Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները.  Արման Թաթոյանը՝ Ադրբեջանի քաղաքականության մասին

Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. Արման Թաթոյանը՝ Ադրբեջանի քաղաքականության մասին

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական քաղաքականության և պատմության կրկնվող սխալների մասին։ Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնական քննարկումների, բայց զուգահեռաբար տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել հողատարածքներ և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը: ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա: Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում: Առհասարակ, հաճախ վեճերն առաջանում էին Ադրբեջանի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում: Այն ժամանակ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում, հույսները դրել էին քննարկումների ու ադրբեջանական «փափուկ բարձերի» վրա, մտածում էին «ավելորդ խնդիրներ» չստեղծել: Իրականում, դրանով միայն նվերներ էին ստեղծվում ադրբեջանական իշխանության համար, որ մեր Հայրենիքի ու հայրենակիցների հաշվին աշխարհին երևան խաղաղասեր ու հումանիստ: Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:
13:32 - 14 մայիսի, 2022
«Զորքերը հայելային հետ քաշելու» մասին ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր. Թաթոյան

«Զորքերը հայելային հետ քաշելու» մասին ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից մեկի վերաբերյալ։ Թաթոյանի հրապարակումն ամբողջությամբ՝ ստորև․  «Ազգային ժողովում ապրիլի 14-ին Կառավարության ղեկավարը հայտարարեց այլ տարբերակով գնալու դեպքում Ղարաբաղը հանձնելու մասին՝ նշելով. «Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»: Ակնհայտ է, որ դա արվեց մարդկանց դժգոհությունները մեղմելու և Փառուխ ադրբեջանական ներխուժումն արդարացնելու համար: Իրականում, Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու»՝ Կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է` ինչ գործոն էլ դրանում ընդգրկված լինի: Հետևաբար, Կառավարության ղեկավարի այդ ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր` «Զորքերը հայելային հետ քաշելու» իր մոտեցման աղետալի հետևանքը քողարկելու և ապագայում նման հնարավոր զարգացումների դեպքերում մարդկանց դժգոհությունները կանխելու նպատակով: Այսինքն՝ այս հարցում ևս քաղաքական շահերը, պաշտոնի պահպանումը գերակայում են Հայաստանի ու Արցախի անվտանգության նկատմամբ»,-գրել է նա։ 
15:36 - 23 ապրիլի, 2022
Արման Թաթոյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների մոտից հայտնաբերած քարտեզների լուսանկարներ

Արման Թաթոյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների մոտից հայտնաբերած քարտեզների լուսանկարներ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս քարտեզները 44-oրյա պատերազմի ժամանակ հայտնաբերել էի ադրբեջանական զինծառայողների մոտ. գրպանի զինվորական գրքեր են: Պարզ երևում է, որ Հայաստանի զգալի մասը (Սյունիք, Գեղարքունիք և այլն) ներկայացված է` որպես պատմական Ադրբեջան` պատմական փաստերի բացահայտ կեղծիքներով: Անգամ նշված են «ադրբեջանական տեղանուններ»:   Օրինակ՝ «Երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 հազար կմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքը 114 հազար կմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Դերբենդի Խանություն, 7 հազար կմ քառակուսի), հայերին (մինչև 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սևանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գյուղերը, 1946 թ. 40 կմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 կմ քառակուսի, Ղազախից մոտաորապես 50 կմ քառակուսի) 10.9 հազար կմ քառակուսի է տրվել: Վրաստանին 9.5 հազար կմ քառակուսի է տրվել, այսինքն տարբեր ժամանակներում 27,4 հազար կմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար կմ քառակուսուց 13.110 կմ քառակուսին դեռ օկուպացված է»:   Այսինքն` նրանք եկել էին այս ամենն «ազատագրելու»:   Գրքերում կան նաև խորքային հայատյացություն բորբոքող արտահայտություններ` մեր Հայրենիքի մասին բացահայտ կեղծիքներով. «այս երկիրն իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլն:   Սա ադրբեջանական իշխանությունների քարոզչություն է, տարիների քաղաքականություն, որ այդ երկրում ձևավորել է հայերի նկատմամբ էթնիկ ու կրոնական ատելության ինստիտուցինոնալ համակարգ` սերունդներով:   Սրանք են ադրբեջանական պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր պատճառները բոլոր ժամանակներում:
21:57 - 04 ապրիլի, 2022
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակներ գրավոր փաստեր է փոխանցել Արցախում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակներ գրավոր փաստեր է փոխանցել Արցախում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմել է ՄԱԿ-ի ու ԵԽ գրասենյակներ ու փաստեր է ներկայացրել Արցախում ադրբեջանական զորքերի գործողությունների առնչությամբ։ Թաթոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակներ գրավոր ձևակերպված փաստեր եմ փոխանցել, այդ թվում` քննարկմամբ այն մասին, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը` 1) թիրախային կրակոցներ են արձակում գյուղերի, մարդկանց տների վրա՝ որպես համակարգված քաղաքականություն. 2) ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի տները, բնակավայրերը, տեղի են ունենում խաղաղ բնակիչների հոգեբանական ահաբեկումներ. 3) դիտավորությամբ գազից, ջեռուցումից ու տաք ջրից զրկել են ողջ Արցախը, 100,000-ից ավել խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Տեղադրել են փական՝ մարդկանց շանտաժի ենթարկելու համար. 4) այս արարքների և ներխուժումներով, բնակավայրերի անվտանգության խաթարումով առաջ են բերել նոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ: Ամեն ինչ անում են, որ խաղաղ կյանքը բնակավայրերում չվերականգվի. 5) այսօր արդեն սպանել են Արցախի պաշտպանության բանակի երկու և վիրավորումներ հասցրել մի շարք զինծառայողների, որոնք պաշտպանում են խաղաղ բնակիչներին ադրբեջանական հանցավոր արարքներից և այլն:Այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով»:
18:38 - 25 մարտի, 2022
Պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից․ Արման Թաթոյան

Պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից․ Արման Թաթոյան

Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն:Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում»:
20:44 - 24 մարտի, 2022
Դիրքերի տեղաշարժի վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը. ՄԻՊ-ը՝ Ներքին Հանդի իրավիճակի մասին

Դիրքերի տեղաշարժի վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը. ՄԻՊ-ը՝ Ներքին Հանդի իրավիճակի մասին

Մեր արագ արձագանքման խումբն այս պահին Սյունիքի ճանապարհին է: Նրանք այցելելու են Ներքին Հանդ գյուղ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն՝ իբր ադրբեջանական կողմը այդ հատվածում խախտել էր ՀՀ սուվերեն սահմանը: «Մեր խնդիրն է տեղում իրավիճակն ուսումնասիրելու: Այդ պատճառով մեր արագ արձագանքման խմբի առջև խնդիր է դրված՝ տեղում հասկանալու համայնքի բնակիչների կյանքի պայմանների, նրանց բնականոն կյանքի և անվտանգության հետ կապված խնդիրները»,- ասաց ՄԻՊ-ը: Պաշտպանի խոսքով այս հարցի վերաբերյալ իրենք կապի մեջ են տեղական ինքնակառավարման մարմինների և ՊՆ գործընկերների հետ: Գրիգորյանը շեշտեց՝ ըստ արձանագրված խնդիրների՝ կհանրայնացվեն համապատասխան հետևությունները: «Ես նույնպես այց պլանավորում եմ դեպի Սյունիք, բայց պլանավորման ընթացքում պետք է համապատասխան տեղեկություններ հավաքեմ: Կայցելեմ ապրիլի սկզբին»,- ասաց նա: ՄԻՊ-ը նաև շեշտեց՝ այս կամ այն դիրքերի տեղակայման նախապատմությունը կամ դրա վերաբերյալ եղանակային պայմանների հանգամանքի պարզումը պաշտպանական գերատեսչության գործունեությունն է: «Ինչ վերաբերում է դիրքերի տեղաշարժերին, բնական և տրամաբանական է, որ դրա վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը: Թե ինչու էր պարոն Թաթոյանը ինքն առաջինը արձագանքում այդպիսի հարցերին, դա նրա անձնական մոտեցման հարցն է»,- հավելեց նա:
14:03 - 17 մարտի, 2022
ՊՆ հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում․ Արման Թաթոյան

ՊՆ հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող և բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է: Մասնավորապես, այս պահին առկա են առնվազն հետևյալ փաստերը. 1. Ադրբեջանական զինված ծառայողները մոտ 2 շաբաթ առաջ մինչև 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է: 2. Ներխուժելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները սկսել են իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով: 3. Ներքին Հանդում բնակիչներն ի սկզբանե տեղյակ են այս ներխուժման մասին, նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին և Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ: 4. Վերջին մի քանի օրերին սկսվեցին արդարացի հանրային քննարկումներ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ, եղան լրատվամիջոցների հրապարակումներ: 5. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր ստիպված հանդես եկավ ներխուժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ և նշեց. «Նշված [այսինքն` Ներքին Հանդի] հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»: Պաշտպանության նախարարության այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ, Ներքին Հանդի և հարակից մի քանի գյուղի բնակիչների վկայությամբ` որոշակի ձյուն եկել է միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին, բայց անանցանելի պայմաններ չեն առաջացել առհասարակ, իսկ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի: Ես ինքս այս տարածքներում եղել եմ 2021թ. դեկտեմբերի սկզբին, ինչպես նաև 2022թ. փետրվարի 16-ին և 17-ին և կարող եմ համոզված պնդել, որ եղանակային պայմանները 2 այցերի ժամանակ էլ բնույթով գարնանային էին, գրունտային ճանապարհներն անգամ առավելապես չոր էին: Հետևաբար, հակառակ ՊՆ-ի պնդման` եղանակային պայմանների պատճառսվ տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող: Նշվածից բացի, այդ տարածքում ադրբեջանական զինված դիրքեր կամ այլ տեղակայումներ երբևէ չեն եղել: Չեն եղել ու հիմա էլ չկան ՀՀ Զինված ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ: Ավելին, գյուղի բնակիչների վկայությամբ՝ այն վայրերից, որտեղ ներխուժել ու ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զինված ծառայողները, իրենք ազատ օգտվել են նախորդող ողջ ժամանահատվածում, այդ թվում` արոտավայրերից ու հողատարածքներից. ադրբեջանական որևէ ծառայող այդ վայրերում երբևէ չի եղել: Այս պահին ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են գյուղի անվտանգության ու մարդկանց իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով բացարձակ անընդունելի վայրում` անմիջական դիտարկման տակ ունենալով գյուղը: Ուստի, ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին: Այդ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որևէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում: ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը նաև խիստ խնդրահարույց է ՀՀ ԶՈւ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայողների անվտանգության ու կյանքի իրավունքի տեսանկյունից: Դրանից բացի, խիստ մտահոգիչ է, որ Պաշտպանության նախարարության հայտարարությունում օգտագործված են ձևակերպումներ, որոնք արդարացնում են ադրբեջանական Զինված ուժերի արարքները, նրանց անմեղ են ներկայացնում Ներքին Հանդի ու մեր երկրի ողջ բնակչության առաջ: Դեռ այսքանից հետո Կառավարությունը մարդկանց պահում է անորոշության մեջ ու անգամ բացատրություն չի տալիս, թե արդեն 2 շաբաթ է, ինչ են անում ադրբեջանական զինված ծառայողները Ներքին Հանդում: Հետո էլ մարդկանց մեղադրում է, թե խուճապ են տարածում: Չի´ կարելի դժգոհություն չառաջացնելու ու սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության ու անհանգստության մեջ: Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող և ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն: Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից ու արտաքին աշխարհից թաքցվում են ադրբեջանական հանցավոր արարքները: Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խախտումներին»:
12:09 - 16 մարտի, 2022
Ադրբեջանական զինված տեղակայումները Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, նաև մեր ողջ երկրի համար․ Թաթոյան

Ադրբեջանական զինված տեղակայումները Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, նաև մեր ողջ երկրի համար․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանցիների զինված տեղակայմանը և դրա վտանգներին․ «Սա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական այն անօրինական զինված տեղակայումն է, որտեղ իբր թե սահմանվեց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային վերահսկողություն և այդ ճանապարհն ամբողջությամբ արգելափակվեց անցյալ տարվա նոյեմբերից: Այս ճանապարհն անվտանգության տեսանկյունից ռազմավարական, կենսական  նշանակություն ունի ողջ Կապան համայնքի համար: Այն կապում է Կապան քաղաքը Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերթ գյուղերի հետ: Այս ճանապարհի անմիջական հարևանությամբ է գտնվում Կապանի «Սյունիք» օդանավականը: Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհն էլ անմիջապես ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգության երաշխիքների: Ադրբեջանական զինված տեղակայումներն այս հատվածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչության կյանքի ու անվտանգության համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ադրբեջանական որևէ զինված տեղակայում մեր գյուղերի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չունի որևէ իրավական հիմք»:
23:29 - 09 մարտի, 2022
Ես և Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն այս հարցը քննարկել ու ամուր փակել ենք. Թաթոյանն անդրադարձել է ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի շուրջ պտտվող լուրերին

Ես և Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն այս հարցը քննարկել ու ամուր փակել ենք. Թաթոյանն անդրադարձել է ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի շուրջ պտտվող լուրերին

Քանի որ իմ պաշտոնավարման մինչև վերջին րոպեները ողջ աշխատակազմով եղել ենք գերծանրաբեռնված կոնկրետ գործերով, նման հարցերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չենք ունեցել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի շուրջ պտտվող լուրերին: «Երբ ստանձնել եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը չի եղել առհասարակ. ինձանից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ:  Քանի որ ինքս կարևորում եմ կոնկրետ գործ անելն ու նման մանր հարցերի ուշադրություն չեմ դարձնում, առանց որևէ ձայն անգամ բարձրացնելու կամ անգամ որևէ մեկի այդ մասին ասելու, բացել ենք նոր էջ, որը հետագայում զարգացվել է բացառապես իմ անձնական միջոցներով: Ինքս Ֆեյսբուքի տեխնիկական լուծումներին կամ հարցերին չեմ տիրապետում: Դրանից բացի, քանի որ էջը մի քանի ադմին է ունեցել, թյուրիմացաբար էջում կատարվել են փոփոխություններ, որոնք լրացուցիչ մի քանի ժամանակատար խնդիր էին առաջ բերել: Բացի այդ, խնդիր էր առաջացել իմ ինստագրամյան անձնական էջը Ֆեյսբուքից առանձնացելու հարցում: Այս ամենի մասին տեղեկացրել էի նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին:  Ինչևէ, մենք երկուսով այս փոքր հարցը քննարկել ու վաղուց ամուր փակել ենք»,-մասնավորապես նշված է նախկին ՄԻՊ-ի գրառման մեջ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ փետրվարի 24-ին ՄԻՊ-ին է փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջն ու ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը:
10:29 - 28 փետրվարի, 2022
ՄԻՊ պաշտոնում մինչև վերջ իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս․ Արման Թաթոյան

ՄԻՊ պաշտոնում մինչև վերջ իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս․ Արման Թաթոյան

ՀՀ արդեն նախկին (2016-2022թթ․) ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Սիրելի´ հայրենակիցներ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջին վայրկյաններն աշխատել եմ բացարձակ նույն սկզբունքներով ու գաղափարներով, ինչ ընտրվելուս առաջին օրից սկսած` անկախությամբ և երդմանս հավատարիմ: Ինձ համար իմ նվիրումի միակ չափանիշը եղել է ուժեղ պետականութունը՝ հիմնված մարդու իրավունքների ու ժողովրդավարության վրա։ Հենց ամուր պետականությունն է մեր իրավունքների իրական երաշխավորը, մեր Հայրենիքի պահապանը: Ցավոք, այսօր մեր երկիրը, մենք բոլորս կանգնած ենք պատմական նշանակության մարտահրավերների, արտաքին ամենալուրջ սպառնալիքների առաջ. մեզ պայքարի համար անհրաժեշտ է խաթարված հանրային համերաշխության վերականգնում, համազգային միասնություն ու վստահություն իրար նկատմամբ: Միայն այսպես կկարողանանք ամրացնել մեր պետականությունը և դառնալ վստահ առաջընթացի ճանապարհին: Բայց այս նպատակի ճանապարհին պետք է ուժեղ լինի պետության նկատմամբ քաղաքացու վերահսկողությունը: Հիմա անչափ կարևոր է այնպես անել, որպեսզի որևէ հանրային գործիչ չհամարձակվի մոլորեցնել այնպիսի հայտարարություններով կամ անի այնպիսի քայլեր, որոնք բխում են իր քաղաքական կամ անձնական շահերից, բայց վնասում են մեր երկրի ու բոլորիս անվտանգությունը: Նման արատավոր երևույթները թուլացնում են մեր պետականությունը, սպառնալիք են մեր անվտանգությանը: Առկա խնդրից թաքնվելով կամ խնդիրն անտեսելով` այն աղետի կվերածենք: Ինքս, անկախ դժվարություններից, երբեք չեմ հուսահատվել: Կատարել եմ բացառապես մասնագիտական արժանապատիվ ու պատվախնդիր աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով: Չնայած բարդ է եղել, բայց դժվարություններից չեմ ընկրկել։ Եվ, իհարկե, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջ իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս։ Այս ողջ ընթացքում սերտ համագործակցել ենք միջազգային կազմակերպությունների ու այլ երկրների իմ գործընկերների, Հայկական սփյուռքի հետ: Մշտական կապի մեջ ենք եղել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների ու լրագրողների հետ: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պետական մարմինների այն գործընկերներին, որոնք գիտակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի իրական կարգավիճակը, չդարձան քաղաքական կապանքների զոհը և ցուցադրեցին պետական մոտեցում: Սիրելի՜ հայրենակիցներ, Հատուկ երախտագիտություն եմ հայտնում ձեզ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որ վստահեցիք ինձ: Ինքս երբեք որևէ հարցում ձեր նկատմամբ ազնվությունը չեմ թողել, միշտ եղել եմ շիտակ ու չեմ նայել, թե ինչ անձնական կամ այլ հետևանքներ կարող են լինել: Միակ նվիրականը եղել է ամուր պետականությունը, իսկ հայրենասիրությունն ուղղակի պատվաբեր առաքելություն է: Նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանին շնորհավորել եմ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առիթով,  քննարկել ենք մի շարք հարցեր ու մաղթել եմ հաջողություններ աշխատանքում: Այսուհետ ևս շարունակելու եմ ծառայել պետության ամրացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործին իմ առավելագույն հնարավորություններով, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն աջակցելով»։  
20:03 - 26 փետրվարի, 2022
Իմ դիմումի համաձայն կազատվեմ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից․ Նունե Հովսեփյան

Իմ դիմումի համաձայն կազատվեմ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից․ Նունե Հովսեփյան

Արդեն մեկ շաբաթ է գտնվում եմ արձակուրդում, որի ավարտից հետո իմ դիմումի համաձայն կազատվեմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նունե Հովսեփյանը։«Իմ կարծիքով՝ նոր ՄԻՊ-ը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ով իրականացնի իր աշխատանքի հանրայնացումը և այդ հարցում չպետք է կաշկանդված լինի իմ պաշտոնի համար նախատեսված երաշխիքներով։ Վերջին 5 տարիներն ինձ համար եղել են փորձություններով, հիասթափություններով ու հաջողություններով լի տարիներ։ Անկախ դրանից՝ ամեն օր զարգացրել եմ իմ մասնագիտական կարողություններն ու ներդրել դրանք իմ աշխատանքում՝ առանց հաշվի առնելու օրվա ժամը, տոնական օրերն ու իմ անձնական կյանքը։ Շնորհակալ եմ իմ ղեկավարին՝ պարոն Թաթոյանին, հանրային կապերի պատասխանատու ու բարդ ոլորտն ինձ վստահելու համար և, իհարկե, այն բոլոր մարդկանց, որոնք տարբեր տարիներին աշխատել են հանրային կապերի բաժնում, քանի որ առանց թիմային աշխատանքի հնարավոր չէ ապահովել դրական արդյունք։ Շնորհակալ եմ նաև լրագրող գործընկերներիս, քանի որ իմ կարծիքով՝ համագործակցությունն իսկապես ստացված է եղել։ Ցանկացած աշխատավայրում առաջնայինն ինձ համար եղել և մնում են մարդիկ, և ես շատ ուրախ եմ, որ այս աշխատավայրից ևս շատերը կմնան իմ կյանքում՝ որպես անփոխարինելիներ: Այս տարիներին ձեռք եմ բերել այնպիսի կարևոր փորձ ու հմտություններ, որոնք իմ առջև արդեն նոր հնարավորություններ են բացել»,-գրել է Նունե Հովսեփյանը:
21:51 - 25 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերը

Արման Թաթոյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերը

Փետրվարի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին։   Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ:   Առանձին անդրադարձ է կատարվել այն հարցին, որ բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք:   Արման Թաթոյանը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը:
22:24 - 24 փետրվարի, 2022
ՄԻՊ-ի գործունեությունում խոչընդոտներ առաջացնող օրենսդրության հարցով Թաթոյանը դիմել է ՍԴ

ՄԻՊ-ի գործունեությունում խոչընդոտներ առաջացնող օրենսդրության հարցով Թաթոյանը դիմել է ՍԴ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից: Այս մասին նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։ «Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է: Այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մենք աշխատանքում բախվում էինք խոչընդոտների արդեն տևական ժամանակ: Անգամ Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովն իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը. այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
21:01 - 23 փետրվարի, 2022