել նաև ռազմական ագրեսիայի ընթացքում զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես՝ քննությամբ բացահայտել են բանակային կորպուսի հրամանատարի և զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, ինչի հետևանքով 2021 թվականի մայիսին հակառակորդին հաջողվել էր մինչև 3.5 կմ խորությամբ մխրճվել ՀՀ սուվերեն տարածք։ Նախաքննության փուլում մեղադրանքներ են ներկայացվել գեներալ-մայորի (2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Արայիկ Հարությունյան,-խմբ.) և գնդապետի կոչումներ ունեցող բարձրաստիճան սպաների, նրանք կալանավորվել են։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Բացի այդ, պարզվել են 2021 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ զինված ուժերի` Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարների, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները։ Պաշտոնեական անփութության և մարտական հերթապահության ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով ադրբեջանական ԶՈւ–ն գերեվարել է 21 զինծառայողի, սպանել 3-ին։ Իրավախախտումներ կատարելու փաստով 10 բարձրաստիճան զինվորական պատասխանատվության է ենթարկվել։ ՔԿ-ն հետաքննում է նաև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում զինվորականների առանձին գործողությունները։ Ընդհանուր առմամբ հարուցվել է 27 քրգործ, մեղադրանք է առաջադրվել 17 զինվորականի, որոնցից 6-ը ձերբակալվել են: 27 գործերից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Քյարամյանը նշել է, որ ՔԿ-ի ուշադրության կենտրոնում է նաև անհետ կորածների ճակատագիրը։ Կոմիտեի ծառայողները կազմել են առանձին տեղեկանքներ և փոխանցել գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին։ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների քննության արդյունքները պարբերաբար փոխանցվել են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, ԱԳՆ, այլ իրավասու կառույցների, ինչպես նաև անհատ իրավապաշտպանների:
21:53 - 09 հոկտեմբերի, 2023