Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է։

Ծնվել է 1960թ. մարտի 1-ին Զանգակատուն գյուղում:

1983-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի ֆիզիկամաթեմատիկական եւ բնական գիտությունների ֆակուլտետը: 

1999-2015թթ. եղել է  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ: 2015 թվականից՝ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ: 2019 թվականից՝ ՀՅԴ բյուրոյի նախագահ:

1999-2003թթ., 2003-2007թթ., 2007-2012թթ., 2012-2017թթ.2017-2019թթ․ եղել է  ԱԺ պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը հակասում է Հայաստանի շահերին․ Արմեն Ռուստամյան
 |armenpress.am|

Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը հակասում է Հայաստանի շահերին․ Արմեն Ռուստամյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանազատումը և սահմանագծումը իրար հաջորդող միջազգային գործընթացներ են և պետք է համապատասխանեն միջազգային լավագույն պրակտիկային։ Ազգային ժողովի նիստում իր ելույթում այս մասին ասաց  Ազգային ժողովի ընդդիմադիր  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ հիմնարար սկզբունք է համարվում այն, որ առ ոչինչ է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ ձեռք բերված որևէ համաձայնությունը։ «Առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը։ Այս գործընթացներն իրականացնելու համար ձևավորվում է երկկողմ միջպետական կառավարական հանձնաժողով, կայացվում է համաձայնություն սահմանազատման հիմքերի և համատեղ սահմանագծում իրականացնելու գործընթացի շուրջ, կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որն արձանագրում է սահմանային բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։ Հետևաբար՝ սահմանների ճանաչման գործընթացի միջազգային պրակտիկայում խոսք չի կարող լինել ավարտված որևէ հատվածական սահմանազատման և սահմանագծման մասին առանց ունենալու սահմանային բոլոր խնդիրների լուծումն արձանագրող համաձայնություն։ Ուստի հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն Ադրբեջանի հորինածն է և հակասում է մեր շահերին և միջազգային լավագույն պրակտիկային»,- ընդգծեց Ռուստամյանը։ Պատգամավորը նշեց, որ այդ ապօրինի պահանջին տուրք տալը նշանակում է ուղղակիորեն ուժի սպառնալիքի տակ անվերապահորեն կատարել Ադրբեջանի կամքը։ «Այս եզրահանգումն ամրապնդում է Ադրբեջանի այն պահանջով, որ սահմանի հստակեցումն իրականացվի հենց Տավուշի հատվածից, որտեղ մեր առաջնագիծն ամենաամուրն է»,-եզրափակեց Ռուստամյանը։
18:28 - 09 ապրիլի, 2024
Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսի․ Արմեն Ռուստամյան |tert.am|

Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսի․ Արմեն Ռուստամյան |tert.am|

tert.am: Վերջերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի սահմանամերձ գոտի, որոնք պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, ու ժողովրդին ահաբեկել էր պատերազմով, ինչը իրականում շավ մտածված ծրագիր է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Այնտեղից վախեցնում են, այստեղից նույնպես, ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք այս տարածաշրջանում գոյատևել»,- ասաց նա։   Հարցին՝ Ադրբեջանի առաջնային նպատակը Տավուշի 4 գյուղե՞րն են, թե հեռուն գնացող ծրագիր է հետապնդում, պատգամավորը նշեց․ «Իհարկե հեռուն գնացող ծրագիր է, Ադրբեջանը երբեք էլ կանգ չի առել որևէ պահանջի վրա։ Ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Փաշինյանը ինքն է դա հաստատել՝ ասելով մենք պատրաստ ենք զիջել պարզապես, չգիտենք ինչքան, որ իրենց բավարարենք։ Չեմ բացառում, որ այս անգամ Ադրբեջանը գնա նաև լայնամասշտաբ հարձակման, որպեսզի միանգամից խնդիրը լուծի։ Լոկալ բախումների միջոցով Բաքուն հասել է լոկալ արդյունքների, այս անգամ իրենց նպատակը ավելի գլոբալ է։ Մենք էլ պարարտ հող ենք ստեղծում դրա համար, երբ ասում ենք՝ այդ տարածքները իրենցն են, հրավիրում ենք, որ մտնեն այդ տարածքներ ցանկացած եղանակով, այդ թվում զորքով»։ Ռուստամյանը ընդգծեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը շարունակում է մնալ Բաքվի օրակարգում։ «Ինչքան էլ այս իշխանությունները ասում են, որ դա հանված է օրակարգից, 9-րդ կետը շարունակում է գործել ու «Զանգեզուրի» հետ կապված պահանջները մենք բազմիցս ենք լսում, բայց իրենք միայն «Զանգեզուրով» չեն սահմանափակվելու։ Պետք է այնպես անեն, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական գործոն կորցնի իր նշանակությունը, այստեղ միայն այդ 4 գյուղերի հարցը չէ: Դրանից հետո մենք ռազմավարական հսկայական հարված ենք ստանալու, կորցնելու ենք անգամ Վրաստան տանող ճանապարհը։ Ստացվում է Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ պահել  ռազմավարական նշանակության մեր բոլոր ճանապարհները»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։
12:02 - 09 ապրիլի, 2024
«Դուք հակասահմանադրական գործողություն եք անում, գերազանցել եք ձեր լիազորությունները, ԱԺ մեծամասնությունը պետք է կառավարությունը փոխի»․ Արմեն Ռուստամյան
 |aravot.am|

«Դուք հակասահմանադրական գործողություն եք անում, գերազանցել եք ձեր լիազորությունները, ԱԺ մեծամասնությունը պետք է կառավարությունը փոխի»․ Արմեն Ռուստամյան |aravot.am|

aravot.am: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ որքանո՞վ է կառավարության գործունեությունը համապատասխանում Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրին։ «Ազգային ժողովը հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան, իսկ դու անում եք բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Մասնավորապես, ծրագրում գրված է հետեւյալը՝ ՀԱՊԿ-ը, դիտարկելով որպես ՀՀ անվտանգային համակարգի կարեւոր օղակ, կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներում։ Ձեր կատարողականում նշվում է՝ նվազագույնի է հասցվել, գործնականում սառեցվել է ՀՀ ակտիվությունը ՀԱՊԿ-ում։ Սա հակառակն է նրա, ինչ գրված է ծրագրում, ի՞նչ իրավունքով եք դուք դա արել»,- հարցրեց Ռուստամյանը։ Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ես չեմ բացառում, որ ցանկացած ստանդարտ իրավիճակում անգամ, ցանկացած ստանդարտ տարում ոչ ամբողջությամբ կատարողականը համահունչ կլինի ծրագրին։ Կլինեն բաներ, որոնք հանգամանքների բերումով այլեւս անհնար կլինի իրականացնել կամ անկախ քո ջանքերից՝ անհնար կլինի հասնել նպատակին։ Սա ցանկացած ստանդարտ երկրի համար է անգամ աքսիոմատիկ, մեր դեպքում՝ առավել եւս։ Իհարկե, չնայած մեր ջանքերին, ի հեճուկս մեր ջանքերի, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնար։ Մասնավորապես, ՀԱՊԿ մասին եք հարցնում, ես էլ ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ այո, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես դա Ազգային ժողովում ներկայացրել ենք 2021 թվականին։ Ինչո՞ւ, արդեն ասացի՝ ՀՀ վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, եւ այն անվտանգային կազմակերպությունը, որի հետ պայմանավորվել ենք, որ այդպիսի դեպքերում պետք է ասենք, որ այդպիսի փաստ տեղի է ունեցել եւ անենք գործողություններ, եթե հնարավոր չէ հարցը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ապա ռազմական փոխօգնության հասնել իրար, ահա այս կազմակերպությունը, երբ մեզ վրա է տեղի ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, մենք այդ պարտավորություններն ունեցող գործընկերների կողմից իրենց պարտավորություններին համահունչ արձագանք չենք ստացել։ Անգամ հրապարակային փաստի ընդունումը, որ, այո, ՀՀ ինքնիշխան տարածքը եւ սահմանները ոտնահարվել են, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել։ Այս պայմաններում ցանկացած ողջամիտ արձագանք կլինի՝ ապահովել, այնուամենայնիվ, այդ փոխըմբռնումն այդ գործընկերների շրջանակում, իսկ եթե դա հնարավոր չէ, առնվազն չտեսնել այդ գործընկերներին այնպիսին, ինչպիսին գրված է թղթի վրա։ Հակառակ դեպքում դա կլինի ինքնախաբեություն»։ Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը մեղմ ձեւակերպմամբ չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչել»։ Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ես Ազգային ժողովի կողմից եմ։ Ազգային ժողով ենք եկել, դուք էլ եկել եք Ազգային ժողով՝ ձեր կատարողականով։ Ես Ազգային ժողովի կողմից եմ հարցերը տալիս»։ Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը մեղմ ձեւակերպմամբ չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչել»։ Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ես Ազգային ժողովի կողմից եմ։ Ազգային ժողով ենք եկել, դուք էլ եկել եք Ազգային ժողով՝ ձեր կատարողականով։ Ես Ազգային ժողովի կողմից եմ հարցերը տալիս»։ Ըստ Ռուստամյանի՝ խորհրդարանական երկրում, երբ կառավարության ծրագիր է ընդունվում, կառավարությունը պարտավոր է այդ ծրագիրը կատարել։ «Հիմա դուք պատճառաբանություններ եք բերում, այս ծրագրով նշանակում էր այդ հարցերը լուծել ՀԱՊԿ-ում ակտիվությամբ, ոչ թե պասիվությամբ։ Իսկ եթե դուք կարծում եք, որ անհնար է, ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, ձեւը մեկն է՝ մեծամասնություն կա Ազգային ժողովում, թող կառավարությունը փոխի, գա նոր ծրագրով, ասի՝ ստեղծվել է նոր իրավիճակ, մենք ՀԱՊԿ-ից դուրս պետք է գանք։ Ես պետության մտածելակերպ ունեցող անձանց կողմից եմ, ոչ թե ինքնագլուխ մի կառավարություն ենք ստեղծում, որն ապօրինի գործում է։ Հիմա դուք հակասահմանադրական գործողություն եք անում, եկել եք բացատրում եք, թե ինչու եք հակասահմանադրական գործողություն կատարել։ Դուք գերազանցել եք ձեր լիազորությունները»,- ասաց Ռուստամյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:59 - 15 մարտի, 2024
Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին
 |tert.am|

Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին |tert.am|

tert.am: Այսօր՝ մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց նրան առ այն, որ ԱԺ-ն հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան և դուք անում եք լրիվ այլ բան, կամ ճիշտ հակառակը. «Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ-ի հետ կապված, քանի որ ՀԱՊԿ-ն այդտեղ դիտարկվում է, որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ և Կառավարությունը շարունակելու է ակտիվ ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն ձեր կատարողականում նշում եք, որ սառեցվել է ակտիվությունը»,- հարցրել է Ռուստամյանը: Արարատ Միրզոյանը հարցին ի պատասխան ասել է. «Այո, ես ներկայացնում եմ 2021-2026թթ Կառավարության ծրագրի 2023թ հաշվետվությունը: Գործընկերների մի մասը կարծում եմ կգնահատեն կատարողականը համապատասխան ծրագրի, մի մասը ելնելով քաղաքական նախատրամադրվածությունից կգնահատեն անբավարար: Ցանկացած միջին վիճակագրական երկրի համար է աքսիոմատիկ, որ ինչ-որ բաներ ինչքան էլ ջանք գործադրես չես կարող իրագործել: Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձել են անհնար: Հանգամանքների բերումով՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես 2021-ին ներկայացրել ենք ԱԺ-ում: Մեր սահմանները խախտվել են՝ ՀԱՊԿ-ը չի արձագանքել: Հրապարակային փաստի ընդունումը, որ ՀՀ ինքնիշխան տարածքն ոտնահարվել է, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել: Պարոն Ռուստամյան, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե՞ Հայաստանի:»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը: «Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը»,- պատասխանեց Ռուստամյանը:
13:10 - 15 մարտի, 2024
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ադրբեջանցիները ԵԽ-ում խնդիր են դրել, թե պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին |aravot.am|

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ադրբեջանցիները ԵԽ-ում խնդիր են դրել, թե պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին |aravot.am|

aravot.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչ է կատարվում Արցախում հրաժարականների հետ կապված, պատասխանեց. «Ես, իհարկե, ձեռնպահ կմնամ խոհանոցային բոլոր խնդիրներին անդրադառնալու առումով, բայց շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո ներքին քննարկման արդյունքում ճիշտ եզրակացության բոլորը հանգեցին, որ այսօր գերակա խնդիր կա ու հանուն այդ խնդրի բոլոր հարցերը պետք է ստորադասվեն: Արցախահայությունը միշտ ցույց է տվել միասնական կամքը»։ Նրա խոսքով՝ Արցախն այսօր մեր առաջին գծում պայքարող ժողովուրդն է, ու իրենք չպիտի թույլ տան որեւէ քայլ, որը կարող է այդ միասնականությունը խաթարել․ «Երկրորդը՝ այն խնդիրները, որ դնում են նախագահի հրաժարականի հետ կապված եւ դրանից բխող գործընթացներ, նոր ընտրություն, ես կարծում եմ, որ այս փուլում դա ժամանակավրեպ է»: Արմեն Ռուստամյանն ասաց, որ ադրբեջանցիներն իրենց հստակ ուղերձն ասել են Ռուբեն Վարդանյանի հետ կապված. «Անգամ մենք Եվրոպայի խորհրդում, երբ որ առիթ ունեցանք այդ հարցը քննարկելու մոնիտորինգի հանձնաժողովում, իրենք խնդիր են դնում, որ պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին: Առնվազն այդքանը բավական է, որ դա չկատարվի: Ի՞նչ է նշանակում թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի, թե ով այնտեղ պետք է ստանձնի այդ պաշտոնը: Մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնությունը»:Առավել մանրամասն՝ aravot.am-ում
16:43 - 16 հունվարի, 2023
Խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են. Արմեն Ռուստամյան

Խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են. Արմեն Ռուստամյան

Այսօր ընդդիմությունը կազմակերպել էր քննարկում՝ «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով, որի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունն այժմ խախտված է հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, և դրա պատճառով էլ խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են։ «Ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է Ռուսաստանի թուլացմամբ․ դուրս է եկել, Ուկրաինայով է զբաղված․ Ուկրաինայի խնդիրը Ռուսաստանի համար գերխնդիր է։ Մեր ամենակարևոր ռազմավարական դաշնակիցը էսօր իր խնդիրն ունի՝ ամրապնդելու իր ներկայությունը քարտեզի վրա։ Դրանից օգտվել են Թուրքիան, Ադրբեջանը։ Հավասարակշռությունը խախտված է հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, ուրեմն արդեն պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են։ Էս պայմաններում, երբ խոսում են մինչև տարվա վերջ․ պետք չի ես ծանոթանամ էդ պայմանագրին, եթե մինչև տարվա վերջ, որ եղավ, ռազմաքաղաքական իրավիճակը չի շտկվելու․ պարզ է, որ մեզ համար ոչ միայն վտանգավոր ա լինելու, այլ ամբողջությամբ մեր բոլոր երազանգների անդառնալի կորստի իրավիճակ»,-նշեց Ռուստամյանը։ Պատգամավորի խոսքով՝ մենք պետք է գտնենք այն երկրները, որոնց համար մեր կենսական զիջումները իրենց համար էլ են կենսական, և դրա ակնհայտ դրսևորումն Իրանն է։ «Ունենք մի շատ կարևոր հարց ևս․ խեղաթյուրված են հանրային ընկալումները մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ։ Անգամ եթե խոսում են իրենց ամենամեծ ձեռքբերումից, որ ժողովրդավարությունն է, լավ բացատրեցիք, թե ինչ ա մնացել էդ ժողովրդավարությունից․ ամենալավ օրինակը՝ իրենց իսկ սատարող հասարակական կազմակերպությունները հայտարարել են, որ գնում է պետության յուրացման գործընթաց․ մենք անգամ նման հստակ հայտարարություն չենք արել։ Պետության զավթման գործընթաց է գնում, և ինչ ժողովրդավարություն նման պայմաններում»,-ընդգծեց Ռուստամյանը։
17:43 - 09 նոյեմբերի, 2022
Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրեց և լքեց դահլիճը, վերջինս էլ արձագանքեց՝ «ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»

Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրեց և լքեց դահլիճը, վերջինս էլ արձագանքեց՝ «ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր գնացել էին Ազգային ժողով, որտեղ Կառավարության հետ հարցուպատասխանի օր է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ ԱԺ-ում են՝ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այդ պահանջը հետևյալն է․ «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։ 2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս չունենք գերիներին։ Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, բայց պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը։ Խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։ Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ, պադավատապետության դեմ խոսացող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելը և հետիոտներին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և դեռ չծնված երեխային։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, որն այդ մասին խոստովանել է 2018 թ․ ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական և անընդունելի են մեզ համար։ «Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,- նշեց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ պատերազմի օրը ԱԺ ամբիոնից ասել է« Ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, դրա համար կա պայման, պետք է համաձայնենք, որ ԼՂ-ն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում, եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը, որ, ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց․ «Խոսում եք նշաձողերի մասին։ Մի անգամ այս դահլիճում այդ թեմայով շատ մակերեսային երկխոսություն իրար հետ մենք ունեցել ենք, հիշեցումս հետևայլի մասին էր, ես ուզում եմ արձանագրել, որ երբ նաև ձեր իշխանությունը, դուք այդ ժամանակ եղել եք կառավարության մաս, ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։  Փաշինյանը Ռուստամյանին առաջարկեց արձագանքել։ Վերջինս նշեց․ «Էս ժամանակային անհավասարությունը բնականաբար չի տալի հնարավորություն, որ Ձեզ, պարո՛ն Փաշինյան, ավելի մանրամասն ներկայացնենք, որ Դուք չեք տիրապետում Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Ի սկզբանե այդպես է եղել, հիմա էլ Դուք դա շարունակում եք անել։ Եթե Ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով՝ Դուք կարող եք արդարացնել այն, ինչ բերել եք այս երկրի գլխին, դուք հիմա չարաչար սխալվում եք»։ Ռուստամյանը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական հնարավորությունները 2016 թ․-ից սպառվել են․ «Եթե Դուք էդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք։ Որ թողնեք Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ»։  Արմեն Ռուստամյանի խոսքից հետո ընդդիմադիրները որոշեցին լքել դահլիճը։  «Ախ, չե՞ք ուզում լսել, բա էդպես ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»,- ասաց Փաշինյանը, իսկ նրա խոսքերի ընթացքում ՔՊ պատգամավորները սկսեցին ծափահարել։ ԱԺ նիստն ընդհատվեց։
17:32 - 04 մայիսի, 2022
Լուկաշենկոյի հայտարարությունը միջազգային բնույթի սկանդալային դրվագ է, բայց մենք ենք չէ՞ տեղիք տալիս, որ մեզ հետ քամահրանքով խոսեն. Արմեն Ռուստամյան |tert.am|

Լուկաշենկոյի հայտարարությունը միջազգային բնույթի սկանդալային դրվագ է, բայց մենք ենք չէ՞ տեղիք տալիս, որ մեզ հետ քամահրանքով խոսեն. Արմեն Ռուստամյան |tert.am|

tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահի՝ Հայաստանի մասին արված հայտարարություններին` նշելով, որ գործընկեր պետության ղեկավարը նման հայտարարություններով չպետք է հանդես գա։ «Սա նոնսենս է և միջազգային պրակտիկայում սկանդալային դրվագներից մեկը կարող է համարվել։ Պատճառները պետք է մեր մեջ փնտրենք, մենք ենք չէ՞ տեղիք տալիս, որ մեզ հետ քամահրանքով խոսեն։ Խոսքը միայն Լուկաշենկոյի մասին չէ, մեր հարևան պետության ղեկավարը հենց առիթ է ունենում, ոչ միայն այդ ոճով է խոսում, այլև նվաստացնում, վիրավորում է մեր պետությանը, բնականաբար սա մեր նվաստացած վիճակի արդյունք է։ Լուկաշենկոն այն անձնավորություններից է, որ շատ հաճախ ինչ մտածում է, այն էլ ասում է, սա խոսում է ներքին լուրջ խնդիրների մասին և այն մասին, թե ինչ է տեղի ունենում կուլիսների հետևում։ Աշխարհը տեսնում է Փաշինյանի վերաբերմունքը իր դիվանագիտական կորպուսի նկատմամբ, անլուրջ մոտեցում է ձևավորվում, արդյունքում պետությունը կորցնում է իր հեղինակությունը, սա առիթ է, որ ինքներս մեր մեջ վերլուծենք մեր սխալները և հասկանանք, որ այսպես չի կարելի»,- ասաց Ռուսատմյանը։ Վերջինս ընդգծեց, որ Հայաստանը կորցրել է իր միջազգային հեղինակությունը պարտվողական իշխանության վարած քաղաքականության պատճառով։ Հարցին` Բելառուսի նախագահի հայտարարությանը ի պատասխան հնարավո՞ր է «Հայաստան» դաշինքը բողոքի ակցիաներ իրականացնի Բելառուսի դեսպանատան դիմաց, Ռուստամյանը նշեց, որ պետք  չէ իշխանության գործառույթները դնել ընդդիմության վրա։ Խոսելով Հայաստանի`  Միութենական Հանրապետությանը մաս կազմելու մասին, Ռուստամյանը ասաց. «Հայաստանը իր ինքնիշխանությունը պետք է պահպանի և այնքան հզոր լինի, որ ինքը դա կարողանա որոշել, եթե մենք թուլանանք մեր տեղը դա կորոշեն, ու էլ չեն հարցնի, ինչպես կապիտուլյացիայի եղավ, եթե այսպես շարունակվեց այլևս ոչինչ չենք որոշելու։ Ելքն այն է, որ մեր ժողովուրդը պետք է իրավիճակը գնահատի ու փոխի այն, վերականգնի իր արժանապատվությունը և  ոտքի կանգնի»։
16:54 - 08 փետրվարի, 2022