Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․   «Սիրելի հայրենակիցներ,   Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում:   Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:   Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:   Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ:   Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է:   «Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել. որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:   «Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն. հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք: Աստված պահապան Հայաստանին ու Արցախին Աստված պահապան Հայ ժողովրդին»:
11:01 - 04 հուլիսի, 2022
Զոհվածների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ հանդիպում են պահանջում Արթուր Դավթյանի հետ |news.am|

Զոհվածների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ հանդիպում են պահանջում Արթուր Դավթյանի հետ |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը և հանդիպում են պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նրանք նշում են, որ փակ են պահելու փողոցն այնքան ժամանակ, քանի դեռ Դատախազը չի հանդիպել իրենց հետ։ Արդեն 2 ժամից ավել է ծնողները գտնվում են Դատախազության շենքի դիմաց։ Այնտեղ են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը։ Դատախազությունց առաջարկ է եղել, որ Արթուր Ղազինյանը բարձրանա Դատախազություն՝ ծնողների պահանջները քննարկելու, սակայն ծնողները մերժել են առաջարկը՝ նշելով, որ իրենք են ցանկանում հանդիպել դատախազի հետ։ Նշենք, որ ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներգրավվել որպես մեղադրյալ։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին, որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։  
16:33 - 29 ապրիլի, 2022
Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրից դուրս գալու արգելքը՝ հանվել |hetq.am|

Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրից դուրս գալու արգելքը՝ հանվել |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել է: Այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում Արթուր Ղազինյանին, ի թիվս այլ հանրային գործիչների, 2020 թվականի նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով): Ղազինյանը մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը քրգործում ներգրավված էր որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն էր ընտրվել: Սա նշանակում է, որ պատգամավոր ընտրվելուց հետո վերջինս չէր կարող խորհրդարանի կողմից գործուղվել որևէ երկիր: Քրգործի կարճվելուց հետո Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար հանվել է նաև երկրից դուրս գալու արգելքը: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:20 - 16 մարտի, 2022